Գագիկ Կյուրիկյան (ծննդյան թվականն անհայտ - 1058), Արքայազն, այնուհետև Կյուրիկե Բ արքայի գահակիցը Տաշիր-Ձորագետի թագավորությունում 1048 - 1058 թվականներին, Կախեթի արքա 1039 - 1058 թվականներին, Բագրատունիների արքայական տոհմի կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայական տոհմից։
Տաշիր-Ձորագետի արքա Դավիթ Անհողին արքայի որդին, Կյուրիկե Բ արքայի եղբայրը։
Տաշիր-Ձորագետի թագավորություն
1048 թվականին, Դավիթ Անհողինի մահից հետո, երբ նրա ավագ որդին՝ Կյուրիկե Բ-ն հաջորդեց իր հորը, Գագիկը դարձավ եղբորը գահակից։ Հետագայում Գագիկը պատերազմում է Գանձակի Փադլուն ամիրայի հետ։
Կախեթի թագավորություն
Գագիկի մայրը Կախեթի Կյուրիկե Գ թագավորի դուստր Զորակրցելն էր, որը ամուսնացել էր Դավիթ Անհողինի հետ։ Կյուրիկե Գ-ն ժառանգ չունենալով, որդեգրում է իր թոռանը՝ Գագիկին և նրան իրեն ժառանգ դարձնում։ Գագիկից սկսվում է Կախեթի Կյուրիկյան հարստությունը։ Գագիկը մահացել է 1058 թվականին, նրան հաջորդում են՝ Աղսարթան Ա-ն (1058-1084), Կյուրիկե Դ-ն (1084-1102) և Աղսարթան Բ-ն (1102-1103)։ Վերջինս թույլ արքա էր, որի պատճառով իշխանները ձերբակալում են նրան և երկիրը հանձնում Վրաց Դավիթ Շինարար թագավորին։
Աղբյուրներ
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 435-436