Էստոնիայի ժամանակակից արվեստի թանգարան (էստ․՝ Eesti Kaasaegse Kunsti Muuseum, համառոտ՝ EKKM), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որը նվիրված է ժամանակակից արվեստին։
Էստոնիայի մշակութային կյանքի կենտրոններից մեկն է, որը հարստացնում է նրա գեղարվեստական բաղադրիչը` համագործակցելով այլ թանգարանների, պատկերասրահների և ցուցահանդեսների հետ։
Պատմություն և գործունեություն
Թանգարանը հիմնադրվել է 2006 թվականին՝ Անդերս Հորմի, Էլին Քարդի, Նեեմե Քյուլմի և Մարկո Լայմրեի կողմից։ 2016 թվականից թանգարանի պատասխանատուներն են Մարտեն Էսկոն և Յոհաննես Սյարեն, որոնք այնտեղ աշխատում են 2011 թվականից[1][2]։
Թանգարանը ստեղծվել է Տալլինի ջերմաէլեկտրակենտրոնի լքված օժանդակ շենքում՝ Kultuurikatel մշակութային կենտրոնի և «Գորհոլ» մարզամշակութային համալիրի հարևանությամբ[1]։
Թանգարանը ցուցահանդեսներ է անցկացնում և արվեստի գործեր հավաքում 2007 թվականից, 2010 թվականից՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսներին, անցկացնում է մշտական ցուցահանդեսային շրջանը։ 2011 թվականին թանգարանը սահմանել է ժամանակակից արվեստի սեփական մրցանակը` Köler Prize-ը[3], որն ուղեկցվում է հավակնորդների ցուցահանդեսով[2]։
2013 թվականին Valge Kuup ցուցահանդեսային ընկերության գրասենյակի հետ համատեղ թանգարանում բացվել է «Լուգեմիկ» գրախանութը, որտեղ կա նաև սրճարան։ Հետագայում ստեղծվել է ISFAG ուսանողական պատկերասրահը[2]։
Էստոնիայի ժամանակակից արվեստի թանգարանին աջակցում են Էստոնիայի մշակույթի նախարարությունը, Էստոնիայի մշակութային հիմնադրամը և Արվեստի նախաձեռնություննեիր հիմնադրամը[1]։
Թանգարանի ընդհանուր օպերացիոն բյուջեն մոտ 175 հազար եվրո է, որը կազմվում է 12-15 առանձին դրամաշնորհներից[1]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ