Դեպարտամենտն իր անունն ստացել է Ֆոնթեն-դը Վոքլյուզ աղբյուրից։ Լատիներեն Vallis Clausis արտահայտությունը նշանակում է «փակ հովիտ»։
Ստեղծվել է 1793 թ. օգոստոսի 12-ին։
Աշխարհագրական տվյալներ
Տարածքի մակերեսը 3567 կմ² է։ Դեպարտամենտի արևմտյան սահմանին մոտ հոսում է Ռոն գետը, իսկ հարավային սահմանին մոտ՝ Դյուրանս։ Դեպարտամենտի տարածքը հայտնի է կարստային հարուստ հանքերով, որոնք երկրաբանական և աշխարհագրական գրականության մեջ ստացել են Վոքլյուզային հանքեր անվանումը։
Լեռները մեծ տեղ են զբաղեցնում դեպարտամենտի արևելյան մասում։ Ամենահայտնի լեռներից մեկը Վանտուն է (1912մ), որը հայտնի է նաև «Պրովինցիայի հսկա» անվամբ։ Այլ լեռնազանգվածներից են Դանտելիե դե Մոնմիրայը, Վանկլուսի լեռները և Լյուբերոնը։
Դեպարտամենտում են գտնվում Ֆրանսիայի հարավային շրջանի ամենապտղատու հողերը, որտեղ մշակվում են մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն։
Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 3 մարզ, 24 կանտոն և 151 կոմունա։