Թեքեյան մշակութային միություն (ԹՄՄ), հիմնվել է 1960 թվականին Բուենոս Այրեսում՝ Ռամկավար ազատական կուսակցությանհովանավորությամբ։ Մինչև 1974 թվականը գործել է «Արշակ Չոպանյան» մշակութային միություն անունով, այնուհետև՝ ներկա անվանումով։ Զբաղվում է հասարակական-քաղաքական, մշակութային գործունեությամբ։ 1975 թվականից հրատարակում է «Սարտարապատ» շաբաթաթերթը։ Սերտորեն գործակցում է ՀԲԸՄ-ի հետ։ 1998 թվականին Բուենոս Այրեսում բացվել է ԹՄՄ «Սուրեն և Վերճինիա Ֆեսճյան» կենտրոնը՝ կառուցված տեր և տիկին Ֆեսճյանների բարերարությամբ։