Ցյուրիխի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunsthaus Zürich), պատկերասրահ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, որտեղ տեղակայված են տարիների ընթացքում Zürcher Kunstgesellschaft արվեստի ասոցիացիայի ձեռք բերած Շվեյցարիայի կարևորագույն հավաքածուները[8]։ Հավաքածուն սկսվում է միջնադարից՝ ներկայացնելով ժամանակակից արվեստը՝ շեշտադրելով շվեյցարական արվեստը։
Թանգարանը նախագծել են ճարտարապետներ Կարլ Մոզերը և Ռոբերտ Քյուրջելը, բացվել է 1910 թվականին։ Հատկապես ուշագրավ են թանգարանի սկզբնական հատվածում պահպանված Մոզերի ստեղծած մի շարք ինտերիերները՝ զարդարված սոցեսիոն ոճի նեո-հունական տարբերակով։ Ճակատային մասում գտնվող ռելիեֆները ստեղծել է Մոզերի վաղեմի գործընկեր Օսկար Կիֆերը։ Թանգարանի բուն շենքն ընդլայնվել է 1925, 1958 և 1976 թվականներին[9]։
230 միլիոն դոլար արժողությամբ ճարտարապետական մրցույթը հաղթել է լոնդոնաբնակ Դեյվիդ Չիպպերֆիլդը, ով նախագծել է զանգվածային ուղղանկյուն ավազաքարով ծածկված շինություն։ Ընդլայնման շնորհիվ կավելանա 5,040 քմ պատկերասրահ՝ 78%-ով ավելացնելով ցուցադրման տարածքը։ Կունստհաուսը կդառնա ամենամեծ շվեյցարական պատկերասրահը՝ առաջ անցնելով Բազելից։ Երկու վերին հարկերը կլինեն արվեստի համար, առաջին հարկում կլինեն տարբեր ծառայություններ՝ փողոցի նկուղային հարկով միանալով բուն թանգարանին[9]։
Արվեստի հայտնի ցյուրիխցի հովանավոր Լիդիա Էշերի (1858–1891) 150-ամյակի կապակցությամբ Gesellschaft zu Fraumünster ասոցիացիան շենքի առջևի մասում բացեց նրա հուշատախտակը[10]։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Ցյուրիխի քաղաքապետարանի կողմից այս վայրն անվանվել է Lydia Welti-Escher Hof[11]:
Թանգարանի հավաքածուն ներառում է հետևյալ նկարիչների գլխավոր գործերից՝ Կլոդ Մոնե (մի շարք աշխատանքներ, ներառյալ հսկայական ջրաշուշանների նկարը), Էդվարդ Մունկ, Պաբլո Պիկասո, Ժակ Լիպշից և Ալբերտո Ջակոմետի։ Ներկայացված են նաև շվեյցարացի այլ արվեստագետներ, այդ թվում՝ Յոհան Հենրիխ Ֆուսլին, Ֆերդինանդ Հոդլերը, կամ ժամանակներից՝ Պիպիլոտի Ռիստը և Պիտեր Ֆիշլին։ Կարելի է տեսնել նաև Վինսենթ վան Գոգի, Էդուարդ Մանեի, Անրի Մատիսի և Ռենե Մագրիտի աշխատանքներից։
Չորեքշաբթի օրերին հավաքածուն տեսնելու մուտքն անվճար է բոլոր այցելուների համար[12]։
Կունստհաուսը ղեկավարում է Kunstgesellschaft հիմնադրամը։ 2013 թվականին թանգարանն ունեցել է 315000 այցելու[9]։ 2017 թվականի հունվարի 12-ի մամլո հաղորդագրության մեջ հաստատությունը հայտարարել է, որ 2016 թվականին այցելուների թիվը հասել է 320000-ի[13]։
Թանգարան կարելի է հասնել Ցյուրիխի տրամվայով՝ իջնելով Kunsthaus կանգառում։ Այն տեղակայված է Pfauenplatz-ում՝ թանգարանի շենքի և Շաշպիլհաուս (գերմ.՝ Schauspielhaus Zürich) գերմանական թատրոնի շենքի միջև։
{{cite web}}