Դեշիլ Հեմմեթ
Դեշիլ Հեմմեթ |
---|
| Ծնվել է | մայիսի 27, 1894(1894-05-27)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Բալթիմոր |
---|
Վախճանվել է | հունվարի 10, 1961(1961-01-10)[1][2][3][…] (66 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
---|
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
---|
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, լրագրող, գրական քննադատ և արձակագիր |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Կրթություն | Baltimore Polytechnic Institute? |
---|
Ժանրեր | դետեկտիվ և քրեական վեպ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | The Maltese Falcon?, Red Harvest?, The Gutting of Couffignal?, The Thin Man?, The Dain Curse? և The Glass Key? |
---|
Անդամակցություն | Civil Rights Congress? |
---|
Կուսակցություն | ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն |
---|
Ամուսին | Ջոզեֆինա Դոլան |
---|
Համատեղ ապրող | Լիլիան Հելլման |
---|
Dashiell Hammett Վիքիպահեստում |
Դեշիլ Հեմմեթ (անգլ.՝ Dashiell Hammet, մայիսի 27, 1894(1894-05-27)[1][2][3][…], Բալթիմոր - հունվարի 10, 1961(1961-01-10)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և գրաքննադատ, համարվում է hardboiled (Ռեյմոնդ Չանդլերի և Ջեյմս Քեյնի հետ) և նուար ժանրերի հիմնադիր։ Նրա ստեղծագործությունները դասական են համարվում։
Կենսագրություն
Ծնվել է 1894 թ. մայիսի 27 Մերիլենդ քաղաքում, աղքատ ընտանիքում։ 14 տարեկան հասակում Դեշիլը թողեց ուսումը և սկսեց աշխատել ընտանիքին օգնելու համար։ 1915 թ. ընդունվեց աշխատանքի Ալան Պինկերտոնի դետեկտիվ գործակալություն որպես խուզարկու։ Պատերազմի տարիներին անցավ ծառայության բժշկական կորպուս, բայց շուտով լրջորեն հիվանդացավ տուբերկուլյոզով և պատերազմից հետո չկարողացավ շարունակել աշխատանքը Պինկերտոնի գործակալությունում։
Նա սկսեց հաճախել գրական դասընթացների և 1922 թ. հոկտեմբերին առաջին անգամ հրատարակվեց The Smart Set ամսագրում։ 1923 թ. սկսեց հրատարակվել Black Mask ամսագրում, այդ ժամանակ հայտնվեց առաջին պատմվածքը կոնտինենտալ գործակալության մասին։ Տուբերկուլյոզը դեռ տանջում էր Հեմմեթին, պատմվածքներից ստացած փողը չէր բավականացնում, և նա ստիպված էր լքել իր ընտանիքը։
1929 թ. փետրվարի 1֊ին հրատարակվեց Հեմմեթի առաջին վեպը՝ "Կարմիր բերքը" (կամ "Արյունոտ բերքը" - անգլ.՝ Red Harvest)։ Այդ վեպը, ինչպես նաև հաջորդը - "Դեյնների անեծքը" ("The Dain Curse", հրատարակվել է հուլիսի 19), կոնտինենտալ գործակալության մասին էր։ 1930-ականները ամենաբերքատու ժամանակաշրջանն էին Հեմմեթի գործունեության մեջ։
1930 թ. փետրվարի 14֊ին լույս տեսավ գրողի ամենահայտնի վեպը՝ "Մալտիական բազեն" ("The Maltese Falcon"), որի գլխավոր հերոսը Սեմ Սփեյդն էր։ Սփեյդը դարձավ ամերիկյան խուզարկուի մարմնավորումը գրականության մեջ։ Այս ժամանակաշրջանում կազմավորվեց Հեմմեթի ոճը. նրա գրքերում չկան դրական հերոսներ, դետեկտիվը ստիպված է ինքը պատժել մեղավորին, քանի որ հույսեր չի կապում արդարադատության հետ։
1934 թ. հրատարակվեց "Նիհարը" ("The Thin Man"), հեղինակի վերջին վեպը։ Այդ պահից սկսած Հեմմեթը սկսեց ալկոհոլ օգտագործել և շուտով նրա մոտ կախվածություն սկսվեց։ Մեծ ջանքերի շնորհիվ նա կարողացավ բուժվել և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում էր որպես լրագրող։ Պատերազմից հետո զբաղվում էր քաղաքականությամբ և արդյունքում ընկավ կառավարության սև ցուցակները։ 1955 թ. գրողը սրտի կաթված տարավ և մի քանի տարի ապրեց իր մոտիկ ընկերուհու Լիլիան Խեպլմանի մոտ, որը նրա մասին հոգ էր տանում։ Հեմմեթը մահացավ 1961 թ. հունվարի 10֊ին թոքերի քաղցկեղից։ Թաղված է Արլինգտոնյան գերեզմանոցում։
Ստեղծագործություններ
Վեպեր
- Կարմիր բերքը (Red Harvest, 1929)
- Դեյնների անեծքը (The Dain Curse, 1929)
- Մալտիական բազեն (The Maltese Falcon, 1930)
- Ապակյա բանալի (The Glass Key, 1931)
- Նիհարը (The Thin Man, 1934)
Պատմվածքների ժողովածուներ
- $106, 000 Blood Money (Bestseller Mystery, փափուկ կազմ, 1943)
- Blood Money (Tower, կոշտ կազմ, 1943)
- The Adventures of Sam Spade (Bestseller Mystery, փափուկ կազմ, 1944)
- The Continental Op (Bestseller Mystery, 1945)
- The Adventures of Sam Spade (Tower, կոշտ կազմ, 1945)
- The Return of the Continental Op (The Jonathan Press, 1945)
- Hammett Homicides (Bestseller Mysteries, 1946)
- Dead Yellow Women (The Jonathan Press, 1947)
- Nightmare Town (American Mercury, 1948)
- The Creeping Siamese (American Mercury, 1950)
- Woman in the Dark (The Jonathan Press, 1951)
- A Man Named Thin (Mercury Mystery, 1962)
- The Continental Op (Random House, 1974)
- The Continental Op (Random House, կոշտ կազմ, 1974)
- Nightmare Town (Knopf, կոշտ կազմ, 1999)
- Lost Stories (Vince Emery Productions, 2005)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118545477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|