Ժան Լուի Տրենտինյան ֆր.՝ Jean-Louis Trintignant |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Piolenc[4][5][6] |
---|
Մահացել է | հունիսի 17, 2022(2022-06-17)[7][6][8] (91 տարեկան) |
---|
Մահվան վայր | Collias[9][6] |
---|
Գերեզման | cimetière du Pont-de-Justice[10] |
---|
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, աուդիոգրքեր կարդացող, բնավորության դերասան, ավտոարշավորդ, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
---|
Ընտրանի | Եվ Աստված ստեղծեց կնոջը, Տղամարդ և կին և The Conformist? |
---|
Ծնողներ | հայր՝ Raoul Trintignant?, մայր՝ Claire Trintignant? |
---|
Ամուսին(ներ) | Ստեֆան Օդրան, Nadine Trintignant? և Marianne Hoepfner? |
---|
Երեխա(ներ) | Մարի Տրենտինյան և Vincent Trintignant? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
|
Ժան-Լուի Տրենտինյան (ֆր.՝ Jean-Louis Trintignant, դեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][…], Piolenc[4][5][6] - հունիսի 17, 2022(2022-06-17)[7][6][8], Collias[9][6]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր։
Կենսագրություն
Ժան-Լուի Տրենտինյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոքլյուզ դեպարտամենտի Պյոլենկ համայնքում` հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Մանկության տարիներին նա երազում էր դառնալ հայտնի ավտոմրցարշավորդ, ինչպիսիք էին իր հորեղբայրներ Լուի և Մորիս Տրենտինյանները։ 1942 թվականին, 12 տարեկանում նա հմայված էր Ժակ Պրևերի, Գիյոմ Ապոլիների և Լուի Արագոնի պոեզիայով։ 1949 թվականին, 19 տարեկանում, լինելով Էքս-ան-Պրովանս քաղաքի համալսարանի ուսանող-իրավաբան, դիտում է Մոլիերի «Ագահը» պիեսի ներկայացումը` Շառլ Դյուլենի բեմադրությամբ։ Այդ պիեսը բեկումնային էր նրա կյանքում և նա լքելով համալսարանը, որոշում է թատերական արվեստի դասընթացներ անցնել Փարիզում` Շառլ Դյուլենի և Տանյա Բալաշովայի մոտ։
1951 թվականին կայանում է նրա դեբյուտը թատրոնում, որտեղ նա հանդես է գալիս «Յուրաքանչյուրին ըստ պահանջի» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանից հետո նա կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորում է ռեժիսուրա։
1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում։ Նույն թվականին, Բրիժիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում։ Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիժիտ Բարդոյի ամուսնալուծությանը։ Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության, այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում։ Նրա երկարատև բացակայությունը և Բրիժիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը։
Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում, կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին։ 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների։
Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում։ Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի։ Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի։
1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների։ 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը։ 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից։ Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը։
Անձնական կյանք
Առաջին անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել է դերասանուհի Ստեֆան Օդրանի հետ, սակայն շուտով բաժանվել են, իսկ Ստեֆան Օդրանն ամուսնացել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի հետ։
Երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Նադին Մարկանի հետ և ունեցել երեք երեխա։ Նրանց դուստրը` Մարի Տրենտինյանը, ով նույնպես դերասանուհի էր, 2003 թվականին սպանվել էր իր ընկերոջ, երաժիշտ Բերտրան Կանտաի կողմից ծեծի ենթարկվելով։
Երրորդ անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել էր դերասանուհի Շանտալ Նոբելի հետ։
Ֆիլմագրություն
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1956 |
Եթե ողջ աշխարհի տղաները |
Si tous les gars du monde... |
Ժան-Լուի
|
1956 |
Փողոցների օրենքը |
La Loi des rues |
Իվ
|
1956 |
Եվ Աստված ստեղծեց կնոջը |
Et Dieu... créa la femme |
Միշել Տարդյե
|
1956 |
Կանանց ակումբը |
Club de femmes |
Միշել
|
1959 |
Վտանգավոր կապեր |
Les liaisons dangereuses |
Դանսենի
|
1959 |
Դաժան ամառ |
Estate violenta |
Կառլո Կարեմոլի
|
1960 |
Հազարերորդ պատուհանը |
La millième fenêtre |
Ժորժ
|
1960 |
Ճակատամարտ Աուստերլիցի մոտ |
Austerlitz |
-
|
1961 |
Մարդասպանը ելնում է ստվերից |
Pleins feux sur l'assassin |
Ժան-Մարի դե Կերլոգեն
|
1961 |
Ատլանտիդա |
Antinea, l'amante della città sepolta |
Պիեռ
|
1961 |
Երեք ճշմարտությունների ջրհորը |
Le puits aux trois vérités |
-
|
1961 |
Զարկող սրտով |
Le coeur battant |
Ֆրանսուա
|
1961 |
Խաղ իրականության հետ |
Le jeu de la vérité |
-
|
1962 |
Հորացիոս 62 |
Horace 62 |
Ժոզեֆ Ֆաբիան
|
1962 |
Յոթ մահացու մեղք |
Les sept péchés capitaux |
Բեռնար
|
1962 |
Մենամարտ կղզում |
Le combat dans l'île |
Կլեմենտ Լեսեր
|
1962 |
Վազանց |
Il sorpasso |
Ռոբերտո Մարիանի
|
1963 |
Հաջողություն |
Il successo |
Սերջիո
|
1963 |
Դղյակը Շվեդիայում |
Château en Suède |
Էրիկ
|
1964 |
Սպասասրահ |
Les pas perdus |
Ժորժ
|
1964 |
Սուլողները |
Les siffleurs |
-
|
1964 |
Մատա Հարի. Գործակալ H21 |
Mata Hari, agent H21 |
կապիտան Ֆրանսուա Լասալ
|
1964 |
Դժոխք |
L'enfer |
Մարսել 2
|
1965 |
Բարեհաճ պատահար |
La bonne occase |
Ժակ Դանզաս
|
1965 |
Ես սպանում եմ, դու սպանում ես |
Io uccido, tu uccidi |
Ջաննի Սանտի
|
1965 |
Ցասկոտ Անժելիկան |
Merveilleuse Angélique |
Կլոդ Լե Պտի
|
1965 |
Մարդասպանը ննջավագոնում |
Compartiment tueurs |
Էրիկ Գրանդեն
|
1966 |
Տասնյոթերորդ երկինքը |
Un garçon, une fille. Le dix-septième ciel |
Ֆրանսուա
|
1966 |
Տղամարդը և կինը |
Un homme et une femme |
Ժան-Լուի Դյուրոկ
|
1966 |
Այրվու՞մ է արդյոք Փարիզը |
Paris brûle-t-il? |
կապիտան Սերժ
|
1966 |
Անդրեվրոպական ճեպընթաց |
Trans-Europ-Express |
Էլիաս
|
1966 |
Երկար ուղի |
La longue marche |
Ֆիլիպ
|
1967 |
Հևոցով |
Col cuore in gola |
Բեռնար
|
1967 |
Իմ սեր, իմ սեր |
Mon amour, mon amour |
Վինսենթ
|
1968 |
Մահը, որ ձու էր ածել |
La morte ha fatto l'uovo |
Մարկո
|
1968 |
Եղնիկներ |
Les Biches |
Պոլ
|
1968 |
Մարդը, ով ստում է |
L'homme qui ment |
Ժան Ռոբեն, Բորիս Վարիսա
|
1968 |
Լռակյացը (Մեծ լռություն) |
Il grande silenzio |
Գորդոն կրտսեր
|
1968 |
Անառակը |
La matriarca |
դոկ. Կառլո Դե Մարշ
|
1969 |
Զեթ |
Z |
հետաքննիչ Քրիստոս Սարձետակիս
|
1969 |
Եթե կարող ես, արի երեկոյան ընթրելու |
Metti, una sera a cena |
Միշել
|
1969 |
Գիշերը Մոդի մոտ |
Ma nuit chez Maud |
Ժան-Լուի
|
1969 |
Հանցագործություններ առևանգողը |
Le voleur de crimes |
Ժան Ժիրո
|
1969 |
Այդքան քնքուշ, այդքան այլասերված |
Così dolce... così perversa |
Ժան Ռեյն
|
1969 |
Ամերիկացին |
L'américain |
Բրունո
|
1970 |
Կոնֆորմիստը |
Il conformista |
Մարչելո Կլերիչի
|
1970 |
Գաղտնի մտադրություններ |
Las secretas intenciones |
Միգել
|
1970 |
Անպիտանը |
Le voyou |
Սիմոն Դյուրոկ
|
1971 |
Կավի պատնեշներ |
Remparts d'argile |
-
|
1971 |
Առանց որևէ պատճառի |
Sans mobile apparent |
Ստեֆան Կարելա
|
1971 |
Ափիոն և մահակ |
L'opium et le baton |
-
|
1972 |
Նապաստակի վազքը դաշտերով |
La course du lièvre à travers les champs |
Անտոն Կարդո
|
1972 |
Առևանգում Փարիզում |
L'attentat |
Ֆրանսուա Դարիեն
|
1972 |
Մարդը մահացել է |
Un homme est mort |
Լուսիեն Բելոն
|
1973 |
Մի լարված օր |
Une journée bien remplie ou Neuf meurtres insolites dans une même journée par un seul homme dont ce n'est pas le métier |
-
|
1973 |
Իմանալն արգելված է |
Défense de savoir |
Ժան-Պիեռ
|
1973 |
Գնացք |
Le train |
Ժյուլիեն
|
1973 |
Պարահանդեսի ջութակները |
Les violons du bal |
Լուի (Միշել)
|
1974 |
Խելացնոր ոչխարը |
Le Mouton enragé |
Նիկոլյա Մալլե
|
1974 |
Փախուստ |
L'escapade |
Ֆերդինանդ
|
1974 |
Գաղտնիք |
Le secret |
Դավիդ
|
1974 |
Խաղ կրակի հետ |
Le jeu avec le feu |
Ֆրանս
|
1975 |
Ագրեսիա |
L'agression |
Պոլ Վարլին
|
1975 |
Ոստիկանական պատմություն |
Flic Story |
Էմիլ Բյուիսոն
|
1975 |
Սանտյագոյում անձրև է գալիս |
Il pleut sur Santiago |
սենատոր
|
1975 |
Կիրակնօրյա կինը |
La donna della domenica |
Մասիմո Կամպի
|
1976 |
Մահ ծրագրավորող համակարգիչը |
L'ordinateur des pompes funèbres |
Ֆրեդ Մալոն
|
1976 |
Ամուսնական ճամփորդություն |
Le voyage de noces |
Պոլ Քարտեր
|
1976 |
Տարտարյան անապատ |
Il deserto dei tartari |
ավագ բժիշկ Ռովին
|
1977 |
Ուղևորները |
Les passagers |
Ալեքս Մուանո
|
1977 |
Գործ |
L'affaire |
-
|
1977 |
Փորձ |
Repérages |
Վիկտոր
|
1978 |
Ուրիշի փողերը |
L'argent des autres |
Անրի Ռանյե
|
1979 |
Լողի ուսուցիչը |
Le maître-nageur |
-
|
1979 |
Մելանխոլիկ փոքրիկը |
Melancoly Baby |
Պիեռ
|
1980 |
Սանդղավանդ |
La terrazza |
Էնրիկո Դ'Օրսի
|
1980 |
Բանկիրուհին |
La banquière |
Հորաս Վաննիստեր
|
1980 |
Ես ձեզ սիրում եմ |
Je vous aime |
Ժուլիեն
|
1981 |
Մարդասպանը, ով անցնում է |
Un assassin qui passe |
Ռավիկ
|
1981 |
Սիրային կիրք |
Passione d'amore |
բժիշկ
|
1981 |
Մալվիլ |
Malevil |
Ֆուլբերտ
|
1981 |
Խոր ջրեր |
Eaux profondes |
Վիկ Ալլեն
|
1981 |
Տղամարդկային գործ |
Une affaire d'hommes |
Լուի
|
1981 |
Հատուցման օրը |
Le grand pardon |
կոմիսար Դյուշե
|
1982 |
Մարդասպանների ծառուղին |
Boulevard des assassins |
Դանիել Սալմոն
|
1982 |
Գիշերը Վարենում (Նոր աշխարհ) |
La Nuit de Varennes |
մսյո Սոս
|
1983 |
Ուղիղ սրտին |
Colpire al cuore |
Դարիո
|
1983 |
Կրեդո |
Credo |
պրոֆեսոր Լենսկի
|
1983 |
Գոնե կիրակին շուտ գար (Ուրախ կիրակի) |
Vivement dimanche! |
Ժյուլիեն Վերսել
|
1983 |
Կրիմինալ ոստիկանություն |
La crime |
Քրիստիան
|
1983 |
Կրակի տակ |
Under Fire |
Մարսել Ժազի
|
1984 |
Այդպիսին է իմ ցանկությունը |
Le bon plaisir |
նախագահ
|
1984 |
Ոչ մեկի կանայք |
Femmes de personne |
Միշել
|
1984 |
Կեցցե կյանքը |
Viva la vie! |
Ֆրանսուա
|
1984 |
Հաջորդ ամառ |
L'été prochain |
Պոլ
|
1985 |
Գնալ, վերադառնալ |
Partir, revenir |
Ռոլան Ռիվյեր
|
1985 |
Ժամադրություն |
Rendez-vous |
-
|
1985 |
Համազարկ սև գոմեշի վրա |
Sortüz egy fekete bivalyért |
-
|
1985 |
Արծաթագույն աչքերով մարդը |
L'homme aux yeux d'argent |
Մայեն
|
1986 |
Տղամարդը և կինը քսան տարի անց |
Un homme et une femme, 20 ans déjà |
Ժան-Լուի Դյուրոկ
|
1986 |
Իմ կյանքի կինը |
La femme de ma vie |
Պիեռ
|
1986 |
15 օգոստոսի |
15 août |
-
|
1987 |
Բեղավորը |
Le moustachu |
գեներալ Ժերար
|
1987 |
Խաբուսիկ հովիտը |
La vallée fantôme |
Պոլ
|
1989 |
«Պալաս-հոթել» զետեղարանը |
Bunker Palace Hôtel |
Հոլմ
|
1990 |
Ժյուլի դե Կարնելան |
Julie de Carneilhan |
Հերբերտ դ'Էսպիվանտ
|
1991 |
Շնորհակալ եմ, կյանք |
'Merci la vie' |
SS-ի սպա
|
1992 |
Դատավարություն Վալյադոլիդում |
La controverse de Valladolid |
Գինես դե Սեպուլվեդա
|
1993 |
Հրեշտակի բնազդը |
L'instinct de l'ange |
Էդուարդ
|
1994 |
Երեք գույն. Կարմիր |
Trois couleurs: Rouge |
դատավոր
|
1994 |
Նայիր, ինչպես են մարդիկ ընկնում |
Regarde les hommes tomber |
Մարքս
|
1995 |
Ֆիեստա |
Fiesta |
-
|
1996 |
Բոլորին անհայտ հերոսը |
Un héros très discret |
Ալբերտ
|
1996 |
Կանացի խռովություն |
L'insoumise |
-
|
1996 |
Տիկո Մուն |
Tykho Moon |
-
|
1998 |
Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով |
Ceux qui m'aiment prendront le train |
Լուսիեն Էմմերիշ
|
2003 |
Ջենիսն ու Ջոնը |
Janis et John |
Կենոն
|
2012 |
Սեր |
Amour |
Ժորժ Լորան
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 aveleyman.com
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://jeanmoust.com/index.cfm?page=Artist-Index&cat=4148&subcat=7610&aid=599603&artist=Muynck,%20Andreas%20Peter%20Victor%20van
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.spaghetti-western.net/index.php/Jean-Louis_Trintignant
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.elmundo.es/cultura/cine/2022/06/17/62ac992afc6c83cf658b458f.html
- ↑ 8,0 8,1 8,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 9,0 9,1 9,2 Midi Libre (ֆր.) — 1944. — ISSN 0397-2550; 2263-5629
- ↑ https://cimetieres.nimes.fr/?state=annuaire&letter=T&page=42&def=69259&width1=789&width2=350&nbCol=1
- ↑ European Film Awards Winners 2012 — European Film Academy.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|