Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն, ԺԱԿ (թուրքերեն՝ Demokrasi ve Atılım Partisi, DEVA)[3], Թուրքիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված կուսակցություն։ Իր հիմնադրման օրից կուսակցությունը անմիջապես ներկայացված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ի դեմս գործող պատգամավոր Մուսթաֆա Էներօղլուի, ով կուսակցության հիմնադիրներից է[4][5]։ Կուսակցության թուրքերեն հապավումը՝ DEVA, նշանակում է միջոց ։
Կուսակցության հիմնադիրների թվում են պատգամավոր Մուսթաֆա Էներօղլուն, նախկին արդարադատության նախարար Սաբուլլահ Էրգինը, Բալըքեսիրի նախկին քաղաքապետ Ահմեթ Էդիպ Ուղուրը, Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախկին նախարար Նիհաթ Էրգյունը և նախկին պետական նախարար Սելմա Ալիյե Կավաֆը[4]։ 2020 թվականի մարտի 10-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովին Ալի Բաբաջանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ[6]։ 2020 թվականի մարտի 11-ին Բաբաջանը ներկայացրել է կուսակցության խորհրդանիշերը և օրակարգը։