Գուլլի Շարլոտ Պետրինի (շվեդ.՝ Gulli Charlotta Petrini, սեպտեմբերի 30, 1867(1867-09-30)[2][3][4], Jakob and Johannes parish, Շվեդիա[2][5][3] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[2][6][4], Կունգսհոլմ, Շվեդիա[2][6]), շվեդֆիզիկոս, գրող, կանանց և քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանության պայքարի ակտիվիստ։ 1903 թվականից մինչև 1914 թվականը եղել է Ստոկհոլմում կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի տեղական բաժանմունքների նախագահ, ինչպես նաև եղել է Վեքշյոյի քաղաքային խորհրդի կազմում՝ 1910 թվականից մինչև 1914 թվականն այնտեղ ներկայացնելով լիբերալներին։
Կենսագրություն
Գուլլի Պետրինին ծնվել է 1867 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պրոֆեսոր Կառլ Յակոբ Ռոսանդերի և Էմմա Մարիա Գոդենիուսի ընտանիքում[10]։ 1887 թվականին ավարտել է Վալիսկա դպրոցը, իսկ 1901 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Ուփսալայի համալսարանից։ 1902 թվականին Գուլլին ամուսնացել է իր համադասարանցու՝ Հենրիկ Պետրինիի հետ։ 1902 թվականից մինչև 1906 թվականը Վեքշյոյի անաց ավագ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1914 թվականից մինչև 1931 թվականը դասավանդել է Ստոկհոլմի կանանց տարբեր դպրոցներում[11][12]։
Գուլլի Պետրինին հետաքրքրվել է կանանց շարժմամբ դեռևս 1890-ականներին Ուփսալայում սովորելու տարիների, որտեղ նա հաճախ այցելում էր Աննա-Մարգրետա Հոլմգրենի շուրջ ստեղծված խմբակ։ Նրա այս շարժման նկատմամբ հետաքրքրությունը հարստացավ սեփական կյանքի հանգամանքներից, ինչը սովորական չէր այդ ժամանակի կանանց համար։ Իր առաջադիմական հոր աջակցությամբ նա կրթություն է ստացել համալսարանում, ինչը դեռ սովորական և անվիճելի երևույթ չէր։ Պետրինին զբաղվում էր նաև մասնագիտական գործունեությամբ, չնայած այն բանին, որ նա ամուսնացած էր, և այդ ժամանակ ընդունված էր, որ ամուսնացած կանայք չպետք է աշխատեն։ Պետրինին սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ 1904 թվականից, երբ Վեքշյոյում դարձել է սուֆրաժիստական շարժման տեղի բաժանմունքի անդամ և շվեդական ընտրական իրավունքի համար շարժման ականավոր գործիչ[10][11][13]։
Գուլլի Պետրինին մահացել է 1941 թվականի ապրիլի 8-ին, Ստոկհոլմում[10]։