Կոաուիլա (իսպ.՝ Coahuila, (Իսպաներեն արտասանություն՝ [koaˈwila ðe saɾaˈɣosa]), պաշտոնական անվանումը՝ Կոաուիլա դե Սարագոսայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Coahuila de Zaragoza), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։
Նահանգը գտնվում է հյուսիսարևելյան Մեքսիկայում և սահմանակից է ԱՄՆ-ին։
Կոաուիլան սահմանակից է արևելքում Նուևո Լեոնին, հարավում՝ Սակատեկասին և Սան Լուիսին, արևմուտքում՝ Դուրանգոյին և Չիուաուային։ Հյուսիսում Կոաուիլան ունի 512 կմ ձգվող սահման Միացյալ Նահանգների հետ, հարակից է Տեխասին։ Զբաղեցնում է 151563 կմ տարածք և համարվում է երրորդ ամենամեծ նահանգը երկրում։ Ունի 38 համայնքներ։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 2,748,391 մարդ։
Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենամեծ քաղաքը Սալտիլյոն է, երկրորդ մեծ քաղաքը՝ Տորեոնը։ Կոաուիլա նահանգում են գտնվում Մոնկլովա (նահանգի նախկին մայրաքաղաքը), Պիեդրաս Նեգրաս և Ակունյա քաղաքները։
Իսպանացիները նվաճեցին Մեքսիկայի հյուսային հատվածը ացտեկների մայրաքաղաքը նվաճելուց մի քանի տասնամյակ հետո։ Հետախուզական աշխատանքները հետաձգվեցին, քանի որ կլիման հյուսիսային էր և խիստ և ոսկի չկար այդ տարածքում։ Իսպանական առաջին գաղութաբնակեցումը այժմ Կոաուիլա կոչվող տարածքում եղել է 1577 թվականին Տրինիդադի հանքավայրերում։ Սալտիդոն բնակեցվեց 1586 թվականին և կազմեց Նոր Իսպանիա շրջանի մաս։
Կոաուիլան և Տեխասը դարձավ նորաստեղծ անկախ Մեքսիկայի միացյալ նահանգների ընտրական նահանգը՝ համաձայն 1824 թվականի Մեքսիկայի սահմանադրության, և ներառում էր Տեխասը, Կոաուիլան և Նուևո Լեոնը։ Նույն թվականին Նուևո Լեոնն առանձնացավ, իսկ Տեխասը նահանգի մաս կազմեց մինչև 1835 թվականը, երբ անջատվեց նահանգից Տեխասի հանրապետություն ձևավորելու համար։ Մոնկլովան 1833-1835 թվականները եղել է նահանգի մայրաքաղաքը։
1840 թվականին Կոաուիլան դարձավ կարճ ժամանակ գոյատևած Ռիո Գրանդե հանրապետության անդամ։
1856 թվականի փետրվարի 19-ին Սանտիագո Վիդաուրին միավորեց Կոաուիլան իր Նուևո Լեոն նահանգին, սակայն 1868 թվականին այն վերականգնեց իր առանձին նահանգի կարգավիճակը։
Մեքսիկական հեղափոխության ժամանակ Ֆրանցիսկո Վիլան հարձակվեց Տորեոն քաղաքի վրա։
2004 թվականի ապրիլի 4-ին սահմանակից Պիեդրաս Նեգրաս քաղաքում տեղի ունեցավ ջրհեղեղ։ Մահացավ 30 մարդ և շուրջ 4000 մարդ զրկվեց տնից։ 2007 թվականին Կոաուիլան Մեքսիկայոմ դարձավ առաջին նահանգը, որն ընդունեց միասեռականների ամուսնությունը(Pacto Civil de Solidaridad)[4]: