Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական (իտալ.՝ Nazionale di calcio femminile dell'Italia), Իտալիայի ներկայացուցիչը կանանց ֆուտբոլի միջազգային հարթակում։ Հավաքականը ղեկավարում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավաքականը մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների (1991, 1999 և 2019 թվականներին)։ Լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչ հասնելը 1991 թվականի աշխարհի առաջնության ժամանակ (12-ից 6-րդ տեղը)։ Հավաքականը նաև նաև խաղացել է Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչներում (1993 և 1997 թվականներին)՝ զիջելով երկուսում էլ։ Հավաքականի կազմում ամենաշատ խաղերն անցկացրել է Պատրիցիա Պանիկոն՝ 196 հանդիպում, հավաքականի լավագույն ռմբարկուները Պատրիցիա Պանիկոն և Էլիզաբեթա Վինյոտոն են (երկուսն էլ 107-ական գոլ)։ Հավաքականի գլխավոր մարզիչը Միլենա Բերտոլինին է, որն այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականին։ Հավաքականի գործող ավագը «Յուվենտուսի» պաշտպան Սառա Գաման է։
2021 թվականի ապրիլի 16-ի դրությամբ հավաքականը 15-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ կանանց հավաքականների ռեյտինգով[1], իսկ ՈՒԵՖԱ-յի ռեյտինգով՝ 8-րդ։
Չեմպիոն Եզրափակչի մասնակից 3-րդ տեղ 4-րդ տեղ կամ կիսաեզրափակիչ