Գրիգոր Դ Տղա (մոտ 1133[1], Կիլիկիայի Հայկական Իշխանություն - մայիսի 16, 1193, Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն), Ամենայն հայոց կաթողիկոս (1173-1193)։
Պահլավունիների տոհմից, Ներսես Շնորհալու ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին։
Կենսագրություն
Կրթությունն ստացել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու մոտ։ Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը։ «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով։ Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը։ Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)՝ պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները։
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղաքական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի, բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։
Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո երկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները)։ Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար։ Նրա հովանավորությամբ են ստեղծվել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն»-ը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։
Աշխատություններ
Ծանոթագրություններ
Ստեղծագործությունների տեքստ | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 214)։
|
Գրիգոր Դ Տղա — նախնիներ |
---|
|
|
---|
| 4-րդ — 7-րդ դարեր | |
---|
| 8-րդ — 13-րդ դարեր | |
---|
| 14-րդ - 18-րդ դարեր | |
---|
| 19-րդ - 21-րդ դարեր | |
---|
| |
|