Դժոխքի առաջին շրջանը նկարագրված է Դանթե Ալիգիերիի՝ 14-րդ դարում գրված «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում՝ «Ինֆերնո»-ում։ «Ինֆերնո»-ն պատմում է դժոխքի տեսիլքի միջով Դանթեի ճանապարհորդության մասին,որը ներկայացվում է ինը շրջանակներով և որոնք համապատասխանում են մեղքի դասակարգմանը։ Առաջին շրջանակը «Լիմբո»-ն է` տարածք, որը նախատեսված է այն հոգիների համար, որոնք մահացել են մկրտությունից առաջ և նրանց համար, ովքեր ծագումով ոչ քրիստոնեական մշակույթից են։ Նրանք հավերժ ապրում են մի ամրոցում, որը տեղակայված է կանաչապատ լանդշաֆտի վրա և ընդմիշտ հեռացված է դրախտից։
Դանթեի կողմից «Լիմբո»-ի պատկերումը ոգեշնչված է երկու տեսակի Լիմբոյի մասին ժամանակակից պատկերացումներից․ Նորածինների Լիմբոն՝ չմկրտվածների համար և Պատրիարքների Լիմբոն՝ Հին Կտակարանի առաքինի հրեաների համար․պոեմին իսլամական, հունական և հռոմեական պատմական գործիչների ներգրավումը Դանթեի մտահաղացումն էր, որը,սակայն, քննադատության է արժանացել ինչպես իր ժամանակներում, այնպես էլ մեր օրերում։
Համառոտ ակնարկ
«Ինֆերնոն» Դանթե Ալիգիերիի«Կատակերգություն» եռամաս պոեմի առաջին բաժինն է (պոեմը հայտնի է նաև «Աստվածային կատակերգություն» անունով)[1]։ Գրված 14-րդ դարի սկզբին՝աշխատության երեք բաժինները պատկերում են Դանթեին՝ուղեկցելով նրան դժոխքի (Inferno), քավարանի (Purgatorio) և դրախտի (Paradiso)` քրիստոնեական հասկացությունների միջով։ «Ինֆերնոն» պատկերում է դժոխքի տեսիլքը, որը բաժանված է ինը համակենտրոն շրջանակների, որոնցից յուրաքանչյուրում ապրում են հոգիներ, որոնք մեղավոր են որոշակի դասի մեղքի համար[2]։
Իր ուղեկցողի՝ հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի գլխավորությամբ Դանթեն մտնում է դժոխքի առաջին շրջանը «Inferno's Canto IV»-ում։ Առաջին շրջանակը «Լիմբո»-ն է՝ հոգիների հանգստավայրը, ովքեր «երբեք մեղք չեն գործել», բայց որոնց «վաստակները շատ քիչ են»[3] : Այստեղ Դանթեն հանդիպում է չմկրտվածների, առաքինի հեթանոսների և Քրիստոսից առաջ ապրածների հոգիներին` հելլենիստական և հռոմեական գործիչներ, ինչպիսիք են Հոմերոսը, Հորացիոսը, Հեկտորը և Լյուսիուս Յունիուս Բրուտուսը, ինչպես նաև մուսուլմանական գիտնականներ և ազնվականներ, ինչպիսիք են Սալադինը, Ավիցեննան և Ավերոեսը[4]։ «Լիմբոյի» ներսում մի մեծ ամրոց է՝ շրջապատված յոթ պարիսպներով. Դանթեն անցնում է յոթ դարպասներով՝ հասնելու կանաչապատ մարգագետիններին, որտեղ բնակվում են առաջին շրջանի հոգիները[5]։
«Լիմբոյի» հոգիները ուղղակիորեն չեն պատժվում, այլ դատապարտված են «տանջվել չբավարարված ցանկությամբ»․[3]նրանց պատիժը փրկությամբ քաղցած մնալն է։ Դանթեն, իմանալով այդ մասին, հարցնում է Վերգիլիոսին, թե արդյոք որևէ մեկը երբևէ հասե՞լ է այդպիսի փրկության. Վերգիլիոսը պատմում է Դժոխքի սարսափը, Հիսուսի պատմությունը, ով գալիս է՝ վերականգնելու աստվածաշնչյան այն հերոսների հոգիները, ովքեր կանխագուշակել էին նրա գալուստը, որոնցից էին Աբրահամը, Դավիթը և Հակոբը[6][7]։ Այնուհետև Դանթեն սկսում է թվարկել գիտնականների և փիլիսոփաների անունները, որոնց մեջ նա տեսնում է ազնվական հեթանոսների, բայց նա դադարեցնում է հաշիվը և Վերգիլիոսը նրան ստիպում է շարունակել երկրորդ շրջանը[8]։
Դանթեն դժոխքը պատկերում է կարգուկանոնով, ի տարբերություն ժամանակակիցների այլ նկարագրումների, որոնք, ըստ գիտնական Ռոբին Քըրքպատրիկի, «պատկերում էին որպես քաոս, բռնություն և այլանդակություն»[14] : Քըրքպատրիկը հակադրության մեջ է դնում Դանթեի պոեզիան և ՊադովայիՍկրովեգնի մատուռում Ջոտտոյի որմնանկարները։ Դանթեի կանոնավոր դժոխքը Աստծո կողմից ստեղծված կառուցված տիեզերքի պատկերումն է, որը ստիպում է մեղավորներին օգտագործել «բանականություն և հասկացողություն»՝ խորհելու իրենց նպատակի մասին[15]։ Դժոխքի իննապատիկ ստորաբաժանումը ոգեշնչված է Պտղոմեոսյան տիեզերագիտության մոդելից, որում նույնպես տիեզերքը բաժանված է ինը համակենտրոն շրջանակների[16] :
Թեև մեղքի վերաբերյալ Դանթեի տեսակետները մեծապես ոգեշնչված են ԱրիստոտելիՆիկոմաքեական էթիկայից, դժոխքի առաջին շրջանը, որպես չմկրտվածների և հեթանոսների հավերժական բնօրրան, պատկերում է եզակի քրիստոնեական հավելում Արիստոտելի էթիկայի դասակարգմանը, որն այլ կերպ արտացոլում է Դանթեն[17]։ Գիտնական Ուոլաս Ֆաուլին նաև նկատեց, որ Լիմբոն անջատված է Դանթեի դժոխքի մնացած մասից՝ գրելով, որ «Պոետ Դանթեն և տղամարդ Դանթեն այստեղ հակասության մեջ են․․․ նա բավարարվում է հնարավորինս շատ արժանի տեսարաններ նկարագրելով»[18]։ Ֆաուլին կարծում էր, որ առաջին շրջանի պատկերումը Դանթեի փորձն էր «փրկել անարգանքից» ոչ քրիստոնյա այն գործիչներին, որոնց աստվածաբանությունը չէր կարող դրախտում տեղավորել, այդ թվում՝ ազդեցիկ փիլիսոփաներին և բանաստեղծներին, ովքեր ազդել են Դանթեի ստեղծագործության վրա[9]։ Դանթեի կողմից «Լիմբոյի» պատկերումը հետագայում տեղ գտավ Ալեքսանդր Սոլժենիցինի կողմից 1968 թ. գրված «Առաջին Շրջանակ» աշխատության մեջ,որտեղ հեղինակը զուգահեռներ է անցկացնում առաքինի հեթանոսների և գուլագ համակարգի բնակիչների միջև, քանի որ երկուսն էլ մեղք չեն գործել[19]։
Ժամանակակիցների արձագանքը հեթանոսական գործիչների նման վերաբերմունքին դրական չէր. 14-րդ դարի մեկնաբաններ, ինչպիսիք են Գվիդո դա Պիզան և Ֆրանչեսկո դա Բրուտին, քննադատում էին այն, և նույնիսկ Ջովաննի Բոկաչչոն՝ Դանթեի հետևորդը, չէր ցանկանում պաշտպանել այն առանց նախազգուշացումների[20] : «Լիմբոյի» ժամանակակից մեկնաբանությունը այն դիտարկում է որպես կանխորոշման քննություն. Ամիլկարա Ա․Յանուչչին հակադրում է «Սարսափի»-ի հատուկ հիշատակումը, որը փրկել է միայն աստվածաշնչյան կերպարներին առաջին շրջանից, «ազնվական դղյակի» հետ, որը մնացել է Լիմբոյում և բնակեցված է հունահռոմեական հնության կերպարներով, որոնք Դանթեի կարծիքով «անշուշտ քրիստոնյաներ կլինեին»։ Միմյաց հակասող այս պատկերների էֆեկտը, գրում է Յանուչին, փրկության ավանդական ցնծալի կերպարը, որը կապված է «Սարսափի» լեգենդի հետ, փոխակերպվում է խղճահարության և կարեկցանքի կերպարի նրանց համար, ովքեր կանխորոշմամբ մերժել են դա[21]։ Դանթեի վերաբերմունքը իսլամական գործիչների նկատմամբ քննարկվել է սիրիացի ակադեմիկոս Սամար ալ-Աթուրի կողմից 2018 թվականին գրված «Բաժանված Միջերկրական, բաժանված աշխարհ. արաբերենի ազդեցությունը միջնադարյան իտալական պոեզիայի վրա» աշխատության մեջ,որտեղ նա ուշադրության է հրավիրել մուսուլմանների պարադոքսալ տեղաբաշխմանը «Աստվածային կատակերգության» մեջ։ Ավելի ուշ «Ինֆերնո»-ում իսլամական մարգարե Մուհամմադը և նրա փեսա Ալին պատկերված են դժոխքի ամենացածր սահմաններում, մինչդեռ «Դրախտ»-ում իսլամի դեմ Երկրորդ խաչակրաց արշավանքի քրիստոնյա մասնակիցներն էին։ Չնայած դրան, Սալահ ադ-Դինը՝ քրիստոնեական աշխարհից խաչակիրների նահանգները վերագրավող հրամանատարը, պատկերված է որպես առաքինի հոգի Լիմբոյում, ինչպես և փիլիսոփա Ավերոեսը, որը 13-րդ դարում դատապարտվել էր Թոմաս Աքվինացու կողմից։ Եվ Սամարը ալ-Աթուրը սա համարում է ապացույց, որ Դանթեն «հնարավոր է ատում էր արաբների և մուսուլմանների մասին ամեն ինչ,բայց միևնույն ժամանակ, թվում է, թե նա հիացած էր ամեն ինչով»[22]։