Լեհաստանում 2020 թվականի նախագահական ընտրություններ, Լեհաստանի Հանրապետության նախագահի հերթական համաժողովրդական ընտրությունները։ Առաջին փուլը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 10-ին[1][2]։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 %-ից ավելին, ապա կանցկացվի համաժողովրդական քվեարկության երկրորդ փուլ։
Ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել են Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան, Մալգոժատա Կիդավա-Բլոնսկան (Քաղաքացիական պլատֆորմ), Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը (Լեհական գյուղացիական կուսակցություն), Ռոբերտ Բեդրոնը (Wiosna), Քշիշտոֆ Բոսակը («Ազատություն և անկախություն» կոնֆեդերացիա), ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ։
Քվեարկությանը կարող են մասնակցել Լեհաստանի 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները։
Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է․
Սկզբում ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել էր Սեյմի խոսնակ Էլժբետա Վիտեկը[3]։ Սակայն COVID-19 համաճարակի պատճառով ընտրությունները հետաձգվել են մինչև հունիսի 28-ը։ Գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսին։
Ենթադրվում էր, որ COVID-19 համաճարակի կապակցությամբ Լեհաստանի քաղաքացիները նախագահ կընտրեին այսպես կոչված փոստային քվեարկության միջոցով։ Սակայն գաղտնիության բացակայության պատճառով Լեհաստանի նախկին վարչապետներն ու նախագահները կոչ են արել բոյկոտել այդ քվեարկությունը։ Նախկին փոխվարչապետ Լեշեկ Բալցերովիչը հայտարարել է. «Կցանկանայի Ձեզ փոխանցել այն դիրքորոշումը, որով Լեհաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները՝ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին, ինչպես նաև նախկին վարչապետներ՝ Մարեկ Բելկան, Յան Քշիշտոֆ Բելեցկին, Վլոդզիմեժ Ցիմոշևիչը, Եվա Կոպաչը, Կազիմեժ Մարցինկևիչը և Լեշեկ Միլերը հայտարարում են, որ չեն մասնակցի թղթակցային քվեարկությանը»[4]։
Շուկայական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի (IBRiS) անցկացրած հարցման համաձայն առաջին փուլում Անջեյ Դուդան կհավաքի 43,1 %, Ռաֆալ Տշասկովսկին՝ 27,4 %, Շիմոն Գոլովնյան՝ 10,1 %, Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը՝ 7,5 %, Քշիշտոֆ Բոսակը՝ 6,2 %, Ռոբերտ Բեդրոնը՝ 4,5 %: Երկրորդ փուլում Տշասկովսկու օգտին մտադիր են քվեարկել 46 %-ը, Դուդուի օգտին՝ 45,2 %-ը[5]։
Ընտրությունների առաջին փուլը գրանցել է Լեհաստանի ժամանակակից պատմության մեջ ռեկորդային՝ 64,51 % մասնակցություն (2015 թվականին մասնակցությունը կազմել է 48,96 %, 2010 թվականին՝ 54,94 %): Ձայնի իրավունք ունեցող 30,2 միլիոն քաղաքացիներից քվեարկել է 19 միլիոն մարդ, որոնց թվում 483 հազարը քվեարկել է հեռակա կարգով[6]։
Առաջին փուլի պաշտոնական արդյունքները հրապարակվել են 2020 թվականի հունիսի 30-ին[7]․
Երկրորդ փուլ են անցել Անջեյ Դուդան և Ռաֆալ Տշասկովսկին։
Երկրորդ փուլը կայացել է 2020 թվականի հուլիսի 12-ին։
Արդյունքներ․
Արդյունքները ձայների հաշվումից հետո․