Դե Վիլյեին լայն ճանաչում է բերել «SAS» (Son Altesse Serenissime) վիպաշարը` գլխավոր հերոս, ԿՀՎ-ի արտահաստիքային աշխատակից իշխան Մալկո Լինգեի հետ։ SAS շարքը հրատարակվել է մոտ 100 միլիոն տպաքանակով[7][8]։
Կենսագրություն
Ծնվել է դրամատուրգ Ժակ Բուլարան դե Կոմբաժուկսի (որը գրում էր Ժակ Դևալի կեղծանվամբ) և Վալենտինա Ադամ Դե Վիլյեի ընտանիքում։ Մոր կողմից գրողը սերում էր Ռեյունյոն կղզուց` ազնվական ծագում ունեցող բուրժուական ընտանիքից։ Մինչև 17 տարեկանը չի ճանաչել հորը[9]։ Նա Փարիզում ստացել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և լրագրության բարձրագույն դպրոցի դիպլոմներ։ Ապագա գրողը որպես սպա մասնակցել է Ալժիրյան պատերազմին, այնուհետև աշխատել է որպես «Minute», «Rivarol», «Paris-Presse» և «France Dimanche» ընկերությունների աշխատակից։ Որպես «France Soir» թերթի թղթակից` նա շրջել է աշխարհով մեկ։
Նա չորս անգամ ամուսնացել է և բաժանվել է իր առաջին երեք կանանցից[10]։
1965 թվականից Դե Վիլյեն լրտեսական վեպեր է գրել։ Նա SAS լրտեսական վիպաշարի հեղինակն է, որը նկարագրում է ավստրիացի ազնվականի և ԿՀՎ գործակալ Մալկո Լինգեի արկածները։ Բացի այս շարքի վեպերից, նա ունի նաև այլ ստեղծագործություններ։ Ժերար Դե Վիլյեի ստեղծագործությունը որոշ քննադատներ դասում են «բուլվարային գրականության» շարքը, սակայն դրանք հետաքրքրություն են առաջացնում շատ ճշգրիտ նկարագրությամբ, իսկ երբեմն` քաղաքական իրադարձությունների կանխատեսմամբ։ 1980 թվականին գրողն իր վեպերից մեկում նկարագրել է Անվար Սադաթի դեմ մահափորձը, որին մեկ տարի հետո սպանել են։ «Սպանել Գանդիին» վեպում, որը լույս է տեսել 1986 թվականին Ֆրանսիայում, հեղինակը կարողացել է կանխատեսել 1991 թվականին տեղի ունենալիք իրադարձությունները։ Դե Վիլյեի որոշ ստեղծագործություններ կապված են Ռուսաստանի հետ։ Այսպես, «Բանկոգի ծուղակը» վեպը մասամբ հիմնված է ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտի կենսագրական փաստերի վրա։ Նա է գրել «Պոլոնիում-210, կամ ինչպես է Վլադիմիր Պուտինը հրամայել սպանել Ալեքսանդր Լիտվինենկոյին» վեպը։
Գրողի վերջին վեպը` «SAS. Կրեմլի վրեժը», որը լույս է տեսել 2013 թվականի մայիսին, նույնպես կապված է Ռուսաստանի հետ։
Ինչպես հայտնել Է հանգուցյալի փաստաբանը, վիպասանը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Նրա մահվան մասին հայտնել է «ВВС» հեռուստաալիքը։
Թաղված է Պասի գերեզմանատանը։
Մատենագիտություն
SAS-ը Ստամբուլում (SAS à Istanbul) (1965)
ԿՀՎ-ի դեմ (Թեհրանի լաբիրինթոս) (SAS contre C.I.A.) (1965)