Բրայանա Բարբարա-Ջեյն Էվիգան (անգլ.՝ Briana Barbara-Jane Evigan, հոկտեմբերի 23, 1986(1986-10-23)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պարուհի` առավել հայտնի «Քայլ առաջ 2. Փողոցներ» ֆիլմում խաղացած դերով։
Վաղ տարիներ
Էվիգանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա Պամելա և Գրեգ էվիգանների երրորդ երեխան է[2]։ Եղբայրը՝ Ջեյսոնը, After Midnight Project խմբի երգիչ է, իսկ քույրը՝ Վանեսա Լին, դերասանուհի է։ Բրայանայի ծնողները աշխատում են զվարճությունների ինդուստրիայում։ Հայրը՝ Գրեգ Էվիգանը, պարող է, կոմպոզիտոր, դերասան և երաժիշտ է, իսկ մայրը՝ Պամելա Սերպը, դերասանուհի, մոդել ու պարուհի։ Ծնողները աչալրջորեն հետևում են իրենց կրտսեր դստեր յուրաքանչյուր քայլին։ Բրայանան պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց է։ Դպրոցական տարիներին զբաղվել է պարով հեռուստատեսությունում հայտնի փորձառու մասնագետ և պարուսույց Շեյն Սփարքսի գլխավորությամբ։ Պարել է տարբեր աստղերի համերգներին։ Քեմփնբել Հոլ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2004 թվականին, Բրայանան որոշում է ընդունվել Լոս Անջելեսում գտնվող Valley College-ը։ Այնտեղ նա դարձել է Moorish Idol այլընտրանքային փոփ-ռոք խմբի հիմնադիր, որտեղ վոկալիստ էր և նվագում էր ստեղնաշարային գործիքներ։
Կարիերա
Որպես պրոֆեսիոնալ պարուհի նկարահանվել է Linkin Park-ի, Flo Rida-ի, T-Pain-ի և Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակներում։ «Վախն ինչպես որ կա» հեռուստասերալում, «Ոճային իրեր» և «Something Sweet» ֆիլմերում խաղացել է էպիզոդային դերեր։
2008 թվականին 2006 թվականին «Քայլ առաջ 2. Փողոցներ» պարային-դրամատիկական սիքվել ֆիլմում խաղացել է Էնդի Ուեստի դերը, որը նրան ճանաչում է բերել։ Ֆիլմը նկարահանվել է 2007 թվականի վերջին Բալթիմորում և հեռարձակվել է 2008 թվականի փետրվարի 14-ին։ Ֆիլմը, որը արժանացել է «Rotten Tomatoes»-ի բացասական արձագանքին, ամբողջ աշխարհում վաստակել է 148 424 320 դոլլար։ Էվիգանն ու Ռոբերտ Հոֆմանը 2008 MTV Movie Awards-ին ստացել են մրցանակ «Լավագույն համբույրի» համար։
2009 թվականին նկարահանվել է «Թեմա։ Ես սիրում եմ քեզ» և «Վագրի գերիշխանության տակ» անկախ ֆիլմերում[3]։
Ջեյմս Լաֆերտի և Էդ Վեստվիկի հետ նկարահանվել է «Դոնի Դարկո» և «Ս․ Դարկո» ֆիլմերի սիքվելներում։ Սկզբում ֆիլմը նախատեսված էր կինոթատրոններում ցուցադրելու համար, սակայն հանդիպելով բացասական արձագանքի 2009 թվականի մայիսի 12-ին թողարկվել է միայն DVD տարբերակով։
2009 թվականի ապրիլի 2-ին «Female Star of Tomorrow» անվանակարգում ստացել է «ShoWest» մրցանակը։
Ջեյմի Քինգի և Ալեքսա Վեգայի հետ 2010 թվականին նկարահանվել է 1980 թվականի «Մայրերի օր» ֆիլմի նույնանուն վերամշակման մեջ։
2012 թվականին էկրան է բարձրացել «Սատանայական պարահանդես» ֆիլմը, որտեղ Էվիգանը և Ալեքսա Վեգան կրկին աշխատել են միասին։
2014 թվականին Էվիգանը Էնդի Ուեստի դերով նկարահանվել է «Քայլ առաջ» շարքի հինգերորդ ֆիլմում՝ «Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ»։
Անձնական կյանք
2008-2009 թվականներին հանդիպել է «Wicker» խմբի անդամ Մաքս Նեշի հետ։ 2009 թվականից հանդիպում է Պատրիկ Ֆլյուգերի հետ, որը հայտնի է«Չիկագոյի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած Ադամ Ռուզեկի դերով[4][5]։
Ֆիլմագրություն
Տարի
|
Անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2004
|
Something Sweet
|
Something Sweet
|
#1 դերասանուհու երկրպագուհի
|
2006
|
Ոճային իրեր
|
Bottoms Up
|
#1 աշակերտուհի
|
2008
|
Քայլ առաջ 2. Փողոցներ
|
Step Up 2: The Streets
|
Էնդի Ուեստ
|
2008
|
Վախն ինչպես որ կա
|
Fear Itself
|
Հելեն
|
2009
|
Ս․ Դարկո
|
S. Darko
|
Քորի
|
2010
|
Մայրերի օր
|
Mother’s Day
|
Անետ Լենգսթոն
|
2011
|
Monster Heroes
|
Monster Heroes
|
Սվեկտոր Օրլաֆ
|
2011
|
Թեմա։ Ես սիրում եմ քեզ
|
Subject: I Love You
|
Թիթեռ
|
2012
|
Թաքստոց
|
Stash House
|
Էմի Նեշ
|
2012
|
Սատանայական պարահանդես
|
The Devil's Carnival
|
Օրիորդ Մերիվուդ
|
2014
|
Քայլ առաջ։ Ամեն ինչ կամ ոչինչ
|
Step Up: All In
|
Էնդի Ուեստ
|
Նկարահանումներ տեսահոլովակներում
Տարի
|
Անվանում
|
Ծանուցումներ
|
2003
|
«Numb»
|
Linkin Park խմբի տեսահոլովակ
|
2007/2008
|
«Low»
|
Flo Rida խմբի տեսահոլովակը T–Pain–ի մասնակցությամբ
|
2008
|
«Push»
|
Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակը
|
2008
|
«Church»
|
T–Pain–ի տեսահոլովակը
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|