2011 թվականի փետրվարին թագավոր՝ Աբդալլահ II-ը վարչապետ Սամիր Ռիֆային ու իր կաբինետին ազատեց աշխատանքից[4]
2011 թվականի հոկտեմբերին, Աբդուլլահը աշխատանքից ազատեց վարչապետ՝ Մարուֆ ալ-Բախիտին ու իր կաբինետին խոստացված բարեփոխումները դանդաղ կատարելու համար[5]
2012 թվականի ապրիլից շարունակվեցին ցույցերը, Հորդանանի վարչապետ՝ Աուն ալ-Խասաունան հրաժարական տվեց ու թագավորն այդ պաշտոնում նշանակեց Ֆայեզ ալ-Տարավնեին։
2012 թվականի հոկտեմբերին՝ Թագավոր Աբդուլլահը լուծարեց խորհրդարանը նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ու Աբդուլլահ Էնսուրին նշանակեց Հորդանանի վարչապետի պաշտոնում[6]
Լարվածություն Հորդանանում, իրադարձություն, որը սկսվել է 2011 թվականի հունվարից։
Ցույցերը սկսվել են հունվարի 22-ից կառավարության հրաժարականի պահանջով՝ Թունիսում տեղի ունեցած հեղափոխության ազդեցության տակ։ Հունվարի 28-ին ցույցերն ընդգրկեցին թագավորության բազմաթիվ քաղաքներ՝ (Ամման, Իրբիդ, Ակաբա, Զարկա, Մաֆրակ, Մաան, Կառնակ ու Աջալյուն)[11]։
ԱՊ-ի տվյալներով ցույցերին մասնակցել է 5 հազար մարդ[12]։
2010-2011 թվականների ձմեռն ուղեկցվեց ժողովրդական բողոքներով միանգամից մի քանի արաբալեզու երկրներում։ Հորդանանում նրանց համար պատճառ դարձավ գնաճը, գործազրկությունն ու աղքատությունը, որն ավելի սաստկացավ Սամիր ալ-Ռաֆայի կառավարման ժամանակաշրջանում։
Ժամանակագրություն
Հունվարի 22՝ առաջին ցույցը երկրի մայրաքաղաք Ամմանում[13][14]
Հունվարի 28՝ ցույցեր երկրի բազմաթիվ քաղաքներում[11][15]
Փետրվարի 1՝ Ալ-Ռաֆայի կառավարության հրաժարական։ Նոր վարչապետ նշանակվեց Մարուֆ ալ-Բախիտը[16][17][18]։
Մարտի 24՝ ուսանողների ու գործազուրկ մտավորականների կողմից հայտարարվեց «Մարտի 24-ի շարժում» ստեղծելու մասին, ՆԳՆ-ի հարևանությամբ՝ կենտրոնական հրապարակում ճամբար խփվեց ու սկսվեց նստացույց ընդդեմ վարչապետ Մարուֆ ալ-Բախիտի[19]։ Երեկոյան թագավորի կողմնակիցները (50 հոգի) հարձակվեցին ուսանողների ճամբարի վրա, մինչև այդ ոստիկանությունը հրապարակում մարեց լույսերը[20]։
Իշխանությունների գործողություններ
2011 թվականի հոկտեմբերի 17-ին Մարուֆ ալ-Բախիտի կառավարությունը հրաժարական տվեց[21]։ Կառավարության հրաժարականից բացի թագավորը փորձեց տապալել ցույցերը ֆինանսական ներհոսքերի միջոցով։ 2011 թվականին նա 0,5 մլրդ դոլար հատկացրեց պետաշխատողների աշխատավարձերին, վառելիքի գների կարգավորման ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար (դրանց մի մասը հատկացրել էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն)[22]։ Բացի դրանից, 2011 թվականին Հորդանանը ֆինանսական օգնություն ստացավ Սաուդյան Արաբիայից 1,6 մլրդ դոլարի չափով[23]։