Էստադիո Մանուել Մարտինես Վալերո (իսպ.՝ Estadio Manuel Martinez Valero), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Էլչե քաղաքում։ Էլչե ՖԱ-ի «տնային» մարզադաշտն է։ 1988 թվականին անվանակոչվել է այդ ակումբի նախագահ Մանուել Մարտինես Վալերոյի պատվին[1]։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում նաև այլ սպորտային և մշակութային միջոցառումներ։ Նախատեսված է 33 732 հանդիսականի համար։ Համարվում է խաղադաշտի ամենամեծ չափերն ունեցող մարզադաշտը Եվրոպայում։ Նստատեղերի քանակով Վալենսիա ինքնավար համայնքում զբաղեցնում է երկրորդ, ամբողջ Իսպանիայում՝ տասներկուերորդ տեղը։
2013 թվականի ամռանը մարզադաշտում վերակառուցման զգալի աշխատանքներ են իրականացվել, որոնց ընդհանուր արժեքն անցել է երկու միլիոն եվրոյից[2][3]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ