Լամա Աբու-Օդե (արաբ․՝ لمى أبو عودة), 1962), պաղեստինցի-ամերիկացի դասախոս և հեղինակ։ Դասավանդում է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոնում։ Հիմնականում գրում է իսլամական օրենքի, ֆեմինիզմի և ընտանեկան իրավունքի վերաբերյալ[1]։
Կենսագրություն
Աբու Օդեն ծնվել է 1962 թվականին Ամմանում, Հորդանանի խորհրդարանի նախկին սենատոր և դեսպան Ադնան Աբու-Օդեի ընտանիքում[2]։ Իրավագիտության բակալավրի աստիճան ստացել է Հորդանանի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ Բրիստոլի համալսարանից, արվեստի մագիստրոսի կոչում՝ Յորքի համալսարանից, Անգլիա, իրավագիտության դոկտորի կոչում ստացել է Հարվարդի համալսարանից[3]։
Դասավանդել է Սթենֆորդի իրավունքի դպրոցում, աշխատել է Համաշխարհային բանկի Միջին Արևելք / Հյուսիսային Աֆրիկա բաժանմունքում։
Աբու-Օդեն գրել է նաև Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ և աջակցել է bi-national լուծմանը կամ մեկ պետություն՝ Իսրայել/ Պաղեստին ստեղծելուն։ Բացի տարբեր հարթակներում ծավալած գիտական գործունեությունը, Լամա Աբու-Օդեն շատ է քննարկում աշխարհի քաղաքական և իրավական միտումները, որոնք վերաբերում են մուսուլմաններին նախկին Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին հասարակությունում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ