- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իդալգո (այլ կիրառումներ)
Իդալգո, (իսպ.՝ Hidalgo, (Իսպաներեն արտասանություն՝ [iˈðalɣo]), պաշտոնական անվանումը Իդալգոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Hidalgo), Մեքսիկայի 31 նահանգներից մեկը, որը Դաշնային օկրուգի հետ միասին համալրում է Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգի կազմի մեջ են մտնում 84 համայնքները և մայրաքաղաքը՝ Պաչուկա դե Սոտո։
Պատմություն
1869 թվականին Բենիտո Խուարեսը ստեղծեց Իդալգո նահանգը և Պաչուկան դարձրեց մայրաքաղաք, որին ավելացվեց դե Սոտո անվանումը՝ ի պատիվ Մանուել դե Սոտոյի, ով մեծ ներդրում է ունեցել նահանգի կազմավորման գործում և Մեքսիկայի անկախության պատերազմի նախաձեռնողներից է[4]։
Իդալգո նահանգը գտնվում է Արևելյան Մեքսիկայում[5]։ Հյուսիսում սահմանակից է Սան Լուիս Պոտոսին և Վերակրուսին, արևելքում՝ Պուեբլային, հարավում՝ Տլախկալային և Մեխիկո նահանգին և Կերետարոյին[6]։
Նահանգը հարուստ է էկոտուրիստական, մշակութային և հնաբանական գրավչություններով՝ ներառյալ Հոստեկա տարածքը, Տուլան, բնական տաք ցայտաղբյուրները, հին ագարակներն ու լեռնաշղթաները[7][8][9][10]։
Իդալգոն հայտնի է բարձր լեռնային ռելիեֆով, սակայն նահանգի մի մասն ափամերձ հարթավայր է։ Բնակչությունը կազմում է 2.665 միլիոն մարդ, տարածքը՝ 8,050 կմ2։ Մեքսիկայի ամենափոքր նահանգներից մեկն է։
Աշխարհագրություն
Նահանգի ռելիեֆը խորդուբորդ է։ Ամենացածր կետը ծովի մակարդակից մի քանի մետր է բարձր, իսկ ամենաբարձր կետը՝ 3,300:
Նահանգը բաժանվում է երեք աշխարհագրական շրջանների՝ Ատլանտյան ափամերձ հարթավայր, Արևելյան Սիերա Մադրե և Մեքսիկական բարձրավանդակ (Altiplano Meridional), որտեղ գտնվում են ամենաբարձր գագաթները[11]։
Տուրիզմը Իդալգոյում
Տուրիզմը Իդալգոյում
|
|
|
|
|
|
Ixmiquilpan
|
Huasca de Ocampo
|
Real del Monte
|
Tula, Hidalgo
|
Actopan
|
|
|
|
|
|
Huapalcalco
|
Pachuca de Soto
|
Tolantongo|Tolantongo Caves
|
Omitlán de Juárez
|
Mineral del Chico
|
Իդալգոյի բուսական և կենդանական աշխարհ
Իդալգոյի բուսական և կենդանական աշխարհ
|
|
|
|
|
|
Vulpini
|
Crotalus
|
Canis latrans
|
Coragyps atratus
|
Bassariscus sumichrasti
|
|
|
|
|
|
Lynx rufus
|
Armadillo
|
Mimus polyglottos
|
Didelphis marsupialis
|
Pocket gopher
|
|
|
|
|
|
Opuntia ficus-indica
|
Abies religiosa
|
Echinocactus grusonii
|
Taxodium mucronatum
|
Agave americana, Maguey
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|