Լեհաստանի գրավյալ տարածքներրում վարչական փոփոխությունները 1941 թ․ Խորհրդային Միություն Գերմանիայի ներխուժումից հետո։ Քարտեզը ցույց է տալիս վարչական բաժանումները 1944 թ. դրությամբ
Օկուպացիայի ողջ ընթացքում Լեհաստանի տարածքը բաժանված էր նացիստական Գերմանիայի (արևմուտքից) և Խորհրդային Միության (արևելքից) միջև[1]։ 1941 թվականի ամռանը, չնայած երկու տարի առաջ Չհարձակման պայմանագիր («Մոլոտով–Ռիբենտրոպ դաշնագիր») կնքելուն, Գերմանիան լայնամասշտաբ հարձակում սկսեց նախկին դաշնակից Խորհրդային Միության դեմ («Բարբարոսա» գործողություն) և ներխուժեց Լեհաստանի արևելյան տարածքներ, որոնք անցել էին ԽՍՀՄ հսկողության տակ։ Հետագայում, խորհրդային Կարմիր բանակին հաջողվեց ֆաշիստական ուժերին դուրս մղել ԽՍՀՄ գրավյալ տարածքներից և անցնել Լեհաստանի վերագրավմանը։
1939-1945 թվականների օկուպացիոն ռեժիմների ընթացքում Լեհաստանում զոհվեց շուրջ 6 միլիոն քաղաքացի, որը երկրի այն ժամանակվա բնակչության 21,4%-ն էր։ Զոհերի կեսն ազգությամբ լեհեր էին, իսկ մյուս կեսը՝ հրեաներ։
Զոհերի ավելի քան 90%-ը քաղաքացիական էր, քանի որ քաղաքացիական անձանց մեծամասնությունը միտումնավոր թիրախավորվում էր գերմանական և խորհրդային ուժերի կողմից սանձազերծված տարբեր գործողություններում։ Ընդհանուր առմամբ, 1939–1945 թվականներին Լեհաստանի նախապատերազմյան տարածքի գրավման ժամանակ, ֆաշիստական ուժերը սպանեցին 5 470 000 – 5 670 000 քաղաքացու, այդ թվում՝ 3 000 000 հրեաների։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, զանգվածային սպանությունները որակվեցին որպես դիտավորյալ և համակարգված ցեղասպանություն[4]։
↑Judith Olsak-Glass (1999 թ․ հունվար). «Review of Piotrowski's Poland's Holocaust». Sarmatian Review. ««Չար մտքերի այս հանդիպման արդյունքում այսքան միլիոնավոր անմեղ հրեա, սլավոնական և եվրոպական այլ ժողովուրդների կրած վերջնական սարսափը անջնջելի բիծ է արևմտյան քաղաքակրթության պատմության և ամբողջականության վրա՝ իր բոլոր հումանիտար հավակնություններով»։» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
↑"Terminal horror suffered by so many millions of innocent Jewish, Slavic, and other European peoples as a result of this meeting of evil minds is an indelible stain on the history and integrity of Western civilization, with all of its humanitarian pretensions" (Note: "this meeting" refers to the most famous third (Zakopane) conference). Conquest, Robert (1991). "Stalin: Breaker of Nations". New York, N.Y.: Viking. 0-670-84089-0
↑Routledge Handbook of Ethnic Conflict Genocide James Hughes, edited by Karl Cordell, Stefan Wolff page 123, 2011