Նյուրնբերգյան դատավարություններ (գերմ.՝ die Nürnberger Prozesse), ռազմական դատվարությունների շարք, որ անցկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից պատերազմից հետո, որտեղ դատարանի առաջ կանգնեցին Նացիստական Գերմանիայի քաղաքական, ռազմական, արդարադատության հայտնի գործիչները, ովքեր ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն էին ունեցել Հոլոքոստին և այլ պատերազմական հանցագործությունների։ Դատավարությունները անցկացվել են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, և դրանց որոշումները ուղենիշային դեր են խաղացել դասական միջազգային իրավունքից ժամանակակից միջազգային իրավունքի անցման փուլում։ Այս դատավարություններից առաջինը և ամենահայտնին, որը նկարագրվել է որպես «պատմության մեծագույն դատավարություն» Նորման Բրիկետի կողմից, որը նախագահող բրիտանացի դատավորներից մեկն էր, ռազմական հանցագործների դատն էր «Միջազգային ռազմական տրիբունալից» առաջ։ 1945 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1946 հոկտմեբերի 1-ը ընթացած դատավարության առջև խնդիր էր դրված իրականցնել Երրորդ Ռայխի 24 ամենակարևոր քաղաքական և ռազմական դեմքերի դատական վարույթները։ Դատավարությանը չէին մասնակցում Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը, որոնք ինքնասպանություն էին գործել 1945 թվականի գարնանը[1]։ Դատավարությունների երկրորդ փուլը անց է կացվել ԱՄՆ-ում։ Վերոհիշյալ դատական գործընթացները հետագայում օգտագործվեցին մասնավորապես ԱՄՆ-ի կողմից պատերազմական հանցագործության, մարդկության դեմ ուղղված հանցագործության, ագրեսիվ պատերազմի վերաբերյալ յուրիսդիկցիայի զարգացման համար, ինչպես նաև Միջազգային հանցագործությունների դատարանի ստեղծման համար։
Պատերազմական հանցագործները օրինական կարգով դատելու պատմական նախադեպը եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1921 թվականի մայիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած Լայպցիգի պատերազմական հանցագործների դատավարությունը։ Այս դատավարությունը, սակայն, ուներ խիստ սահմանափակ բնույթ և աչքի չընկավ իր արդյունավետությամբ։ 1940 թվականի սկզբներին Լեհաստանի` աքսորում գտնվող կառավարությունը խնդրել էր Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններին դատապարտել Գերմանիայի ներխուժումը իրենց երկիր։ 1940 թվականի ապրիլին հրապարակվեց Բրիտանիայի, ֆրանսիայի և Լեհաստանի համատեղ հայտարարությունը։ Այն արտահայտում էր երեք պետությունների ցանկությունը համաշխարհային հանրությանը հորդորել պաշտոնական և հանրային բողոքներ հղել Գերմանիայի գործողությունների դեմ, որոնք չէին կարող մնալ անպատիժ։ Երեք ու կես տար անց գերմանացիներին պատժելու վերոհիշյալ մտադրությունը ավելի իրատեսական դարձավ։ 1943 թվականի նոյեմբերի 1-ին ԽՍՀՄ-ը, Միացյալ թագավորությունը և ԱՄՆ-ը հրապարակեցին Մոսկվայի հռչակագիրը, որով զգուշացվում էր նացիստական ղեկավարներին, որ Գերմանիայի պարտությունից հետո նրանք կանգնելու են դատարանի առջև[2]։ Այս գաղափարը իր արտացոումն ստացավ նաև Յալթայի կոնֆերանսում։ Բրիտանական ռազմական շտաբի փաստաթղթերը, որոնք հրապարակվեցին 2006 թվականի հունվարի 2-ին, ցույց տվեցին, որ դեռևս 1944 դեկտեմբերին լուրջ քննարկման էր ենթարկվել ֆաշիստ առաջնրդներին պատժի ենթարկելու հարցը, նրանց հնարավոր ձերբակալությունից հետ[3]։
1943 վերջերին դաշնակիցների առաջնորդների Թեհրանի խորհրդաժողովում ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը առաջարկել էր մահապատժի ենթարկել 50,000–100,000 գերմանացի սպաների։ Առաջարկությանը շատ խիստ հակառակվեց Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը` նշելով, որ ավելի շուտ դուրս կգա այգի և կգնդակահարի իրեն, քան թե կմասնակցի նման արյունահեղության։ Նա կողմ էր նրանց պատժել դատավարկան կարգով։ Չերչիլը կտրականապես դեմ էր քաղաքական պատճառներով գնդակահարություններին"[4][5]: Հենրի Մորգենթաու Կրտսերը, որը ԱՄՆ-ի գլխավոր գանձապետն էր, առաջարկել էր Գերմանիան ենթարկել ամբողջական դենացիֆիկացիայի[6]. սա հայտնի է որպես «Մորգենթաուի պլան»։ Պլանը ենթադրում էր նաև Գերմանիայի դեինդուստրալիզացիա[7]։ Նախագահ Ռուզվելտը սկզբանապես կողմ էր այս պլանին և կարողաց ստանալ նաև Չերչիլի աջակցությունը։ Բայց հասարակական խիստ անհամաձայնության պատճառով ավեի ուշ հետ կանգնեց այս պլանից։ Մորգենթաուի պլանի տապալումից հետո Ռուզվելտը հակվեց դատական պրոցես կիրառելուն։ ԱՄՆ հաջորդ նախագահ Հարի Թրումանը ևս մեղավորներին դատական կարգով պատժելու կողմնակից էր։ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի միջև ընթացած երկարատև բանակցությունների արդյունքում մշակվեցին դատավարության մանրամասները։ Դրանք սկսվելու էին 1945 թվականի նոյեմբերի 20-ին Բավարիայի Նյուրնբերգ քաղաքում։
Դատարանների ստեղծում
1942 թվականի ապրիլի 20-ին Գերմանիայի կողմից զավթված ինը պետությունների ներկայացուցիչները հանդիպեցին Լոնդոնում մշակելու «Միջդաշնակցային բանաձևը Գերմանիայի պատերազմական հանցագործություններ վերաբերյալ»։ Թեհրանի (1943), Յալթայի (1945) և Պոտսդամի (1945) կոնֆերանսներում գլխավոր դաշնակիցները` Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը համաձայնեցրեցին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործությունների պատասխանատուների պատժի ենթարկելու ձևաչափը։ Ֆրասիային ևս տեղ հատկացվեց դատական տրիբունալում։ Դատավարության իրավական հիմք հանդիսացավ Լոնդոնի Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրությունը, որը հաստատվել էր Մեծ տերությունների կողմից 1945 թվականի օգոստոսի 8-ին։ Շուրջ 200 գերմանացի պատերազմական հանցագործներ դատարանի առաջ կանգենցին Նյուրեմբուրգում, իսկ 1600-ը պատասխանատվության ենթարկվեցին ռազմական արդարադատության ավանդական ուղիներով։ Դատարանի իրավասության իրավական հիմքը Գերմանիայի անձնատուր լինելու մասին պայմանագիրն էր։ Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը փոխանցվեց Դաշնակցային վերահսկողության խորհրդին, որը, ինքնիշխանություն ունենալով Գերմանիայի նկատմամբ, կարող էր պատժել միջազգային իրավունքի և պատերազմի իրավունքի խախտումները։ Քանի որ դատարանը լիազորված էր քննության առնելու միայն պատերազմական օրենքները, այն իրավասություն չուներ քննել 1939 թվականի սեպտեմբերի 1-ից վաղ տեղի ունեցած հանցագործությունները։
Դատավարությունների վայր
Լայպցիգը և Լյուքսեմբուրգը սկզբնապես դիտարկվում էին որպես դատավարությունների վայրեր։ ԽՍՀՄ-ը ցանկանում էր` դատավարությունները անցկացվեն Բեռլինում։ Ի վերջո ընտրվեց Նյուրնբերգը երկու պատճառով, որոնցից առաջինը որոշիչ էր.[8]
Նյուրնբերգի Արդարադատության պալատը այն սակավաթիվ շինություններից էր, որ երկարատև ռազմական գործողություններից և օդային հարվածներից հետո մնացել էր անվնաս։ Դատական համալիրը ներառում էր նաև ընդարձակ բանտ։
Նյուրնբերգը համարվում էր Ֆաշիստական կուսակցության արարողակարգային ծննդավայրը։ Այնտեղ էին գումարվում կուսակցության տարեկան նստաշրջանները և ընդունվում առանցքային որոշումները[8]։ Այսպիսով այն ամենահարմար վայրն էր կուսկացության լուծարումը մատնանշելու համար։ Որպես փոխզիջում ԽՍՀՄ-ին` որոշվեց, որ չնայած դատավարությունները ընթանալու էին Նյուրեմբուրգում, Բեռլինը լինելու էր Տրիբունալի ղեկավարության պաշտոնական նստավայրը[9][10][11]: Որոշվեց նաև, որ առաջին դատավարությունը (նախապես պլանավորվել էին մի քանիսը) պետք է անցկացվի Նյուրեմբուրգում[9][11]։
Մասնակիցներ
Չորս պետություններից յուրաքանչյուրը տրամադրելու էին մեկ հիմնական և մեկ այլընտրանքային դատավոր, ինչպես նաև մեկ դատախազ։
Ֆրանսիա Ֆրանսուա դը Մանթհոն, ավելի ուշ նրան փոխարինեց Օգյուստ Շամպեթիե դը Ռիբը։
Դատավարություն
Միջազգային ռազմական տրիբունալը բացվեց 1954 թվականի նոյեմբերի 19-ին Նյուրնբերգի Արդարադատության պալատում[12][13]։ Առաջին դատավարությունը նախագահում էր ԽՍՀՄ ներկայացուցիչ Նիկիտչենկոն։ Դատավարությունը ներառում էր մեղադրական ակտեր` ուղղված 24 գլխավոր պատերազմական հանցագործների և 7 կազմակերպիչների դեմ. Ֆաշիստական կուսակցության ղեկավարություն, Ռեյխի բարձրաստիճան անձնակազմ, Գեստապո և «Գլխավոր անձնակազմ և Բարձրագույն հրամանատարություն»։ Մեղադրական ակտերը պարունակում էին.
Մասնակցությունը դավադրության մեջ` ուղղված խաղաղության դեմ հանցագործություն իրականցնելուն։
Պատերազմական ագրեսիայի և խաղաղության դեմ ուղղված այլ հանցագործությունների պլանավորում, նախաձեռնում և իրականացում։
Պատերազմական հանցագործություններ։
Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Դատավարությունների ժամանակագրություն
1945 թվականի նոյեմբերի 20. Դատավարությունների մեկնարկ
1945 թվականի նոյեմբերի 21. Դատավոր Ռոբերտ Հ. Ջեքսոնը սկիզբ դրեց մեղադրական ակտերին երկարատև և տպավորիչ ելույթով
1945 թվականի նոյեմբերի 26. Ներկայացվեց Հոսսբախի հուշագիրը (կազմվել էր կոնֆերանսի արդյուքնում, որտեղ Հիտլերը ներկայացրե էր պատերազմի իր պլանը)
1945 թվականի դեկտեմբերի 11. Ցուցադրվեց «Ֆաշիստական պլանը» ֆիլմը
1946 թվականի հունվարի 3. Ականատես Օտտո Օհլենդորֆը ընդունեց 90,000 հրեաների սպանության փաստը
1946 թվականի հունվարի 28. Ֆրանսիական Դիմադրության շարժման անդամ Մարի Կլոդը, վկայություն տվեց Հոլոքոստի վերաբերյալ` դառնալով վկայություն տված առաջին փրկվածը
1946 թվականի փետրվարի 27. Ականատես Աբրահամ Սուցկեվերը վկայեց Վիլնյուսում շուրջ 80.000 հրեաների սպանության մասին
1946 թվականի ապրիլի 15. Ռուդոֆ Հոսսը, ով նախկին հրամանատար էր, փաստեց մասսայական սպանությունններ կատարելու մասին
1946 թվականի հունիսի 1-2. դատարանը լսեց վեց վկաների ցուցմունքը կատին կոտորածների մասին
1946 թվականի հուլիսի 4. Պաշտպանվող կողմի վերջնական հայտարարությունները
1946 թվականի հուլիսի 26. Մեղադրողների վերջնական հայտարարությունները
1946 թվականի հուլիսի 30. Հանցագործությունների կազմակերպիչների դատավարության սկիզբը
1946 թվականի սեպտեմբերի 1. Դատավարությանը ավարտը
1946 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1. Պատժամիջոցների հրապարակումը` անհատական դատավճիռների հետ միասին[14]։
Մահապատիժներ
Մահվան դատավճիռները իրագործվեցին 1946 թվականի հոկտեմբերի 16-ին կախաղան բարձրացնելու մեթոդով[15][16][17]։ Մհապատիժը իրականացնողը Ջոհն Ս. Վուդնս էր[18]։ Կախաղանի դատապարտված 12 մեղադրյալներից 10-ը ենթարվեցին մահապատժի։ Մարտին Բորմանը սպանվել էր, երբ փորձել էր փախչել Բեռլինից 1945 թվականի մայիսին, իսկ Հերման Գյորինգը ինքնասպանություն էր գործել մահապատժի նախորդ գիշերը։
Նյուրնբերգյան սկզբունքներ
Պատերազմական հանցագործության սահմանումը տրվեց «Նյուրնբերգյան սկզբունքներում», որը ուղեցույց-փաստաթուղթ է` ձևավորված դատավարության արդյունքում։
Օժանդակ դատավարություններ
Ամերիկյան իշխանությունները օկուպացման իրենց գոտում իրականացրեցին Նյուրնբերգյան դատավարության օժանդակ դատավարություններ։ Նյուրնբերգյան դատավարությոններին հաջորդեցին հետևյալները.
Օստվիչի դատավարություն,
Բելսենի դատավարություն,
Չելմոյի դատավարությունններ,
Դաչոյի դատավարությունններ,
Ֆրանկֆուրտ Օստվիչի դատավարությունններ,
Մաժդանեկի դատավարություններ,
Ռավենսբուրգի դատավարություն,
Թրեբլինկայի դատավարություններ։
Ծանոթագրություններ
↑Cooper 2011, p. 38. "On October 6, in Berlin, the Chief Prosecutors signed the momentous Indictment setting forth the charges ... against Hermann Göring and his associates and the six organizations, named as criminal, to which they belonged."
↑Heller 2011, page 9. According to Marrus 1997, page 563, Roosevelt had already written to Rabbi Stephen Wise, president of the American Jewish Congress, in July 1942, saying: "The American people not only sympathise with all victims of Nazi crimes, but will hold the perpetrators of these crimes to strict accountability in a day of reckoning which will surely come."
↑ 8,08,1Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg {{citation}}: |last= has generic name (օգնություն), 32 pp.
↑ 9,09,1Heydecker, Joe J.; Leeb, Johannes (1979). Der Nürnberger Prozeß (German). Köln: Kiepenheuer und Witsch. էջ 97.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg {{citation}}: |last= has generic name (օգնություն), 78 pp.
↑Summary of the indictment in Department of State Bulletin, October 21, 1945, p. 595
↑Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg {{citation}}: |last= has generic name (օգնություն), 78–84 pp.
↑Shnayerson, Robert (1996 թ․ հոկտեմբեր). «Judgment at Nuremberg»(PDF). Smithsonian Magazine. էջեր 124–141. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ ապրիլի 30-ին. «The trial removed 11 of the most despicable Nazis from life itself. In the early morning hours of Wednesday, October 16, 1946, ten men died in the courthouse gymnasium in a botched hanging that left some strangled to death for as long as 25 minutes.»
↑«The Trial of the Century– and of All Time, part two». Flagpole Magazine. 2002 թ․ հուլիսի 17. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. «the experienced Army hangman, Master Sgt. John C. Woods, botched the execution. A number of the hanged Nazis died, not quickly from a broken neck as intended, but agonizingly from slow strangulation. Ribbentrop and Sauckel each took 14 minutes to choke to death, while Keitel, whose death was the most painful, struggled for 28 minutes at the end of the rope before expiring.»
↑Henkel (ed.), Matthias (2011), Memoriam Nuernberger Prozesse, exhibition catalogue (German), Nuremberg: Museen der Stadt Nuernberg {{citation}}: |last= has generic name (օգնություն), 87 pp.
Bower, Tom (1995) [1981]. Blind Eye to Murder: Britain, America and the Purging of Nazi Germany—A Pledge Betrayed (2nd revised ed.). London Little, Brown. ISBN978-0-316-87668-1.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Davidson, Eugene (1997) [1966]. The Trial of the Germans: An Account of the Twenty-Two Defendants Before the International Military Tribunal at Nuremberg. Columbia, MO: University of Missouri Press. ISBN978-0-8262-1139-2.
Davidson, Eugene (1999) [1959]. The Death and Life of Germany. Columbia, MI: University of Missouri Press. ISBN0-8262-1249-2.
Harris, Whitney R. (2006). «Tyranny on Trial—Trial of Major German War Criminals at Nuremberg, 1945–1946». In Herbert R. Reginbogin; Christoph J. M. Safferling (eds.). The Nuremberg Trials: International Criminal Law Since 1945 / Die Nürnberger Prozesse: Völkerstrafrecht seit 1945. Berlin: Walter de Gruyter. էջեր 106–114. ISBN978-3-11-094484-6.
"Nuremberg Trial Collection" The Northwestern University Special Collections archival collection amassed by Charles J. Gallagher, a court reporter at the trials.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 330)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!