Թրոմսյոյի կամուրջ (նորվ.՝ Tromsøbrua ), ավտոմոբիլային կամուրջ Tromsøysundet ծոցի և նորվեգականԹրոմսյո քաղաքի միջև։ Նորվեգիայի առաջին կոնսերֆացված կամուրջն է և հանդիսանում է Թրոմսյոի տեսարժան վայրերից մեկը։
Պատմություն
Նախքան կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները իրականացվել են լաստանավային փոխադրամիջոցներով։ Կամրջի կամ թունելի շինարարության մասին սկսել են մտածել 1948 թվականին[1]։ Վերջնական նախագիծը քննարկվել է և հաստատվել 1955 թվականին խորհրդարանի կողմից։ Նախագիծը մշակվել է հայտնի նորվեգացի ճարտարապետ Էրլինգ Վիկշեի (նորվ.՝ Erling Viksjø) կողմի։
Շինարարությունը սկսվեց 1958 թվականին և տևեց 2 տարի։ Երթևեկության համար կամուրջը բացվեց 1960 թվականին Նորվեգիայի այն ժամանակվա վարչապետի կողմից[1]։ 1963 թվականին կամրջին շնորհվեց հեղինակավոր Betongtavlen մրցանակ։
Կառուցման ժամանակ այն եղել է Հյուսիսային Եվրոպայի ամենաերկար կամուրջը։ Արժեքը եղել է 14.5 միլիոն նորվեգական կռոն[2]։ Կամրջից 3 կմ հեռավորության վրա կառուցվեց թունել, որը որոշակի չափով թեթևացրել է շինության ծանրաբեռնվածությունը։
Այն կամուրջը համարվել է ինքնասպանների ամենահայտնի վայրը, որտեղ նրանք վերջ են տվել կյանքին[3]։ 2005թ.-ին կամրջի ամբողջ երկայնքով տեղադրվել են ճաղավանդակ՝ կանխելու համար ինքնասպանությունները[4]։
2008 թվականին ապրիլի 17-ին Թրոմսյոյի կամուրջը ընդգրկվել է Նորվեգիայի պատմական հուշարձանների ցանկում[5]։
Կառուցվածք
Կամուրջը երկաթբետոնյա է, ունի 58 թռիչք։ Ամբողջական երկարությունը 1036 մ է։ Կենտրոնական թռիչքը ունի 58 մ երկարություն։ Ծովի մակարդակից ունի 38 մ բարձրություն։ Ունի 2 երթևեկելի գոտի և 2 հետիոտնային արահետ։ Ընդհանուր լայնությունը 8,3 մ է։