Խոսե Կառլոս Օրտիս Կարդոսան (իսպ.՝ José Carlos Ortíz Cardosa, նոյեմբերի 15, 1948(1948-11-15)), սալվադորցի նախկին ֆուտբոլային մրցավար։
Օրտիսի առաջին միջազգային մրցաշարը գլխավոր մրցավարի դերում եղել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում նա վարել է «Արևելյան Գերմանիա-Մալի» (3-0) հանդիպումը, որի ընթացքում ֆուտբոլիստներին ցույց է տվել 6 դեղին և 1 կարմիր քարտ։
Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1985 թ․ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության (1986 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտի) որակավորման փուլի «Պանամա-Հոնդուրաս» (0-3) և եզրափակիչ փուլի «Կոստա Ռիկա-Կանադա» (0-0) հանդիպումներում։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 3 հանդիպում՝ 1991 թ. խաղարկության «Միացյալ Նահանգներ-Տրինիդադ և Տոբագո» (2-1), «Կանադա-Ճամայկա» (3-2), «Միացյալ Նահանգներ-Մեքսիկա» (2-0) հանդիպումները։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ