Ջեյմի Բարբարա Քինգ (անգլ.՝ Jaime Barbara King, ապրիլի 23, 1979(1979-04-23)[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել։ Առավել հայտնի է «Մեղքերի քաղաքը»թրիլերում, «Մեծածախ գնով էժան է 2» կատակերգությունում և «Գաղտնիքները խոհանոցում», «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալներում խաղացած դերերով։ Մոդելային գործունեության ընթացքում և դերասանական գործունեության սկզբում նա օգտագործել է Ջեյմի Քինգ և Ջեյմս Քինգ անունները, որն իր ծնողների կողմից տրված, նրա մանկության կեղծանունն է[2], որովհետև իր կազմակերպությունն արդեն ներկայացրել էր մեկ այլ՝ ավելի ավագ Ջեյմի, հետո` ավելի հայտնի մոդել Ջեյմի Ռիշարը[3]։
Վաղ կյանք
Ջեյմի Քինգը ծնվել է 1979 թվականի ապրիլի 23-ին Օմահա քաղաքում (ԱՄՆ, Նեբրասկա նահանգ), Նենսի Քինգի և Ռոբերտ Քինգի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր` Սանդին, և ավելի փոքր քույր` Բարին և ավելի փոքր եղբայր՝ Ռոբերթը (Ռոբի)[4]։ Քոնգը անվանվել է 1970-ական թվականների Բիոնիկ Կինը հեռուստասերիալում Լինդսեյ Վագներ կերպարի` Ջեյմի Սոմերսի անվամբ[5][6]։ Քինգի ծնողները բաժանվել են 1994 թվականին[3]։ Քինգն այցելել է Նենսի Բաունդսի ստուդիան, մոդելների դպրոց և 1995 թվականին հեռացել Վեսթսայդի ավագ դպրոցից` շարունակելու մոդելային գործունեությունը Նյու Յորք քաղաքում։ Հետո նա անդամագրվել է Նեբրասկայի համալսարանի կողմից առաջարկվող տնային ուսուցման ծրագրում[3][7]։
Գործունեություն
Կինոգործունեություն
Ջեյմիի խաղացած առաջին դերը եղել է Փիքսելի դերը «Ամառային զվարճանքներ» ֆիլմում, որը պատմում է ամառային ճամբարում պատանիների ընկերության մասին։ Լուսագրերում Ջեյմին նշված է եղել որպես Ջեյմս Քինգ։ Հետո հետևել է դեր ամերիկյան սիրված «Կոկաին» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջոնի Դեփը և Պենելոպե Կրուսը։ Այդ նույն թվականին վարձույթի է հանձնվել Մայքլ Բեյայի «Պերլ Հարբոր» օսկարակիր ֆիլմը, որտեղ Ջեյմին կատարում էր բուժքրոջ Բետի փոքրիկ դերը։ 2004 թվականին Քինգը նկարահանվել է «Սպիտակ շղթաներ» ֆիլմում Հեզերի դերում Շոնի և Մարլոն Ուայանսամի հետ։ 2005 թվականին Ջեյմին խաղացել է Ֆրանկ Միլերի «Մեղքերի քաղաք» գծանկարչական նորավեպի նույնանման ընտելացումում. նրան Միկի Ռուրկայի հետ «Ծանր ներում» նորավեպում հասել է գլխավոր դեր, որտեղ Քինգը խաղացել է զույգ քույրերի` Գոլդիի և Վենդիի դերը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ հավաքելով 158 միլիոն դոլարից շատ հասույթ և ստանալով տեխնիկական գրան-պրի 2005 թվականի Կաննի կինոփառատոնում։ Այդ նույն թվականին Ջեյմիի մասնակցությամբ թողարկվում են ևս երկու ֆիլմեր՝ «Գումար երկուսի համար» և «Մեծածախ գնով էժան է 2», որտեղ նա խաղացել է Մյորտոյի բազմաքանակ ընտանիքներում։
Չնայած, որ 2006 թվականին Քինգը մասնակցել է վեց նախագծերում, մեծամասնությունը զանգվածային չէր, իսկ ամենահայտնիները դարձան «Ալիբի» ողբերգակատակերգությունը և 2005 թվականի «Գաղտնիքները խոհանոցում» սերիալը։
2008 թվականին Ջեյմի Քինգը կրկին աշխատել է Ֆրենկ Միլերի հետ, այս անգամ «Վրիժառուն» ֆիլմում, որտեղ խաղացել է Լորելեյի դերը։ 2009 թվականին թողարկվել է «Իմ արյունոտ Վալենտինը» սարսափ ֆիլմը Ջենսեն Էկլսոմի հետ, որտեղ Քինգը կատարել է Սառա Պալմերի դերը։ Այդ նույն թվականին թողարկվել է Կայլ Նյումանի «Երկրպագուները» ֆիլմը, որը պատմում է Ջորջ Լուկասի«Աստղային պատերազմներ»ի հինգ պաշտամունքային առասպելի երկրպագուների մասին։ Լուսագրերում Ջեյմիի ազգանունը նշված է որպես Քինգ-Նյուման։
Ինչպես նաև Ջեյմին իրեն փորձել է ռեժիսորի դերում` նկարահանելով «The Break In» և «Latch Key» կարճամետրաժները 2011 թվականին։ Վերջինում նա հանդես է եկել պրոդյուսերի և սցենարիստի դերում։
2014 թվականին թողարկվել է «Մեղքերի քաղաքը» սիկվելը, որտեղ Ջեյմին կրկին խաղում էր Գոլդիի և Վենդիի դերը։
Բացի ֆիլմերից և հեռուստատեսությունից, Քինգը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։ 2012 թվականին թողարկվել է Լանա Դել Ռեյի«Summertime Sadness» երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին երգչուհին և Քինգը։ Որպես տեսահոլովակի ռեժիսոր հանդես եկավ Քայլ Նյումենի կինը։
Նա բացահայտվել է 1993 թվականի նոյեմբերին, 14 տարեկանում[8], նախքան Նենսի Բոունդի ստուդիան այցելելը։ Այն բանից հետո, երբ նրան նկատել է մոդելային գործակալ Մայքլ Ֆլութն իր ավարտական ցուցադրության ժամանակ, Քինգը հրավիրվել է Նյու Յորք քաղաք` սկսելու համար պրոֆեսիոնալ կարիերա[4][9]։
2004 թվականին Ջեյմին Հոլի Բերիի, Ջուլիան Մուրի և Եվա Մենդեսի հետ ընտրվել են Revlon կոսմետիկայի գովազդային ընկերության համար որպես ներկայացուցիչ։ Ջեյմին ինքն է այդ բրենդի դեմքը համարվում։ Բացի Revlon-ից, Ջեյմի Քինգը ներկայացրել է հայտնի Christian Dior և Chanel բրենդներն ու մասնակցել է դրանց ցուցադրությանը։ Ինչպես նաև Քինգը մասնակցել է Victoria's Secret նորաձևության մրցույթներին։
Մրցանակներ
Տարի
Միջոցառում
Անվանակարգ
Ֆիլմ
Արդյունք
2001
Young Hollywood Awards
Ոճի նոր կուռք
Չկա տվյալ
Հաղթանակ
2003
DVD Exclusive Awards
Լավագույն դերասանուհի
«Ամառային զվարճանքներ»
Առաջադրված
Անձնական կյանք
Քայլ Նյումենն առաջարկություն է արել դերասանուհուն 2007 թվականի գարնանը և նրանք ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 23-ին, «փոքր և հարմարավետ» արարողությամբ Լոս Անջելեսում` Գրեյսթոն Մանսիոնում[10], որտեղ Նյումանը առաջարկություն էր արել[11]։ Քինգը InStyle թերթին ասել է. «Ես ուզում եմ երեք երեխաներ»[12]։ 2013 թվականի մայիսի 3-ին հայտարարվել է, որ Քինգը և իր ամուսինը սպասում են իրենց երեխային[13]։ Ամուսինները ունեն երկու որդի` Ջեյմս Նայթ Նյուման[14] և Լեո Թեմզս Նյուման[15], նրա կնքամայրը Թեյլոր Սվիֆթն է[16]։
↑King, Jaime (2003 թ․ ապրիլի 15). «We're Hangin' with Jaime King» (Interview). Interviewed by B., Lynn. agirlsworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 16-ին.
↑ 3,03,13,2Egan, Jennifer (1996 թ․ փետրվարի 4). «James is a Girl». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 28-ին.
↑King, Jaime. «// Cover Girls // JAIME KING» (Interview). Interviewed by Kim, Serena. Complex. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
↑«James King». Ask Men. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
↑«Jaime King ties the knot». Monsters and Critics. 2007 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.