Բրյուս Ուայս Թաքման (անգլ.՝ Bruce Wayne Tuckman, նոյեմբերի 24, 1938(1938-11-24)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 13, 2016(2016-03-13)), հոգեբանության ամերիկացի հետազոտող, որը հայտնի է իր մշակած խմբային դինամիկայով[3]։ 1965 թվականին նա հրապարակել է Թաքմանի խմբերի զարգացման մոդել անվամբ տեսությունը։
Ըստ այս տեսության, գոյություն ունի խմբի զարգացման չորս աստիճան։ Դրանք են ձևավորումը, հուզական արձագանքները, կարգավորումը և որոշումների կայացումն ու իրագործումը։ 1977 թվականին նա ավելացրել է նաև հինգերորդ աստիճանը, որին տվել է Հետաձգում անվանումը։
Թաքմանը հայտնի է նաև քոլեջի ուսանողների պրոկրաստինացիայի ուսումնասիրմամբ և Թաքմանի Պրոկրաստինացիայի սանդղակի ստեղծմամբ (1991)։
Եղել է Օհայոյի նահանգային համալսարանի Մանկավարժական հոգեբանության պրոֆեսոր, որտեղ հիմնադրել և ղեկավարել է Ուոլթեր Է։ Դենիսի ուսումնական կենտրոնը, որը նպատակ ուներ ուսանողներին ապահովել այն ռազմավարական գիտելիքով, որը թույլ կտար նրանց հաջողությամբ ընդունվել քոլեջ, ավարտել այն և հաջողությամբ շարունակել հետագա կրթությունը։
Ուսանողներին քոլեջում հաջողելու ռազմավարությունն ուսուցանելու համար նա Դենիս Ա։ Էբրիի և Դենիս Ռ։ Սմիթի հետ համահեղինակել է «Ուսման և մոտիվացիայի ռազմավարություններ։ Հաջողության քո ուղեցույցը» դասագիրքը։
Կրթություն
- Ռենսելաերի Պոլիտեխնիկական ինստիտուտ. 1960 թվականին ավարտել է այն՝ հոգեբանության բակալավրի աստիճանով։
- Փրինսթոնի համալսարան. 1962 թվականին ավարտել է այն՝ հոգեբանության մագիստրոսի աստիճանով
- Փրինսթոնի համալսարան։ 1963 թվականին ավարտել է այն՝ հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճանով
- 1991 թվականին Թաքմանը հետազոտել և մշակել է Պրոկրաստինացիայի 32 աստիճանով սանդղակ, որը չափում էր մարդու պրոկրաստինացիայի աստիճանը։
- Պրոֆեսոր Թաքմանը նաև հեղինակել է «Երկար ճանապարհ դեպի Բոստոն» պատմվածքը (1998)[4]։
Մատենագրություն
Ծանոթագրություններ
- Smith, M. K. (2005). ‘Bruce W. Tuckman – forming, storming, norming and performing in groups, the encyclopaedia of informal education. Retrieved: 2014-07-25.
Արտաքին հղումներ