Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքակա, որը ներկայացնում է Լիխտենշտայնը միջազգային ֆուտբոլային խաղերում։ Հավաքականը հսկվում է Լիխտենշտայնի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրել է 1982 թվականի մարտի 9-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ[1]։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2004 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով։ Ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից՝ 11:1 հաշվով։
Հավաքականը 1998 թվականից սկսած իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ռայնպարկ» մարզադաշտում, որը գտնվում է Վադուցում։ Մարզադաշտը կարող է ընդունել մինչև 6000 հանդիսականի։