Գագիկ Սերգեյի Օհանյան (հունվարի 1, 1969(1969-01-01), Հաթերք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Կենսագրություն
Գագիկ Օհանյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ 1986 թվականին ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը։
1988-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1994 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1992-1994 թվականներին ուսմանը զուգահեռ աշխատել է Մարտակերտի շրջանային հիվանդանոցում։
1994-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, եղել է 5-րդ պաշտպանական շրջանի բուժծառայության պետ։ 1998-2000 թվականներին եղել է Մարտակերտի շրջհիվանդանոցի վիրաբույժ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ։
2000-2003 թվականներին ավարտել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի «Նեղ վիրաբուժական մասնագիտությունների» ամբիոնի կլինիկական օրդինատուրան և ստանացել բժիշկ-ընդհանուր վիրաբույժի որակավորում։
2004-2006 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2007 թվականից ղեկավարում է «Մարտակերտի Ռ. Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ն։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է «Արցախատուն» պատգամավորական խմբի, ինչպես նաև սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի անդամ։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ