Շափելի երգիծական արվեստը բնորոշվում է որպես «պոետիկ տեսակետից չզտված ու խորաթափանց, հասարակական-քաղաքական տեսակետից ներհայեցական (ինտերոսպեկտիվ) ու նաև՝ ունակ լուսաբանելու և քննելու տագնապալի և սուր թեմաներ»[6]։ Շափելն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ չորս «Էմմի»-ի, երեք «Գրեմմի»-ի[7], հումորի ասպարեզում ամերիկյան ամենաբարձր պարգևներից մեկին՝ Մարկ Տվենի անվան մրցանակի։ Նրան մեծ համբավ են բերել հատկապես Chappelle's Show ընդհանուր խորագիը կրող երգիծական մանրապատումների շարքերը (2003–2006): Այդ շարքերն ավարտելուց հետո նա վերստին անցել է սթենդ-ափ կատակերգությանը (stand-up comedy)՝ շրջագայելով Միացյալ Նահանգներով[8]։ 2006 թվականին Esquire ամսագիրը Շափելին բնորոշել է իբրև «ամերիկյան կատակերգական հանճարի» ("comic genius of America")[9], 2013-ին Billboard ամսագիրը՝ «լավագույն գրողի»[10], 2017-ին Rolling Stone-ը նրան 9-րդ տեղն է հատկացրել իր կազմած «Բոլոր ժամանակների 50 լավագույն սթենդ-ափ կատակերգակներ» ("50 Best Stand Up Comics of All Time") ցանկում[11]։
2016 թվականին Շափելը $20 միլիոն դոլարի հատուկ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ և, իրականացնելով այդ պայմանագրի պահանջները, 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն թողարկել էր հինգ հատուկ սթենդ-ափ[12]։
Իր առաջին «Էմմի» մրցանակին Շափելն արժանացել է 2017 թվականին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոուում ունեցած ելույթների համար[13]։ 2018-ին «Գրեմմի» մրցանակ է ստացել Netflix-ի պատվերով թողարկած The Age of Spin & Deep in the Heart of Texas խորագիրը կրող կատակերգական ալբոմի համար[14]։ Netflix-ի համար հատուկ պատրաստած մեկ այլ ալբոմ՝ Equanimity-ն 2018 թվականին «Էմմի»-ի առաջադրվել երեք անվանակարգում և հաղթող է ճանաչվել ու շահել մրցանակը Outstanding Variety Special (Pre-Recorded) անվանակարգում։ Հաջորդ տարում հենց Շափելն է արժանի համարվել պարգևատրվելու Քեննեդու կենտրոնի սահմանած՝ Մարկ Տվենի անվան մրցանակով[15], որը համարվում է Ամերիկայի բարձրագույն պատվավոր պարգևը կատակերգականի ասպարեզում (America's highest comedy honor)[16][17]: Շափելին հերթական «Գրեմմի»-ն բերել է 2019 թվականին թողարկած Sticks & Stones-ը, որն այդ հեղինակավոր մրցանակը շահել է «Լավագույն կատակերգական ալբոմ» (Best Comedy Album) անվանակարգում[18]։
2004 թվականին նա շատ ժամանակ ու ջանքեր է նվիրել Մեն նահանգի Օթիսֆիլդ քաղաքում կազմակերպված «Խաղաղության սերմեր» (Seeds of Peace) միջազգային ճամբարին, որտեղ ի մի էին եկել կոնֆլիկտներ ունեցող համայնքների երիտասարդ առաջնորդներ[23]։
ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում Շափելն աջակցել է Էնդրյու Յանգին[24]։
Ֆիլմագրություն
Կինո
Տարին
Վերնագիրը
Դերը
Նշումներ
1993
Robin Hood: Men in Tights/Ռոբին Հուդ. տրիկոյով տղամարդիկ
Rachel Kaadzi Ghansah (2013 թ․ հոկտեմբեր). «If He Hollers Let Him Go». The Believer. 11 (8). Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին. Վերցված է 2021-02-22-ին.