Թրամփե խոստացել է իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում կատարել հետևյալ կետերը[1][3][4][5]՝
Նշանակել այն դատավորներին, որոնք "կհետևեն Սահմանադրությանը " և "կպաշտպանեն երկրորդ ուղղումը"
Կառուցել պատԱՄՆ հարավային սահմանին և սահմանափակել անօրինական իմիգրացիան "գործազուրկ ամերիկացիներին լավ վարձատրվող աշխատատեղեր ունենալու հնարավորության համար"
Վերանայել առևտրային պայմանագրերը այլ երկրների հետ և խիստ միջոցներ կիրառել աշխատատեղերը արտասահման տեղափոխող ընկերությունների համար
Նախագահական հրամանագրերի վերաբերյալ ընդունել «ամեն մի նոր հրամանագիր ընդունելիս, պետք է չեղարկվեն երկու հինը» սկզբունքը[9]
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարին հանձնարարել "Ամերիկայի կենսական ինֆրաստրուկտուրան կիբերհարձակումներից և հարձակումների այլ տեսակներից պաշտպանելու համար հանդես գալ նոր ժամանակակից ծրագրով"[9]
Առաջին 100 օրը սկսվեցին 2017 թվականի հունվարի 20-ի ժամը 12:00-ին: Այդ միջոցառումը դարձավ ԱՄՆ Նախագահի առցանց հեռարձակվող երրորդ երդմնակալությունը և առաջինը՝ սոցիալական մեդիաներով, ինչպիսին է Թվիթերը[11]։ Թրամփի երդում տալից հետո ԱՄՆ Նախագահի թվիթերյան հաշիվը՝ @POTUS-ը փոխվեց Նախագահ Թրամփի, ընդգրկելով նախկինում հրապարակված և արդեն արխիվացրած նախկին թվիթերը՝ @POTUS44 անվան տակ։ Դանդաղ տեղափոխվեցին նաև Օբայաի վարչության նախագահության օրոք հավաքված POTUS մասնակցային հաշվի բոլոր 13 միլիոն հետևորդները[12]։
Իշխանության փոխանցման ընթացքում Թրամփը նշել է իր կաբինետի պոտենցիալ անդամների անունները, որոնցից բոլորը՝ բացառությամբ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի և փոխնագահաի, պետք է հաստատվեն Սենատի կողմից[13]։ Փետրվարի 8-ին Թրամփի կողմից դեռ հունվարին առաջարկած թեկնածուներից վեցը՝ պետքարտուղարի (Ռեքս Թիլլերսոն), պաշտպանության (Ջեյմս Մեթիս), կրթության (Բեթսի ԴեՎոս), ներքին անվտանգության (Ջոն Քելլի), տրանսպորտի (Էլեյն Չաո) արդարադատության (Ջեֆ Սեշնս) նախարարների և թեկնածությունները հաստատվել են Սենատի կողմից (գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է արդարադատության նախարարը)։ Նույն ժամանակ՝ 2009 թվականին Օբամայի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում, իր թեկնածուներից բոլորը, բառացությամբ մեկի, հաստատված են եղել, իսկ 2001 թվականին հաստատվել են նորընտրի նախագահ Ջորջ Ու. Բուշի բոլոր թեկնածուները։ Թրամփի առաջարկած ֆինանսների, գյուղատնտեսության, առևտրի, էներգետիկայի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման, ներքին գործերի, աշխատանքի, վետերանների գործերի նախարարների թեկնածությունները փետրվարի 7-ի դրությամբ դեռ հաստատված չեն եղել[14]։ 2017 թվականի փետրվարի 7-ի դրությամ Դոնալդ Թրամփը ուներ նորընտրի նախագահի առաջարկած կաբինետի անդամների ամենաքիչ ցանկը, բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի[15][16]։
2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար։ Նախկինում Մեթիսին չի հաջողվել դառնալ պաշտպանության նախարար 1947 թվականի ազգային անվտանգության օրենքի համաձայն, ըստ որի թոշակի անցած նախկին զինծառայողները իրավունք չունեն ստանալ պաշտպանության նախարարի պաշտոնը նախքան 7-ամյա ժամկետի լրացումը։
[19]2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար։
2017 թվականի փետրվարի 1-ին ԷքսոնՄոբիլի նախկին կատարողական տնօրեն, 64-ամյա տեխասցիՌեքս Թիլլերսոնը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կողմից երդվեցվել է որպես ԱՄՆ պետքարտուղար[21][22] Թրամփը առաջարկել է Թիլլերսոնի թեկնածությունը գերագույն դիվանագիտական պաշտոնը (արտաքին նախարարի պաշտոնին համարժեքը) զբաղեցնելու համար 2016 թվականի դեկտեմբերի 13-ին[23]։ 2017 թվականի հունվարի 23-ին Թիլլերսոնի թեկնածությունը հաստատվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից[24]՝ 56 ձայն կողմից և 43 ձայն դեմ տվյալներով[21][22]։
2017 թվականի հունվարի 26-ին, երբ Թիլլերսոնը այցելել է ԱՄՆ պետքարտուղարություն, պետքարտուղարի տեղակալներ Ջոյս Էնն Բարը, Պատրիք Ֆ. Քենեդին, Միշել Բոնդը, և Ջենթրի Օ. Սմիթը միաժամանակ հրաժարական են տվել[25]։ Պետքարտուղարության աշխատակազմի նախկին ղեկավար Դեյվիդ Ուեյդը այդ հրաժարականները անվանել է "ամենախոշոր միաժամանակ հրաժարականը ինստիտուցիոնալ հիշությունից, որը ամեն մեկը կարող է հիշել."[25]: Թրամփի ադմինիստրացիան պատմել է CNN-ին, որ այդ տեղակալաները պաշտոնից ազատվել են[26], իսկ Չիկագո Թրիբյունը հաղորդել է, որ մի քանի բարձրաստիճան դիվանագետ հեռացել են Պետական քարտուղարությունից հայտարարելով, որ իրենց «պատրաստ էին մնալ իրենց պաշտոններում, սակայն չունեին նման սպասելիքներ»[27]։
2017 թվականի փետրվարի 8-ին Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեյշնսը, ով հունվարին Թրամփի կողմից առաջադրված է եղել որպես գլխավոր դատախազ, հաստատվել է այդ պաշտոնում, համաձայն ԱՄՆ օրենսգրքի 28-րդ բաժնի ստանձնելով միաժամանակ նաև արդարադատության նախարարի պաշտոնը։ Սեյշնսը ԱՄՆ կառավարության իրավապահ մարմինների գլխավոր պաշտոնյա և իրավաբանն է, ում ենթակայության տակ է գտնվում 113 000 աշխատակից։ Նյու Յորք Թայմսի կողմից թեկնածուական մարտերը նկարագրվել են որպես "դառը և ռասայապես կանխորոշված"
[28]: Հունվարի 30-ին Թրամփը նշանակել է Վիրջինիա նահանգի Արևելելյան շրջանի Միացյալ Նահանգների հավատարմատար Դանա Ջ. Բոենտին որպես գլխավոր դատախազի պաշտոնակար՝ մինչև Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատումը Սենատի կողմից[29]։ Բոենտեն փոխարինել է Սալլի Եյթսին, ում Թրամփը ազատել է աշխատանքից Արդարադատության նախարարությանը Թրամփի Միացյալ Նահանգներ մուտք գործելու սահմանափակումը հաստատող թիվ 13769 հրամանագիրը չպաշտպանելու հրահանգ տալու համար[30]։ Եյթսը ասել է, որ "այժմ ես համոզված չեմ, որ այդ հրամանագրի պաշտպանությունը համապատասխանում է [արդարադատության նախարարի] պարտականություններին, և ես համոզված չեմ, որ այդ հրամանագիրը օրինական է"[31][32]:
Նյու Յորք Թայմսը Թրամփի առաջադրած Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատման գործընթացը նկարագրվել է որպես "զարմանալի վիճելի"[33], իսկ Ֆոքս Նյուսը անվանել է այդ "վայրի գիշեր"[34],: CNN-ը այդ "հազվադեպ հանդիմանությունը" "ցնցող պահ" է անվանել[35], երբ սենատոր Միթչ Մաքքոնելը սենատոր Էլիզաբեթ Ուորրենին լսումների մնացյալ ժամանակ լռեցնելու համար ի մի է բերել ԱՄՆ կանոնակարգի 19-րդ կանոնը։ Մաքքոնելը[34]։ Մաքքոնելը ընդհատել է Ուրրենի խոսքը, կարդալով Քորեթա Սքոթ Քինգի և սենատոր Թեդ Քեննեդիի հեղինակած մի քանի էջ 1986 թվականի 500 էջանոց սղագրությունիցՋեֆ Սեյշնսի ենթադրական ռասայական նախապաշարմունքի վերաբերյալ, ինչը օգնել է այն ժամանակ հանրապաետականների կողմից ղեկավարված Դատական հանձնաժողովին մերժել նրա դաշնային դատավորի թեկնածությունը։ Ուորրենը անհապաղ սկսեց Սեյշնսին քննադատող սենատոր Սթրոմ Թուրմոնդին1986 թվականին Մարթին Լյութեր Քինգի այրու՝ Քորեթա Սքոթ Քինգի կողմից գրված նամակի իր ընթերցանության ուղիղ հեռարձակումը[36], որից հետ բազմաթիվ ԶԼՄ-ներ հրապարակեցին ամբողջական տեքստը[35][37]։
Համաձայն Վաշինգտոն Փոստի Սեյշնսի "պահպանողական, պոպուլիստական հայացքները ձևավորել են" Թրամփի "վաղ քաղաքականության, այդ թվում նաև իմիգրացիայի վերաբերյալ դիրքորոշման" զգալի մասը[38]։
Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար
2017 թվականի փետրվարի 10-ին հաստատվել է Թոմ Փրայսի թեկնածությունը "կառավարության $1 միլիարդանոց նախարարության"՝ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի (ԱՍԾՆ) պաշտոնում[39]։ ԱՍԾ նախարարությունը ընդգրկում է Առողջապահության ազգային ինստիտուտները, Հիվանդությունների վերահսկողության և նախապահպանության կենտրոնները և Մթերային ապրանքների և դեղամիջոցների վարչությունը։ Փրայսը, ով ObamaCare-ի խիստ ընդդիմադիր է, հետևելու է դրա չեղարկման և փոխարինման գործընթացին[39]։ Նա հոդվածներ է հրապարակել "փոքր, պահպանողական բժշկական ասոցիացիայում"՝ Ամերիկայի բժիշկների և վիրաբույժների ասոցիացիայում, որին պատկանում է, և որը դեմ է հանդես գալիս պարտադիր պատվաստմանը և շարունակում է պնդել, որ պատվաստանյութերըաուտիզմ են առաջացնում[40],"Թրամփի կողմից երկար ժամանակ աջակցված դավադրության վարկաբեկված տեսություն": Ի պատասխան լսումների ժամանակ սենատորներից կողմից ուղղված հարցերին թե արդյոք նա հավատում է, որ պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում, նա պատասխանել է, որ "I think the science in that instance is that it does not".[41]:
Սթիվ Մնուչինը, ով առաջադրվել է Թրամփի կողմից 2016 թվականի նոյեմբերին[42][43], 2017 թվականի փետրվարի 13-ին երկար լսումներից հետո վերջնականապես հաստատվել է՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում[44][45][46][47][48]։
Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ադմինիստրատոր
Երբ փետրվարի 15-ին Էնդրու Փազդերը հանեց իր թեկնածությունը ԱՄՆ աշխատանքի նախարարի պաշտոնի համար, նա առաջինն էր Թրամփի կաբինետի թեկնածուներից, ում «թեկնածությունը ձախողվեց»[51]։ Փազդերը, ով քննադատության առարկա էր դարձել նախկինում անօրինական իմիգրանտին որպես տան տնտեսուհի վարձելու, իր «կանանց և ռեստորանների աշխատակիցների» մասին արտահայտությունների, ինչպես նաև «1980-ականների իր չարասիրտ ամուսնալուծության» համար իր թեկնածության հաստատման լսումներից անմիջապես առաջ հրաժարական տվեց[52]։
Ոչ կաբինետային նշանակալի պաշտոններ
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։
↑Senate Executive Session, Congressional Record, 2017 թ․ հունվարի 24, Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին The official daily record of the debates and proceedings of the U.S. Congress.
↑David A. Graham (2017 թ․ հունվարի 26), Trump's Hollowed-Out State Department, The Atlantic, Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին, «Abrupt departures of top officials Wednesday, under disputed circumstances, leave Foggy Bottom without a confirmed secretary or nominees for several top leadership jobs» {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)