Թանգարանային կենտրոն «Աշխարհի հրապարակ» (խոսակցական անվանումներ՝ «Ապակե թանգարան», «ԿԻՑ»), Կրասոյարսկի ամենահայտնի թանգարաններից մեկը, Սիբիրի ժամանակակից արվեստի խոշորագույն ցուցահանդեսային հարթակը (ցուցահանդեսային տարածքը՝ 2 500 ք.մ, ժամանակավոր ցուցահանդեսների մակերեսը՝ 1 037 ք.մ, տարեկան այցելուների միջին թիվը՝ չորս հարյուր հազար)[1][2]։
Թանգարանային կենտրոնը կառուցվել է 1987 թվականի ապրիլի 17-ին՝ որպես Լենինի անվան Կենտրոնական թանգարանի մասնաճյուղ[3]։ Այն տասներեքերորդն էր, միակը Սիբիրում և Հեռավոր Արևելքում, և վերջինը՝ ԽՍՀՄ։
Թանգարանի շենքը նախագծվել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արեգ Դեմիրխանովի ղեկավարությամբ և կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով[4][5]։
2017 թվականին թանգարանը վերանվանվել է «Աշխարհի հրապարակ» թանգարանային կենտրոնի[6]։
Թանգարանի ժամանակակից կառուցվածքը ներառում է[1].
Թանգարանային կենտրոնում գործում է 250 տեղանոց կոնֆերանս-դահլիճ՝ ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ տարվա ընթացքում անցկացվում են տարբեր կոնֆերանսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, դասախոսություններ և համերգներ։ Բացի այդ, թանգարանն ունի հուշանվերների խանութ և սրճարան։
Կենտրոնի ընդհանուր բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական միջոցներից, որոնք տարեկան 40-50 միլիոն ռուբլու չափով նպատակային սուբսիդիա են ներկայացնում (2019 թվականի դրությամբ) թանգարանի կենսագործունեության պահպանման համար։ Պետական փողերին բաժին է ընկնում բյուջեի շուրջ 70-80 տոկոսը, մնացած միջոցներն են թանգարանի եկամուտները, դրամաշնորհները, տեղի գործարարների օժանդակությունը[5]։
1991 թվականից Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնը կազմակերպել է ավելի քան 200 ցուցահանդես, որոնք կարելի է բաժանել մի քանի խոշոր ուղղությունների։
Ավելի քան տասնհինգ տարի Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնը հետազոտական աշխատանք է տանում ռազմական բախումների թեմայով։
Թանգարանում շարունակում են պահպանել և ցուցադրել Լենինյան թեմային առնչվող պատմական և գեղարվեստական առումով առավել արժեքավոր նմուշներ։
Գեղանկարչության համապատասխան հիմնադրամը ներառում է նկարիչներ Վենիամին Սիբիրսկու, Վալենտինա Լավրովայի, Վալենտինա Մախիտարյանցի աշխատանքները։ Գծանկարչության հիմնադրամը ներառում է ժամանակակից հեղինակներ Մ. Ռոդինայի, Անդրեյ Խարշակի, Վլադիմիր Մեշկովի, Վլադիմիր Պերեյատենցայի, Գ. Մալախովայի, Ի.Կարնաուխովայի աշխատանքները։ Նաև գործում է Հյուսվածքների հավաքածուի հիմնադրամը, դրամագիտության հիմնադրամը,
լենինյան լուսանկարների հիմնադրամը, ինչպես նաև հազվագյուտ գրքերի հիմնադրամը։
Առավել հաճախվող ցուցահանդեսների շարքում են «Նվերներ Լենինի թանգարանին» ցուցահանդեսը Մարքսին և Լենինին պատկերող գոբելեններ, բյուրեղապակյա ծաղկամաններ, գրքեր, թեյի հավաքածուներ, հարթաքանդակներ, կիսանդրիներ, զարդատուփեր, սրբիչներ և այլն։
Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ժամանակակից արվեստի առաջխաղացումն է քաղաքում և երկրամասում, առաջին հերթին, տարբեր կրթական և հաղորդակցական ծրագրերի օգնությամբ։
Այ թվում.
2009-2016 թվականներին թանգարանային կենտրոնում գործել է «Սեկաչ» ժամանակակից արվեստի պատկերասրահը։ Նրա հիմնական խնդիրն է բացահայտել նոր անուններ և աջակցել արդեն կայացած նկարիչներին[11]։
Գրադարանը (ի սկզբանե՝ «Արտ Ինֆո Լաունջ») թանգարանի տարածքում ստեղծվել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի հետ համատեղ.ժամանակակից արվեստի վերաբերյալ գրքեր, ամսագրեր, եզակի հանրագիտարանային տեղեկատուներ, ալբոմներ, կատալոգներ, աուդիո և վիդեո տեսանյութեր. այս ամենը անվճար է և բաց ցանկացած այցելուի համար։
2008 թվականին մեկնարկել է «Art session» նախագիծը, աջակցեու համար գեղարվեստական միջավայրում առավել խոստումնալից երիտասարդ արվեստագետներին, օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ 2012 թվականին Կրասնոյարսկի թանգարանի օրինակով Կալինինգրադում անցկացվեց միջազգային երիտասարդ արվեստի առաջին «Արտ-սեսիան»[12]։
2011 թվականի նոյեմբերին՝ «Թանգարանային գիշերների օրը» կայացել է «առանց գրաքննության» ցուցահանդեսի դեբյուտը, որը Յանդեքսի վարկածով երիտասարդ արվեստի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է։ Այս ցուցահանդեսին, որը ներառում է լուսանկարներ, գեղանկարչություն, տեսանյութեր, գրաֆիկա, կարող է մասնակցել ցանկացած ստեղծագործական մարդ, անկախ նրանից, թե նա ունեցել է մինչև այս ցուցահանդես, թե ոչ։ Ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում ուսանողներ[13]։
2015 թվականի սեպտեմբերի 28-ին նկարիչ Վասիլի Սլոնովը Կրասնոյարսկին նվիրել է «Հայրենիքի սիրտ» անվամբ բամբակյա քանդակ, որը տեղադրվել է Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնի դիմաց գտնվող հրապարակում[14]։
2017 թվականին թանգարանում հայտնվել են նոր տարածքներ՝ «Զում-Ռում» պատկերասրահը, որտեղ անցկացվում են ցուցահանդեսի միջոցառումներ երեխաների համար, ինչպես նաև «Պատուհաններ» բաց տարածություն[15] ՝ գրադարանի և կրթական իրադարձությունների հետ կապված ժամանակակից ոչ ֆորմալ տարածք։
Կրթական կենտրոնը ստեղծվել է 1999 թվականին։ Գործունեության հիմնական ուղղություններն են երեխաների համար կրթական թանգարանային տարբեր նախագծերի և միջոցառումների ստեղծումը, այցելուների տարբեր կատեգորիաների համար հատուկ կրթական ծրագրերի մշակումը (մանկապարտեզներից մինչև ուսանողներ), թանգարանային կենտրոնի ցուցահանդեսներում կոնֆերանսների, սեմինարների, մրցույթների, փառատոների, թեմատիկ թանգարանային պարապմունքների անցկացումը, թանգարանային մանկավարժության ոլորտում ռուսաստանյան և միջազգային նախագծերի և գործընկերների տվյալների բազայի ստեղծումն ու վարումը։
Կրթական կենտրոնի հիմնական ծրագրերն են.
1991 թվականից ԿՀԿ-ն հնարավորություն ստացավ համալրել հիմնադրամը «ազատ կոլեկցիոներ» սկզբունքով։
Ներկայում հիմնական ուշադրությունը դարձվում է գեղանկարչության և գրաֆիկայի հավաքածուների համալրմանը, որոնցում մինչև 2009 թվականը տեղ են գտել Կրասնոյարսկի նկարիչների՝ Տոյվո Ռյանդելի, Յուրի Դեևի, Միխայիլ Բիրյուկովի, Սերգեյ Բաստինի, Ալեքսեյ Կլիմանովի, Նիկոլայ Ռիբակովի, Վալերի Կոշլյակովի, Ալեքսեյ Շուլգինի, Սերգեյ Վոլկովի, Իլյա Պիգանովի, Ալեքսանդր Բրոդսկու, Յուրի Ավվակումովի, Ալեքսանդր Մարեևի, Լեոնիդ Տիշկովի, Վադիմ Ֆիշկինի (ընդամենը ավելի քան 50 ստեղծագործություն) կտավները, գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունները։
1997 թվականից ֆոնդերի համալրումն իրականացվում է թանգարանին նվիրաբերված նկարիչների հեղինակային աշխատանքների հաշվին (Միխայիլ Բիրյուկով, Լեոնիդ Շչեմել, Եվգենի Տոլմաշով, Գեորգի Կուզակով, Վլադիմիր Նիկիտին, Ալեքսանդր Ռեշետնիկով, Ելենա Չեբոտարևա, Վասիլի Սլոնով, Յազեպ Մաժուլիս, Վասիլի Բուսիգին, Ալեքսանդր Սերով, Իլյա Ֆիրեր, Օլեգ Ֆիրեր)։
Թանգարանի հիմնադրամի կազմում են նաև դրամագիտություն, ազգագրություն, փաստաթղթեր, հազվագյուտ գրքեր, նեգատիվներ, լուսանկարներ, սահիկներ, տեխնիկայի պատմության առարկաներ։
Թանգարանի կենտրոնում սիրով ընդունում են նաև հյուրախաղեր։ Այնտեղ հետաքրքիր ցուցահանդեսներ են տեղի ունեցել Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Իրկուտսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից, ինչպես նաև Ճապոնիայից, Լեհաստանից և Գերմանիայից, որոնք կրասնոյարցիներին ծանոթացրել են արվեստի ստեղծագործությունների և լուսանկարչական փաստաթղթերի, ծաղիկների և ճապոնական տիկնիկների, սիբիրյան հնամենի և ռուսական գլխազարդերի հետ[16]։