Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվել են ԽՍՀՄՊետական բանկի կողմից՝ 1965-1991 թվականներին։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների, պատմական հուշարձանների ու նշանավոր գործիչների՝ ունենալով հավաքորդական, դրամագիտական և ներդրումային նշանակություն[ն 1][ն 2]։
ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվել են պետական դրամահատարաններում՝
1965-1991 թվականների ընթացքում թողարկվել են մետաղադրամների 162 տեսակներ, այդ թվում 74-ը՝ մելքիորից, 2-ը՝ երկմետաղ, 40-ը՝ արծաթից, 14-ը՝ պալադիումից, 21-ը՝ ոսկուց, 11-ը՝ պլատինից։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1965
1967
1970
1975
1976
1977
1978
1979
1980
1981
1982
1983
1984
1985
1986
1987
1988
1989
1990
1991
Ընդամենը
Մելքիոր
1
5
1
1
2
1
2
2
2
1
3
3
4
2
6
5
9
8
16
74
Արույր/մելքիոր
2
2
Արծաթ-900
6
8
7
7
2
2
4
4
40
Պալադիում-999
1
2
5
6
14
Ոսկի-585
4
4
Ոսկի-900
1
1
2
3
3
2
1
1
2
2
2
2
22
Ոսկի-999
3
3
Պլատին-999
1
1
2
1
1
1
2
2
11
Ընդամենը
1
5
1
2
1
11
13
14
12
3
2
3
3
4
2
6
11
16
21
39
170
ԽՍՀՄ և միջազգային հանրություն
1981
Խորհրդա-բուլղարական բարեկամություն
Դիմերեսը՝ ԽՍՀՄ զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը։ Դարձերես․ վերևում՝ Բուլղարիայի և ԽՍՀՄ դրոշները, նրանից ցած՝ խորհրդային և բուլղար ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող ձեռքսեղմում՝ ռուս.՝ «ДРУЖБА НАВЕКИ» մակագրությամբ[ն 3], ներևում՝ դափնու երկու ճյուղ և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 1 984 000 հատ UNC + 16 000 հատ proof։ Էսքիզները՝ Վլադիմիր Նիկիտինի[3][4]։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ թողարկվել են համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») հատուկ վերաթողարկման հուշադրամներ[ն 4]: Հատվել է 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
1982
ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը։ Դարձերեսը՝ Վլադիմիր Լենինի պատկերը՝ ծագող արեգակի ճառագայթների ֆոնին, ներքևում՝ դափնու ճյուղեր և ռուս.՝ «60 ЛЕТ» գրառումը, եզրով վերևում՝ ռուս.՝ «СОЮЗ СОВЕТСКИХ СОЦИАЛИСТИЧЕСКИХ РЕСПУБЛИК» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 1 921 000 հատ UNC + 79 000 հատ proof։ Էսքիզները՝ Վալենտին Նիկիտինի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։ Դիմերեսը՝ երեխաների պաշտպանության միջազգային կոնֆերանսի տարբերանշանը, նիստի խորհրդանշական պատկերը, անցկացման վայրի անվանումը (անգլ.՝ NEW YORK) և տարեթիվը (1990), եզրով՝ ռուս.՝ «ВСЕМИРНАЯ ВСТРЕЧА НА ВЫСШЕМ УРОВНЕ В ИНТЕРЕСАХ ДЕТЕЙ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 20 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ», հնգագագաթ աստղ, եզրով՝ ռուս.՝ «СТО ЛЕТ СО ДНЯ РОЖДЕНИЯ В. И. ЛЕНИНА» գրառումը։ Դարձերեսը՝ Վլադիմիր Լենինի դիմապատկերը, հոբելյանական տարեթվերը (1870-1970)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ «• ★»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 99 888 750 հատ UNC + 111 250 հատ BU և proof։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի[12][13]։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1975
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 30-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը։ Դարձերեսը՝ «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանըՎոլգոգրադում, հնգագագաթ աստղ՝ կենտրոնում մուրճ և մանգաղ, վեց լուսարձակների արձակած լույսերից ձևավորված «XXX» թիվը, եզրով՝ ռուս.՝ «ТРИДЦАТЬ ЛЕТ ПОБЕДЫ В ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЕ» գրառումը և դրամահատարանի ապրանքանիշը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ★ 9 МАЯ 1975»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 14 988 750 հատ UNC + 1 011 250 հատ BU և proof։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
1985
Վլադիմիր Լենինի ծննդյան 115-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Լենինի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռուս.՝ «В. И. ЛЕНИН», ծննդյան և մահվան տարեթվերը (1870-1924)։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 1 960 000 հատ UNC + 40 000 հատ proof։ Էսքիզները՝ Իգոր Կռիլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Մոսկվայի դրամահատարանում[14][15] proof-like որակով։
1985
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Հայրենական պատերազմի շքանշանը և դափնեճյուղ՝ արևի ճառագայթների ֆոնին, հոբելյանական տարեթվերը (1945-1985)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 5 960 000 հատ UNC + 40 000 հատ proof։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Արարատ լեռան պատկերը՝ արծվի թևերի տեսքով, ջահի պատկեր՝ վառվող կրակով ափսեն պահող ձեռքերի տեսքով, երկրաշարժի հետևանքների՝ փլատակների խորհրդանշական պատկերներ, ռուս.՝ «АРМЕНИЯ» և «7.12.1988» գրառումները, եզրով վերևում՝ ռուս.՝ «ЗОНА ЗЕМЛЕТРЯСЕНИЯ • МИЛОСЕРДИЯ • СОЗИДАНИЯ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ТРИ РУБЛЯ ★ ТРИ РУБЛЯ»։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 14.35 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 2 700 000 հատ UNC + 300 000 հատ proof։ Էսքիզները՝ Աշոտ Ադամյանի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1990
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 45-ամյակ. Գեորգի Ժուկով
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Գեորգի Ժուկովի դիմապատկերը, ծննդյան ու մահվան տարեթվերը (1896-1974), եզրով վերևում՝ ռուս.՝ «Маршал СССР Г. К. Жуков» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 29.00 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 2 600 000 հատ UNC[16] + 100 000 հատ BU + 300 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը։ Դարձերեսը՝ «Բանվորը և կոլտնտեսուհին» հուշարձանը և հոբելյանական տարեթվերը՝ «1917-1967»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 15 կոպեկ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 3.40 գ։ Տրամագիծը՝ 19.56 մմ։ Հատված քանակը՝ 49 788 750 հատ UNC + 211 250 հատ BU։ Էսքիզները՝ Պ․ Դ․ Վոլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1967
Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, հոբելյանական տարեթվերը՝ «1917-1967», ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։ Դարձերեսը՝ «Ավրորա» հածանավը, անվանական արժեքը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 20 կոպեկ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 4.35 գ։ Տրամագիծը՝ 21.84 մմ։ Հատված քանակը՝ 49 788 750 հատ UNC + 211 250 հատ BU։ Էսքիզները՝ Վալենտին Նիկիտինի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1967
Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը ու անվանական արժեքը, եզրով վերևում՝ ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։ Դարձերեսը՝ աջ ձեռքը բարձրացրած Վլադիմիր Լենինի պատկերը՝ մուրճի ու մանգաղի և հնգագագաթ աստղի ֆոնին, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ «• ★»։ Անվանական արժեքը՝ 50 կոպեկ։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 6.45 գ։ Տրամագիծը՝ 25.00 մմ։ Հատված քանակը՝ 49 788 750 հատ UNC + 211 250 հատ BU։ Էսքիզները՝ Իգոր Կռիլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1967
Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ», եզրով՝ ռուս.՝ «ПЯТЬДЕСЯТ ЛЕТ СОВЕТСКОЙ ВЛАСТИ» գրառումը։ Դարձերեսը՝ աջ ձեռքը բարձրացրած Լենինի պատկերը՝ մուրճի ու մանգաղի և հնգագագաթ աստղի ֆոնին, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «1917-1967 ★ СЛАВА ВЕЛИКОМУ ОКТЯБРЮ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 11.25 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 52 288 750 հատ UNC + 211 250 հատ BU և proof։ Էսքիզները՝ Իգոր Կռիլկովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «1917-1967 ★ 1988 • Н ★ СЛАВА ВЕЛИКОМУ ОКТЯБРЮ»), 31.00 տրամագծով ու 12.80 գ քաշով 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
1977
Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը։ Դարձերեսը՝ Վլադիմիր Լենինի դիմապատկերը՝ դրոշակի ֆոնին, հուշարձանը տիեզերքի նվաճողներին, «Ավրորա» հածանավը, ատոմի մոդելը, դափնու ճյուղ, հոբելյանական տարեթվերը՝ «1917 ☭ 1977»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 4 986 750 հատ UNC + 13 250 հատ BU և proof։ Էսքիզները՝ Վալենտին Զայցևի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
1987
Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ «1917» մակագրությամբ տոնական ժապավենի, երկրագնդի, «Ավրորա» հածանավի, մուրճի ու մանգաղի համակցությամբ ոճավորված պատկեր, դափնեճյուղ, ռուս.՝ «70 ЛЕТ ВЕЛИКОЙ ОКТЯБРЬСКОЙ СОЦИАЛИСТИЧЕСКОЙ РЕВОЛЮЦИИ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 3 800 000 հատ UNC + 200 000 հատ proof։ Էսքիզները՝ Վլադիմիր Նիկիտինի[17][18]։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1987
Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ հեղափոխական գվարդիականների խումբ (գյուղացի, բանվոր, զինվոր), «1917» տարեթիվը, եզրով վերևում՝ ռուս.՝ «СЕМЬДЕСЯТ ЛЕТ ВЕЛИКОЙ ОКТЯБРЬСКОЙ СОЦИАЛИСТИЧЕСКОЙ РЕВОЛЮЦИИ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ТРИ РУБЛЯ ★ ТРИ РУБЛЯ»։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 14.35 գ։ Տրամագիծը՝ 33.00 մմ։ Հատված քանակը՝ 2 300 000 հատ UNC + 200 000 հատ proof։ Էսքիզները՝ Տախիր Սեյֆուլինի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1987
Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Լենինի դիմաքանդակը՝ դրոշակի և «1917» տարեթվի ֆոնին, դափնեճյուղ և ռուս.՝ «70 ЛЕТ ВЕЛИКОЙ ОКТЯБРЬСКОЙ СОЦИАЛИСТИЧЕСКОЙ РЕВОЛЮЦИИ» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ПЯТЬ РУБЛЕЙ ★ ПЯТЬ РУБЛЕЙ»։ Անվանական արժեքը՝ 5 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 29.00 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 1 300 000 հատ UNC + 200 000 հատ proof։ Էսքիզները՝ Վլադիմիր Նիկիտինի[17][19]։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ պատմական հուշարձանի պատկերը՝ համապատասխան մակագրություններով, համապատասխան թեմատիկ հոբելյանի անվանումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ պատմական իրադարձության խորհրդանշական պատկերները՝ համապատասխան մակագրություններով, եզրով վերևում՝ շարքի անվանումը՝ ռուս.՝ «500-ЛЕТИЕ ЕДИНОГО РУССКОГО ГОСУДАРСТВА»։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
1989
Առաջին համառուսական մետաղադրամներ
Դարձերեսը՝ առաջին երեք համառուսական մետաղադրամների պատկերները և դրանց հատման ժամանակաշրջանը (ռուս.՝ XVI в.), եզրով ներքևում՝ ռուս.՝ «ПЕРВЫЕ ОБЩЕРУССКИЕ МОНЕТЫ» գրառումը։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 40 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ Մոսկովյան Կրեմլի համայնապատկերը, կառուցման ժամանակաշրջանը (ռուս.՝ XV в.), եզրով ներքևում՝ ռուս.՝ «МОСКОВСКИЙ КРЕМЛЬ» գրառումը։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 40 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
1989
Իվան Երրորդը միասնական Ռուսական պետության հիմնադիր
Դարձերեսը՝ Մոսկվայիմեծ իշխան Իվան Երրորդը գահին՝ գավազանով, նրանից հետ՝ ազնվականությունը և արքունյաց իշխանները, եզրով ներքևում՝ ռուս.՝ «ИВАН III • ОСНОВАТЕЛЬ ЕДИНОГО ГОСУДАРСТВА» գրառումը։ Անվանական արժեքը՝ 25 ռուբլի։ Նյութը՝ պալադիում-999։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 12 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ Մոսկվայի Վերափոխման տաճարի տեսքը վերևից՝ շրջապատված ցանկապատերով, կառուցման տարեթիվը՝ «1478 г.»[ն 5], եզրով ներքևում՝ ռուս.՝ «УСПЕНСКИЙ СОБОР • МОСКВА» գրառումը։ Անվանական արժեքը՝ 50 ռուբլի։ Նյութը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.64 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հատված քանակը՝ 25 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
1989
Իվան Երրորդի պետական կնիքը
Դարձերեսը՝ Իվան Երրորդի պետական կնիքի պատկերը[ն 6], Ռուսական պետության օրենքների և կանոնների մշակման և ընդունման մշակման տարեթիվը (1834 г.), եզրով ներքևում՝ ռուս.՝ «ГОСУДАРСТВЕННАЯ ПЕЧАТЬ ИВАНА III» գրառումը։ Անվանական արժեքը՝ 100 ռուբլի։ Նյութը՝ ոսկի-900։ Քաշը՝17.28 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 14 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
1989
Դիմակայությունը Ուգրա գետի վրա
Դարձերեսը՝ Ուգրա գետի աջ և ձախ ափերին Ախմատ խանի և Իվան Երրորդ իշխանի զորքերը, վերևում՝ արեգակի պատկերը, եզրով ներքևում՝ իրադարձության անվանումն ու տարեթիվը՝ ռուս.՝ «СТОЯНИЕ НА УГРЕ • 1480 г.»։ Անվանական արժեքը՝ 150 ռուբլի։ Նյութը՝ պլատին-999։ Քաշը՝ 15.55 գ։ Տրամագիծը՝ 28.60 մմ։ Հատված քանակը՝ 16 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ Պետրոպավլովյան ամրոցի համայնապատկերը, Նևայիգետաբերանը, թիանավ և գծանավ, եզրով ներքևում՝ ամրոցի անվանումն ու կառուցման տարեթիվը՝ ռուս.՝ «ПЕТРОПАВЛОВСКАЯ КРЕПОСТЬ • 1703 г.»։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 40 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1990
Պետրոս Առաջինը բարեփոխիչ
Դարձերեսը՝ թղթագալարը ձեռքին Պետրոս Մեծի պատկերը՝ Ծովակալության շպիլի և ռազմանավերիկայմերի ֆոնին, եզրով ներքևում՝ ռուս.՝ «ПЕТР I • ПРЕОБРАЗОВАТЕЛЬ» գրառումը։ Անվանական արժեքը՝ 25 ռուբլի։ Նյութը՝ պալադիում-999։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 12 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ բարոկկո ոճով կառուցված «Մենշիկովի աշտարակ» անվանումով հայտնի եկեղեցին Մոսկվայում, կառուցման տարեթիվը (1707 г.), Գաբրիել հրեշտակապետի պատկերը սրբանկարչության ոճով, եզրով ներքևում՝ ռուս.՝ «ЦЕРЬКОВЬ АРХАНГЕЛА ГАВРИИЛА» գրառումը։ Անվանական արժեքը՝ 50 ռուբլի։ Նյութը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.64 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հատված քանակը՝ 25 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
Դարձերեսը՝ դրվագ Հյուսիսային պատերազմի գլխավոր ճակատամարտից, եզրով ներքևում՝ իրադարձության անվանումն ու տարեթիվը՝ ռուս.՝ «ПОЛТАВСКАЯ БИТВА • 1709 г.»։ Անվանական արժեքը՝ 150 ռուբլի։ Նյութը՝ պլատին-999։ Քաշը՝ 15.55 գ։ Տրամագիծը՝ 28.60 մմ։ Հատված քանակը՝ 16 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ բալետի պարուհու պատկերը՝ Մեծ թատրոնի շենքի ֆոնին, ծաղկեփունջ, եզրով ներքևում՝ թատրոնի անվանումը ու կառուցման տարեթիվը՝ ռուս.՝ «БОЛЬШОЙ ТЕАТР 1825 г.» գրառումը։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 40 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ Տոլստոյի պատկերը՝ գիրքը ձեռքին, ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1828-1910», ներքևում՝ գրողի ինքնագիրը՝ ռուս.՝ «Лев Тостой»։ Անվանական արժեքը՝ 100 ռուբլի։ Նյութը՝ ոսկի-900։ Քաշը՝17.28 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 14 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
Դարձերեսը․ կենտրոնում՝ Ալեքսանդրի սյունը եզերող հրեշտակի քանդակը, նրանից ձախ՝ Նապոլեոն Առաջինի դիմապատկերը՝ ռուս.՝ «НАПОЛЕОН I» մակագրությամբ, դեպի աջ՝ Ալեքսանդր Առաջինի դիմապատկերը՝ ռուս.՝ «АЛЕКСАНДР I» մակագրությամբ, եզրով ներքևում՝ ռուս.՝ «ОТЕЧЕСТВЕННАЯ ВОЙНА 1812 г.» գրառումը։ Անվանական արժեքը՝ 150 ռուբլի։ Նյութը՝ պլատին-999։ Քաշը՝ 15.55 գ։ Տրամագիծը՝ 28.60 մմ։ Հատված քանակը՝ 16 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
«Ռուսական Ամերիկայի հայտնագործման 250-ամյակ» շարք
«Ռուսական Ամերիկայի հայտնագործման 250-ամյակ» շարքի հուշադրամները թողարկվել են 1990-1991 թվականներին, պատրաստված են տարբեր ազնիվ մետաղներից proof որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։
Դարձերեսը՝ պատմական իրադարձության խորհրդանշական պատկերները՝ համապատասխան մակագրություններով, եզրով վերևում՝ շարքի անվանումը՝ ռուս.՝ «250 лет открытия Русской Америки»։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Մետաղադրամները հատվել են Լենինգրադի դրամահատարանում։
Դարձերեսը՝ Նովո-Արխանգելսկի համայնապատկերը, առագաստանավ և նրան կից նավակ, Ռուսական Ամերիկյան ընկերության հիմնադիր Ալեքսանդր Բարանովի դիմապատկերը, եզրով ներքում՝ բնակավայրի անվանումը և հիմնադրման տարեթիվը՝ ռուս.՝ «Ново-Архангельск • 1799»։ Անվանական արժեքը՝ 25 ռուբլի։ Նյութը՝ պալադիում-999։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 6500 հատ։
«ԽՍՀՄ պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարք
«ԽՍՀՄ պատմության և ճարտարապետության հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1988-1991 թվականներին 5 ռուբլի անվանական արժեքով՝ պատրաստված մելքիորից։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ ճարտարապետական հուշարձանի պատկերը և ռուսերեն անվանումը, տեղակայման քաղաքի անվանումը, կառույցի կերտման տարեթիվը կամ ժամանակաշրջանը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ПЯТЬ РУБЛЕЙ ★ ПЯТЬ РУБЛЕЙ»։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 19.80 գ, տրամագիծը՝ 39.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը (ըստ տարեթվի)․ 1988 թ․՝ 1 675 000 հատ UNC + 325 000 հատ proof, 1989 թ․՝ 1 700 000 հատ UNC + 300 000 հատ proof, 1990 թ․՝ 2 600 000 հատ UNC + 100 000 հատ BU + 300 000 հատ proof, 1990 թ․՝ 2 150 000 հատ UNC + 100 000 հատ BU + 250 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի, «Բարեխոսության տաճար» մետաղադրամինը՝ Ալեքսանդր Բակլանովի և Ալեքսանդր Կոլոդկինի, «Մատենադարան» մետաղադրամինը՝ Ալեքսանդր Կոլոդկինի, «Սոֆիայի տաճար» և «Ռուսաստանի հազարամյակի հուշարձան» մետաղադրամներինը՝ Ա․ Գ․ Միրոշնիչենկոյի։ Հատվել են Լենինգրադի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, ինքնագիրը, անվան գրառումը՝ ռուս.՝ «М. Ю. ЛЕРМОНТОВ», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1814-1861»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 700 000 հատ UNC + 300 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի և Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում[27][28]։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ գործչի դիմապատկերն ու անվան գրառումը՝ ռուս.՝ «Алишер Навои», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1441-1501»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 150 000 հատ UNC + 100 000 հատ BU + 250 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի և Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում[29]։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ գործչի դիմապատկերն ու անվան գրառումը՝ ռուս.՝ «Махтумкули», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1733-1798»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 150 000 հատ UNC + 100 000 հատ BU + 250 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ կոմպոզիտորի դիմապատկերը, ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1891» և «1953»՝ բաժանված բանալու նշանով, եզրերով՝ անունը՝ ռուս.՝ «СЕРГЕЙ ПРОКОФЬЕВ»։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 150 000 հատ UNC + 100 000 հատ BU + 250 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
«Ռուսական բալետ» շարք
«Ռուսական բալետ» շարքի պալադիումե հուշադրամները թողարկվել են 1989-1991 թվականներին և պատրաստված են 999 հարգի պալադիումից։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։
«Ռուսական բալետ» շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 1991 թվականին և պատրաստված են 585 հարգի ոսկուց UNC որակով կամ 999 հարգի ոսկուց proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ ՄոսկվայիՄեծ թատրոնի շենքը, պետության անվանումը (ռուս.՝ СССР), վերևում՝ ռուս.՝ «БОЛЬШОЙ ТЕАТР» գրառումը, ներքում՝ անվանական արժեքը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը։ Դարձերեսը՝ մարդկության առաջին տիեզերագնացՅուրի Գագարինի պատկերը սկաֆանդրով՝ ռուս.՝ «Ю. А. ГАГАРИН» մակագրությամբ, «1961» ու «1981» տարեթվերը և մուրճի ու մանգաղի պատկերը՝ աստղազարդ երկնքի, տիեզերական հրթիռի, «Սալյուտ»ուղեծրակայանի և նրան կցված «Սոյուզ» տիեզերանավերի ֆոնին, եզրով վերևում՝ ռուս.՝ «20 ЛЕТ ПЕРВОГО ПОЛЕТА ЧЕЛОВЕКА В КОСМОС» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 3 962 000 հատ UNC + 38 000 հատ proof։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
1988 թ․ վերաթողարկվել է համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով (դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ • 1988 • Н») 55 000 հատ հուշադրամ՝ Լենինգրադի դրամահատարանում proof-like որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ տիեզերագնացության տեսության հիմնադրի հուշարձանը Մոսկվայում՝ աստղազարդ երկնքի և թռիչքում գտնվող հրթիռի ֆոնին, գիտնականի անունը՝ ռուս.՝ «К. Э. ЦИОЛКОВСКИЙ», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1857-1935»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 3 830 000 հատ UNC + 170 000 հատ proof։ Էսքիզները՝ Սերգեյ Սիրոմյատնիկովի։ Հատվել է Լենինգրադի և Մոսկվայի դրամահատարաններում[38]։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ արևելասլավոնական առաջին տպագրիչի պատկերը՝ բաց գրքի առջև և մատիտը ձեռքին, գործչի անունը՝ ռուս.՝ «ФРАНЦИСК СКОРИНА», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1490-ок. 1541», զարդանախշ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 600 000 հատ UNC + 100 000 հատ BU + 300 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում[39]։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետության անվանումը՝ ռուս.՝ «СССР», անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ գիտնականի կողային պատկերը, անվան գրառումը՝ ռուս.՝ «П. Н. ЛЕБЕДЕВ», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1866-1912», լույսի ճնշման ֆիզիկական բանաձևը, ներքևում՝ ֆիզիկական սարքերի ոճավորված պատկերներ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։ Անվանական արժեքը՝ 1 ռուբլի։ Նյութը՝ մելքիոր։ Քաշը՝ 12.80 գ։ Տրամագիծը՝ 31.00 մմ։ Հատված քանակը՝ 2 150 000 հատ UNC + 100 000 հատ BU + 250 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Կոլոդկինի։ Հատվել է Մոսկվայի դրամահատարանում։
1991
Դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի 30-ամյակ
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, ձախ մասում՝ մետաղի հարգը ու քիմիապես մաքուր մետաղի քաշը, աջ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը։ Դարձերեսը՝ Գագարինի հուշարձանը, նրանից ձախ և աջ՝ աստղազարդ երկնքի ոճավորված պատկերը, եզրերով՝ հոբելյանական տարեթվերը՝ «1961» և «1991», ռուս.՝ «30 ЛЕТ ПЕРВОГО ПОЛЕТА ЧЕЛОВЕКА В КОСМОС» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 3 ռուբլի։ Նյութը՝ արծաթ-900։ Քաշը՝ 34.56 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 35 000 հատ proof։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել է Լենինգրադի դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզերվում է շրջագծով։
Դարձերեսը՝ Մոսկվայի տեսարժան վայրը կամ այլ խորհրդանշական պատկեր, մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշը, թողարկման տարեթիվը, եզրով վերևում՝ ռուս.՝ «ИГРЫ XXII ОЛИМПИАДЫ • МОСКВА • 1980» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 12.80 գ, տրամագիծը՝ 31.00 մմ։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի, «Օլիմպիադայի խորհրդանիշ» մետաղադրամինը՝ Յուրի Լուկյանովի։ Հատվել են Լենինգրադի դրամահատարանում։
Հատված քանակը՝ 4 490 500 հատ UNC + 509 500 հատ BU և proof։
«22-րդ ամառային օլիմպիական խաղեր» շարքի արծաթե հուշադրամները թողարկվել են 1977-1980 թվականներին 5 կամ 10 ռուբլի անվանական արժեքով և պատրաստված են 900 հարգի արծաթից։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզերվում է շրջագծով։
Դարձերեսը՝ համապատասխան քաղաքը կամ մարզաձևը ներկայացնող պատկերը, մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշը, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկման տարեթիվը, եզրով վերևում՝ ռուս.՝ «ИГРЫ XXII ОЛИМПИАДЫ • МОСКВА • 1980» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների քաշը՝ 16,67 գ, տրամագիծը՝ 33.00 մմ, 10 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների քաշը՝ 33.33 գ, տրամագիծը՝ 39.00 մմ։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի, «Լենինգրադ» մետաղադրամինը՝ Վլադիմիր Նիկիտինի[40], «Կիև» և «Մինսկ» մետաղադրամներինը՝ Յուրի Լուկյանովի։ Մետաղադրամներից 14-ը հատվել է Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում, իսկ մյուս 14-ը՝ միայն Լենինգրադի դրամահատարանում։
«22-րդ ամառային օլիմպիական խաղեր» շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 1977-1980 թվականներին 100 ռուբլի անվանական արժեքով և պատրաստված են 900 հարգի ոսկուց։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզերվում է շրջագծով։
Դարձերեսը՝ համապատասխան մարզական կառույցը կամ խորհրդանշական պատկերը, մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշը, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկման տարեթիվը, եզրերով՝ ռուս.՝ «ИГРЫ XXII ОЛИМПИАДЫ • МОСКВА • 1980» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 17.45 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի։ Մետաղադրամներից չորսը հատվել է Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում, իսկ երկուսը՝ միայն Մոսկվայի դրամահատարանում։
«22-րդ ամառային օլիմպիական խաղեր» շարքի պլատինե հուշադրամները թողարկվել են 1977-1980 թվականներին 150 ռուբլի անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի պլատինից։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզերվում է շրջագծով։
Դարձերեսը՝ խորհրդանշական պատկերներ անտիկ օլիմպիական խաղերից, մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշը, դրամահատարանի ապրանքանիշը, թողարկման տարեթիվը, եզրով վերևում՝ ռուս.՝ «ИГРЫ XXII ОЛИМПИАДЫ • МОСКВА • 1980» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 15.55 գ, տրամագիծը՝ 28.60 մմ։ Էսքիզները՝ Վիկտոր Երմակովի։ Հատվել են Լենինգրադի դրամահատարանում։
«25-րդ ամառային օլիմպիական խաղեր» շարքի հուշադրամները թողարկվել են 1991 թվականին 1 ռուբլի անվանական արժեքով և պատրաստված են մելքիորից proof-like որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանն ու պետության անվանումը (ռուս.՝ СССР), անվանական արժեքը։
Դարձերեսը՝ մարզաձևը ներկայացնեղ մարզիկները, անտիկ օլիմպիական խաղերում համապասխան մարզիկների պատկերները, Սագրադա Ֆամիլիա տաճարի ոճավորված պատկերը և հին հունական զարդանախշ, եզրերով՝ ռուս.՝ «XXV ОЛИМПИАДА» և «БАРСЕЛОНА 1992» գրառումները։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ռուս.՝ «ОДИН РУБЛЬ ◾ ОДИН РУБЛЬ»։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 12.80 գ, տրամագիծը՝ 31.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 250 000 հատ։ Էսքիզները՝ Ալեքսանդր Բակլանովի։ Հատվել են Լենինգրադի դրամահատարանում։
↑Հուշադրամները թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, հատվում եմ փոքր քանակով և առանձնանում են թեմատիկ բազմազանությամբ։ Շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում, սակայն հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով[1][2]։
↑Одновременно с выпуском монеты в СССР монета с аналогичным реверсом была выпущена и в Болгарии.[3], 2, 3
↑Հատուկ վերաթողարկման մետաղադրամները (ռուս.՝ новодел, անգլ.՝ restrike, գերմ.՝ Neuprägung/Neuabschlag) պետական բանկի թողարկված հուշադրամներ և ներդրումային մետաղադրամներ են, որոնք հատվել են գոյություն ունեցող մետաղադրամի նախատիպով կամ բնօրինակ դրամահատման կնիքներով, կամ պետական դրամահատարանում հատուկ պատրաստված կնիքներով[5][6][7]։
↑«Վերափոխման տաճարը Մոսկվայում» ոսկե հուշադրամի վրա որպես կառուցման տարեթիվ նշված է 1478 թվականը, սակայն Մոսկվայի Վերափոխման տաճարի կառուցումն ավարտվել է 1479 թվականին, նույն տարում էլ այն օծվել է[20][21]։
↑Իվան Երրորդի պետական կնիքի դեմերեսին պատկերված է նժույգ հեծած Սուրբ Գևորգ Ամենափրկիչը, ով խոցում է վիշապին (թևավոր օձին)։ Պատկերը եզերվում է մեծ իշխանի տիտղոսը նշանակող գրառումը՝ ռուս.՝ «ИОАНЪ БЖИЕЮ МИЛОСТИЮ ГОСПОДАРЬ ВСЕЯ РУСИ И ВЕЛИКИИ КНЗЬ»[22][23][24]։
↑ 65,065,1Коллекционные монеты из серии «Красная книга»; shiraliv.ru(ռուս.)։ Վերցված է 2017-03-13
Գրականություն
Ганичев С. И. и др., Юбилейные и памятные монеты СССР 1965–1989. Каталог, Москва, «Внешторгиздат», 1989 — 100 էջ։
Рылов И. И., Соболин В. И., Монеты России от Николая II до наших дней. Каталог, Москва, «Пруф», 2004, էջ 62-150 — 504 էջ, ISBN 5-900720-32-2։
Ларин-Подольский И. А., Монеты России: от Владимира до Владимира. Большая иллюстрированная энциклопедия, Москва, «Э», 2016, էջ 206-231 — 288 էջ, ISBN 978-5-699-79423-2։
Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1855-1870 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։