Եվրամիության խորհրդի նախագահ (պետություն)՝ ԵՄ պետություն, որն իրավունք ունի ընդհանուր որոշումներ կայացնել Եվրամիության Խորհուրդում։ Այս իրավունքը վերապահված է նախագահության կառավարությանը, որն ընտրվում է վեց ամիս ժամկետով՝ նախկինում ընդունված ցուցակի համաձայն (ռոտացիոն հիմունքներով)։ Նախագահող պետության վարչապետը վեց ամիս ժամկետով դառնում է Եվրամիության Խորհուրդի նախագահ։
Վեցամսյա ռոտացիոն համակարգը վաղուց շատ կարճ ժամանակահատվածի պատճառով քննադատության է ենթարկվել։ ԵՄ-ի ընդլայնումից հետո առաջացավ ԵՄ նախագահության ինստիտուտի փոփոխության անհրաժեշտություն։ 2007 թվականից ղեկավարությունը վերափոխվեց «Հավաքական եռակի նախագահության»։ Արդյունքում մեկ նախագահող երկիր պարզապես շարունակում է նախորդի կողմից սկսված աշխատանքները։
Խորհրդի նախագահության նախագիծ՝ Ներկա պահին նախագահող երկիր