Գագիկ Սիրավյան
Գագիկ Հենրիկի Սիրավյան (հոկտեմբերի 16, 1970(1970-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, նկարիչներ Դավիթ և Նունե Սիրավյանների եղբայրը։
Կենսագրություն
1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1995 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը։ 2013 թվականին ուսուցողական այցով գտնվել և ստեղծագործել է Բուդապեշտի (Հունգարիա) Ամադեուս հիմնադրամում։
1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։
Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ
Աշխատելով տարբեր նյութերով, այդ թվում՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ և յուղաներկ՝ Գագիկ Սիրավյանն իր արվեստով բացահայտում է մարդկային զգացմունքներն ու հույզերը։
- Մարդիկ, 1999 թվական, ջրաներկ, 21x30
- Իմ ձուկը, 2002 թվական, թուղթ գուաշ, 29x41
- Նրանք մեր զգացմունքներն են տանում, 2002 թվական, գուաշ, 30x45
- Երազներս հեքիաթ դարձած, 2002 թվական, գուաշ, 42x41 սմ
- Սառած հիշողություն, 2002 թվական, գուաշ, 35x42
- Սեր և կորուստներ, 2003 թվական, կտավ, յուղաներկ, 50x70 սմ
- Սառած հիշողությունը զարթնում է, 2003 թվական, գուաշ, 34x59
- Մեղավոր կինը, 2003 թվական, գուաշ, 15x23, 5
- Մեղավոր կինը, 2003 թվական, կտավ, յուղաներկ, 50x70
- Հեքիաթային ծառը, 2003 թվական, ջրաներկ, 36x48 սմ
- Երազներիս միջի հիշողությունը, 2004 թվական, կտավ, յուղաներկ, 56x75 սմ
- Հիշողությանս կրակները, 2004 թվական, կտավ, յուղաներկ, 60x80
- Զույգերն ու նրանց թաքուն զքացմունքներն ու կրքերը, 2004 թ., գուաշ, 41x41 սմ
- Զգացմունքների ծառը, 2005 թվական, գուաշ, 40x41 սմ
- Ծառ մարդիկ, 2010 թվական, թուղթ, գուաշ, 41x70 սմ
- Ծառ մարդիկ, 2011 թվական, կտավ, ակրիլ, 45x80 սմ
- Համր վշտի արձագանքը, 2012 թվական, ակրիլ, 33x33
- Ծառ մարդիկ, 2013 թվական, կտավ, յուղաներկ, 45x80 սմ
- Խորհրդավոր ծառը, «Իմ ծառերը» շարքից, 2013 թվական, կտավ, ակրիլ, 40x50 սմ
- Խորհրդավոր ծառը, 2013 թվական, կտավ, ակրիլ, 40x50 սմ
- Շորժայի իմ ծառը, 2014 թվական, կտավ, յուղաներկ, 60x70
- Իմաստուն ծառը, 2014 թվական, ակրիլ, 14.5x 22.5 սմ
Ցուցահանդեսներ
1994 թվականից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։
Անհատական ցուցահանդեսներ
- 2004 թվական, «Սեր, կորուստներ և նրանց գույները», Գրիմստադ, Նորվեգիա[2][3]
- 2014 թվական, «Իմ ծառերը», Դալան պատկերասրահ, Երևան, Հայաստան[4][5][6]
- 2015 թվական, «Ծառեր, դեպի ձեզ եմ գալիս», Ռուս-Հայկական համալսարան, Երևան[7][8]
Խմբակային ցուցահանդեսներ
- 2003 թվական, Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
- 2003 թվական, Առաջին Անդրկովկասյան արվեստի փառատոն, Բաթում, Վրաստան
- 2003 թվական, Առաջին երիտասարդական սիմպոզիում, Դիլիջան, Կոմպոզիտորների տուն
- 2004 թվական, Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-վաճառք, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, Երևան
- 2004 թվական, Երիտասարդ նկարիչների կայքի շնորհանդես, Հայաստանի նկարիչների միություն
- 2004 թվական, «Ջազի գույները» խորագրով ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
- 2005 թվական, Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, ՀՀ Ազգային ժողով
- 2007 թվական, Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
- 2010 թվական, Հայաստանի Նկարիչների միության Շորժա ստեղծագործական տան 35-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
- 2012 թվական, Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
- 2015 թվական, «Այրվող հիշողություն», «Վկայություն»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, Հայաստանի ազգային պատկերասրահ[9]
Գրքերի նկարազարդումներ
Մեջբերումներ Գագիկ Սիրավյանից
Իմ ծառերը մարդիկ են։
Ծառի մեջ ես տեսնում եմ «իմ մարդուն»։
Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ։
Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա։
Ինչպես մարդը՝ նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ և լուսավորվել, թևավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելևէջները։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
|