- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Հովհաննեսի Ղազարյան (դեկտեմբերի 10, 1947(1947-12-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Արվեստաբան Վիգեն Ղազարյանի եղբայրն է։
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1977 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1998 թվականից՝ պրոֆեսոր, 1990-1994 թվականներին՝ դեկան։ 1992-1998 թվականներին Հայաստանի նկարիչների միության քանդակագործության մասնաճյուղի նախագահ, 1998 թվականից՝ վարչության քարտուղար[1]։
Ստեղծագործություններ
Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր։
Գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը՝ որպես գաղափարական ու նյութականի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված[2]։
Գործերից տեղադրված են Մոսկվայում («Կոխ», 1979), Յալթայում («Անմահական խնձոր», 1981), Իջևանում («Իջևանյան հուշապատկերներ», 1986), Երևանում («Արքայադուստրը հավալուսնով», 1994), Արցախում («Արցախի վերածնունդը», 1996), Փոթիում («Հրեշտակներ», 1998)։
Պարգևներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[3]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ