Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն, դրամատիկական թատրոն, որ ստեղծվել է 1989 թվականին, գտնվում է Մոսկվայում, Նեգլինայա փողոց, 29/14 հասցեում։ 2014-2017 թվականներին ժամանակավոր գտնվել է Սերաֆիմովիչի անվան կինոյի տան շենքում։ Այժմ թատրոնի բոլոր ներկայացումները բեմադրվում են ԿՐՈՍՆԱ կինոյի տանը, Մոսկվա, Պրեսնենսկի վալ, 27-29 հասցեում։
Պատմություն
Թատրոնը բացվել է Իոսիֆ Ռայխելհաուզի «Տղամարդը եկել է կնոջ մոտ» ներկայացմամբ, որի առաջնախաղը կայացել է 1989 թվականի մարտի 27-ին։ Ներկայացումն աննկատ չի անցել, մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրայի, տղամարդու լավագույն դերի (Ալբերտ Ֆիլոզով) և կանացի լավագույն դերի (Լյուբով Պոլիշուկ) համար[1]։
Այդ տարվա վերջում թատրոնը տեղակայվել է Տրուբնոյ հրապարակում[2]։ Այդ շենքում, որի հանդիսասրահը տեղավորում էր 380 հանդիսական, թատրոնն իր ներկայացումներն սկսել է բեմադրել 1990 թվականից։ 1991 թվականին կայացել են «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջին արտերկյա հյուրախաղերն Իսրայելում։ 1995 թվականին թատրոնը հյուրախաղեր է ունեցել Դյուսելդորֆում, Քյոլնում, Բոնում և Լյուքսեմբուրգում, մեծ շրջագայություն է իրականացրել ԱՄՆ-ում` խաղալով «Իսկ դու ո՞ւմ ֆրակն ես հագել» ներկայացումը[1]։
1998 թվականին Իոսիֆ Ռայխելհաուզի «Կառլովնայի սեր» ներկայացմամբ բացվել է թատրոնի փոքր դահլիճը` մոտավորապես 200 տեղ ունեցող «Ձմեռային այգին»[1]։
Տարբեր ժամանակներում «Ժամանակակից պիեսի դպրոցում» աշխատել են Միխայիլ Գլուզսկին, Ալեքսեյ Պետրոնկոն, Լյուբով Պոլիշուկը, Օլգա Յակովլևան, Լև Դուրովը, Արմեն Ջիգարխանյանը, ներկայացումներ են բեմադրել Սերգեյ Յուրսկին, Միխայիլ Կոզակովը, Ստանիսլավ Գովորուխինը և շատ այլ ռեժիսորներ։
2013 թվականի նոյեմբերի 3-ին թատրոնի շենքում հրդեհ է բռնկվում, որի արդյունքում թատրոնը կորցնում է բեմն անորոշ ժամկետով[3][4]։
Թատրոնն այսօր
Թատրոնի հիմնադրման օրվանից դրա գեղարվեստական ղեկավարն է Իոսիֆ Ռայխելհաուզը։ Վերջին տարիներին թատրոնն ավելի ու ավելի հաճախ է դիմում ռուս երիտասարդ դրամատուրգների պիեսներին։ «Ժամանակակից պիեսի դպրոցում» ներկայացումներ են բեմադրում ինչպես փորձառու, այդ թվում և` արտասահմանյան ռեժիսորներ, այնպես էլ` երիտասարդ բեմադրիչներ։
Թատրոնը շարունակում է հյուրախաղերով հանդես գալ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում, պարբերաբար մասնակցում է ռուսական և արտասահմանյան թատերական փառատոններին[1]։
Թատերախումբ
- Վլադիմիր Կաչան-1991 թվականից
- Իրինա Ալֆյորովա-1993 թվականից
- Օլգա Գուսիլետովա-1994 թվականից
- Անժելիկա Վոլչկովա-1995 թվականից
- Տատյանա Վասիլևա-1996 թվականից
- Վադիմ Կոլգանով-1995-1998, 2002 թվականից
- Մաքսիմ Եվսեև-1996 թվականից
- Վլադիմիր Շուլգա-2002 թվականից
- Ալեքսեյ Գնիլիցկի-2003 թվականից
- Եկատերինա Դիրեկտորենկո-2004 թվականից
- Պավել Դրոզդով-2004 թվականից
- Տատյանա Ցիրենինա-2004 թվականից
- Նիկոլայ Գոլուբև-2006 թվականից
- Ջուլիետա Գերինգ-2007 թվականից
- Իվան Մամոնով-2007 թվականից
- Ալեքսանդր Օվչիննիկով-2007 թվականից
- Տատյանա Վեդենևա-2009 թվականից
- Ելենա Սանաևա-2009 թվականից
- Ալեքսանդր Ցոյ-2009 թվականից
- Դանիելա Սելիցկա-2010 թվականից
- Կիրիլ Եմելյանով-2010 թվականից
- Ալեքսանդր Գալիբին-2012 թվականից
- Եվգենի Կոզլով-2013 թվականից
- Դմիտրի Խորոնկո-2015 թվականից
- Կիրիլ Սնեգիրև-2016 թվականից
Ընթացիկ խաղացանկ
- 1991-«Իսկ դու ո՞ւմ ֆրակն ես հագել» (ըստ Ա. Չեխովի, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ), ներկայացումը խաղացվել է 700 անգամ[1]
- 1999-«Ռուս ճանապարհորդի նոթերը» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2001-«Բորիս Ակունին։ Ճայ» (ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2002-«Վնասակար խորհուրդներ» (Գրիգորի Օստեր, ռեժ.` Անդրեյ Անդրեև), ներկայացումը խաղացվել է ավելի քան 700 անգամ[1]
- 2002-«Քաղաք» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2007-«Ռուսական մուրաբա» (Լյուդմիլա Ուլիցկայա, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2009-«Տուն» (Եվգենի Գրիշկով և Աննա Մատիսոն, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2010-«Ռուսական վիշտ» (ըստ Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի մոտիվների, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2011-«Գիշեր անծանոթի հետ» (Նատալյա Սավիցկայա, ռեժ.` Պլամեն Պանև, Բուլղարիա)[5]
- 2012- «Լսված, դիտված և չգրառված» (Եվգենի Գրիշկով, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2013-«Լոնդոնյան եռանկյունի» (Ալեքսանդր Ուգլով, ռեժ.` Դմիտրի Աստրախան, Վլադիմիր Ռուբանով)
- 2013-«Փրկել Պուշկինի կամեր-յունկերին» (Միխայիլ Խեյֆեց, ռեժ.` Վալերի Կուզնեցով)
- 2014-«Վերջին շեշտադրում» (Վիկտոր Շենդերովիչ, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2014-«Հրաշք որոնելիս» (Միխայիլ Խեյֆեց, ռեժ.` Եվգենի Կոչետկով, Ալեքսանդր Ցոյ)
- 2014- «Ուիք էնդ» (Եվգենի Գրիշկով, Աննա Մատիսոն, ռեժ.` Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2015-«Քաղաքների մենախոսություններ» (հավաքական պոեմ, ծրագրի ղեկավար` Իոսիֆ Ռայխելհաուզ, ռեժ.` Եվգենի Կոչետկով)
- 2015-«Հիմարիկն ու կալանավորը» (Վլադիմիր Լիդսկի, ռեժ.` Վիկտորիա Պեչերնիկովա)
- 2016-«Քանի դեռ գարեջուրը լցվում է» (Եվգենի Գրիշկով և Իոսիֆ Ռայխելհաուզ)
- 2016-«Prank» (Վիկտոր Ալեքսեև, ռեժ.` Նիկիտա Բետեխտին)
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|