ՄաթեմատիկայումԴիֆանտյան հավասարում, այնպիսի հավասարում է, որը պարունակում է սովորաբար երկու կամ ավելի անհայտ։ Ի տարբերություն սովորական գծային հավասարումների Դիոֆանտյան հավասարումների պահանջն է գտնել հավասարման այնպիսի լուծումներ, որոնք կպատկանեն ամբողջ թվերի բազմությանը։ Գծային դիֆանտանտային հավասարումը հիմնականում կազմվում է կամ զրոյական, կամ առաջին աստիճանի որոշակի միանդամների գումարից։ Ցուցչային Դիոֆանտյան հավասարումը մի այնպիսի հավասարում է, որում անհայտ կարող են հանդիսանալ նաև հավասարման ցուցիչները։
Դիոֆանտյան խնդիրներում հիմնականում տրված է լինում ավելի քիչ հավասարումներ, քան անհայտներն են և պահանջվում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր հավասարումների պահանջներին։
«Դիոֆանտյան» բառը կապված է 3-րդ դարի մաթեմատիկոս Դիոֆանտուսին, ով նմանատիպ հավասարումների ուսումնասիրություններ է կատարել և առաջին մաթեմատիկոսներից էր, ով սկսեց հանրահաշվում օգտագործել, որոշակի սիմվոլներ։ Մաթեմատիկայի այն ճյուղը, որը ուսումնասիրում է դիոֆանտյան հավասարումները, կոչվում է Դիոֆանտյան անալիզ։
Օրինակներ
Բերված Դիոֆանտյան հավասարումներում w, x, y, և z տառերը տրված են, որպես անհայտներ, իսկ մնացած տառերը հաստատուն են։
ax + by = 1
Գծային Դիոֆանտյան հավասարում։
w3 + x3 = y3 + z3
Տրված հավասարման լուծում կարող է հանդիսանալ հետևյալ դրական ամբողջ թիվը՝ 123 + 13 = 93 + 103 = 1729: Այն իհարկե ունի անվերջ քանակով լուծումներ[1]։
Վերջինս կոչվում է Պելլի հավասարում, որը կոչվել է ի պատիվ անգլիացի մաթեմատիկոս Ջոն Պելի։ Ուսումնասիրվել է Բրահմագուպտայի (7-րդ դարում) և Ֆերմայի (17-րդ դարում) կողմից։
4n = 1x + 1y + 1z
Էրդոս-Ստրաուսի հավասարումը պնդում է, որ բոլոր դրական ամբողջ թվերը, որոնց համար n ≥ 2, գոյություն ունի x, y, և z, ցանկացած լուծում։ Չնայած, որ հավասարումը հիմնականում չի հանդիպում բազմանդամի տեսքով, սակայն վերը նշված հավասարումը ապացուցում է, որ այդպիսիք գոյություն ունեն՝ 4xyz = yzn + xzn + xyn = n(yz + xz + xy):
x4 + y4 + z4 = w4
Ըստ Էյլերի տրված հավասարումն ունի մի շարք զրոյական լուծումներ։ Այս պնդումն ապացուցվել Էլկիեսի կողմից։ Հավասարման ամենափոքր լուծումը գտնվել է օգտագործելով համակարգչային ծրագրեր[3]։
Գծային Դիոֆանտյան հավասարումներ
Մեկ հավասարում
Պարզագույն Դիոֆանտյան հավասարումէ հանդիսանում հետևյալը՝ ax + by = c, որտեղ a, b և c տրված ամբողջ թվեր են։ Լուծումները բնութագրվում են հետևյալ թեորեմով՝
Այս Դիոֆանտյան հավասարումը ունի լուծում (որտեղ x և y տրված ամբողջ թվեր են) եթե միայնcթիվը հանդիսանում է ամենամեծ ընդհանուր բաժանարարaևbթվերի համար,ավելին եթե(x, y)թվազույգը կարող է հանդիսանալ հավասարման լուծում, ապա հավասարման մյուս լուծումը ունի հետևյալ կազմությունը՝(x + kv, y − ku), որտեղk թիվը կամայական թիվ է, իսկuևvթվերը քանորդ են հանդիսանումaևbթվերի(համապատասխանաբար)համար։
Չինական մնացորդի թեորեմ
Չինական մնացորդի թեորեմը ներկայացնում է մի շատ կարևոր դաս, որը բնութագրում է Դիոֆանտյան հավասարումների համակարգը։ Դիցուք՝ n1, …, nk թվերը և k փոխադարձաբար պարզ են և մեծ են մեկից, իսկ a1, …, ak թվերը k քանորդ, N թիվը հանդիսանա արտադրյալ n1 ··· nk. թվերի համար, ապա ըստ թեորեմի հավասարման լուծումների միջակայքը կպատկանի 0 ≤ x < N, ընդ որում՝
Դիոֆանտյան հավասարումների համակարգեր
Դիոֆանտյան հավասարումների համակարգեր կարելի է լուծել օգտվելով մատրիքսներից։ Օգտագործելով մատրիքսի գրառման ձևը համակարգում գտնվող յուրաքանչյուր հավասարման համար, կստանանք հետևյալը՝
AX = C,
որտեղ A -ն m × n չափի մատրիքս է, իսկ X-ը և C-ն ունեն համապատասխանաբար հետևյալ չափերը՝ n × 1 և m × 1:
Վերը նշված հավասարումից բացի հաճախ օգտագործվում է նաև այս հավասարումը՝
B = [bi,j] = UAV
Որտեղ bi,i հավասար չէ զրոյի, իսկ i թիվը մեծ չէ k-ից։ Բանաձևի մնացած բոլոր անդամները կարող են լինել զրոներ։ Հավասարումը երբեմն ներկայացվում է նաև այսպես՝
B (V−1X) = UC.
ընդ որում՝
bi,iyi = di for 1 ≤ i ≤ k,
0 yi = di for k < i ≤ n:
Գրվածը համարժեք է հետևյալին. Տրված սյունակային մատրիքսը լուծում ունի որոշ x դրական ամբողջ թվերի համար, եթե միայն x = Vy հավասարումը որոշված է այնպիսի y-ի համար, որ By = D:
Եթե բանաձևում տեղադրենք տրված փոփոխականի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ i ≤ k և di = 0 for i > k, ապա մատրիքսը կունեա հետևյալ տեսքը՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 397)։