Ծնվել է Ուրալի մարզիԲուտկա գյուղում (այժմ՝ Սվերդլովսկի մարզի Տալիցկի շրջան)՝ կուլակաթափ գյուղացիների ընտանիքում։ Այսպես է գրում Ելցինը հիշողություններում։ Բայց առարկում է Բասմանովո (գյուղ)ը, որը կարող է լինել Ելցինի ծննդավայրը[17]։ Ինչպես գրում է առաջին նախագահի կենսագիր Բորիս Մինաևը, Ելցինները, իրոք, ապրում էին Բասմանովո գյուղում, որը Բուտկայից շատ հեռու չէ, «բայց «ծննդատունը»՝ գյուղական հիվանդանոցը, գտնվում էր հենց Բուտկայում», որտեղ և ծնվել է Բորիս Ելցինը[18]։
Ավելի ուշ Ելցինը հիշում էր.
- «…Ելցինների ընտանիքը, ինչպես գրված է բնութագրականում, որը մեր գյուղխորհուրդը ուղարկել է չեկիստներին Կազան, վարձակալում էր հինգ հեկտար հող։ «Մինչ հեղափոխությունը նրա հոր տնտեսությունը կուլակային էր, ուներ ջրաղաց և հողմաղաց, ուներ կոտրող մեքենա, ուներ մշտական բատրակներ, մինչև 12 հա ցանքատարածություններ քաղող-ինքնահյուսող մեքենա, ուներ մինչև հինգ ձի և մինչև չորս կով… Ուներ, ուներ, ուներ… Այսքանով էր մեղավոր, որ շատ էր աշխատում, շատ էր իրեն վերցնում։ Իսկ խորհրդային իշխանությունը սիրում էր համեստներին, աննշաններին, չխանգարողներին։ Ուժեղներին, խելացիներին, վառ անհատականություններին չէր սիրում ու չէր խնայում։ 1930 թվականին ընտանիքին «տարհանեցին»։ Պապին զրկեցին քաղաքացիության իրավունքից։ Անհատական գյուղտնտհարկ պարտադրեցին։ Մի խոսքով, դաշույնը կոկորդին դրեցին, ինչպես կարողանում էին։ Եվ պապը «դիմեց փախուստի»…»
Բորիս Ելցինի հայրը՝ Նիկոլայ Ելցինը, շինարար էր, բռնադատվեց։ Պատիժը կրում էր Վոլգա-Դոնսկի ջրանցքի շինարարությունում, ազատվելուց հետո՝ 1937 թվականին, աշխատում էր Բերեզկինի քիմկոմբինատի շինարարությունում որպես վարպետ, իսկ մի քանի տարի անց դարձավ գործարանին կից շինարարական ստորաբաժանման ղեկավար։
Մանկությունը Ելցինն անցկացրել է Պերմի մարզիԲերյոզնիկի քաղաքում, այնտեղ էլ ավարտել է դպրոցը (այժմ՝ Ա.Ս.Պուշկինի անվան համար 1 դպրոցը)։ Համաձայն Ելցինի կենսագրության և ԶԼՄ-ների տվյալների՝ ուսման մեջ գերազանցիկ էր, դասարանի ավագն էր, սակայն ուներ վարքային շեղումներ, կռվարար էր[19]։ Բայց Յու.Բորիսյոնկայի և Վ.Էրլիխմանի հոդվածում ասվում էր, որ Ելցինը «չէր փայլում լավ գնահատականներով»[20]։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո Ելցինը հանդես եկավ դասղեկի դեմ, որը ծեծում էր երեխաներին ու ստիպում աշխատել իր տանը։ Դրա համար հեռացվեց դպրոցից «գայլի տոմսով», բայց դիմելով կուսակցության քաղխորհուրդ՝ կարողացավ հասնել նրան, որ հնարավորություն ստացավ շարունակել ուսումը մեկ այլ դպրոցում։
Ելցինի ձախ ձեռքին պակասում էին մի քանի մատներ (Ելցինի «Խոստովանություն» գրքում նշված է երկուսը, իսկ Ալեքսանդր Կորժակի «Բորիս Ելցին. լուսաբացից մինչ մայրամուտ»՝ երեքը), Ելցինի վարկածով նա կորցրել է մատները նռնակի պայթյունից, որը փորձում է բացել։ Այս վարկածը կասկածի տակ է դրել Սերգեյ Կարա-Մուրզան։ Մատների պակասի պատճառով չի ծառայել բանակում։
1950 թվականին ընդունվեց Ս.Մ. Կիրովի անվան Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ, 1955 թվականի ավարտեց «ինժեներ-շինարար» որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման՝ «Հեռուստատեսային աշտարակ»։ Ուսանողական տարիներին լրջորեն զբաղվում էր վոլեյբոլով, հանդես է եկել քաղաքի հավաքականի կազմում, դարձել է սպորտի վարպետ։
Մասնագիտական և կուսակցական գործունեություն
1955 թվականին ուղեգրվեց «Ուրալծանրխողովակշին», որտեղ մեկ տարվա ընթացքում հմտացավ մի քանի շինարարական մասնագիտությունների մեջ, ապա որպես վարպետ, տեղամասի պետ աշխատել է մի քանի օբյեկտների շինարարություններում։ 1957 թվականին նշանակվեց շինարարական վարչության աշխղեկ[21]։ 1961 թվականին մտավ ԽՄԿԿ կազմ։ 1963 թվականին նշանակվեց Սվերդլովսկի տնաշինական կոմբինատի գլխավոր ինժեներ։ 1966 թվականից Սվերդլովսկի տնաշինական կոմբինատի տնօրենն է։
1963 թվականին՝ Կիրովի շրջանի Սվերդլովսկ քաղաքի կուսակցական կազմակերպության 24-րդ համագումարի ընթացքում, միաձայն ընտրվեց ԽՄԿԿ քաղաքային համագումարի պատգամավոր։ 25-րդ համագումարի ընթացքում ընտրվեց ԽՄԿԿ Կիրովի շրջխորհուրդի անդամ և ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջանային համագումարում պատվիրակ։
Սվերդլովսկի ԽՄԿԿ շրջկոմում
1968 թվականի տեղափոխվում է կուսակցական աշխատանքի ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմում, որտեղ գլխավորեց շինարարության բաժինը։ 1975 թվականին ընտրվեց ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի քարտուղար և պատասխանատու էր շրջանի արդյունաբերական զարգացման համար։ ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի քարտուղարի պաշտոնում Բ.Ելցինին նախորդող Յա.Ռյաբովը հարցազրույցում պատմում է[22].
Այնպես է ստացվել, որ իմ ընկերներից ոմանք սովորել են Ելցինի հետ։ Ես որոշեցի նրանցից կարծիք հարցնել նրա մասին։ Նրանք ասացին, որ նա իշխանասեր է, հավակնոտ, որ հանուն կարիերայի պատրաստ է անցնել նույնիսկ սեփական մոր վրայով։ «Իսկ եթե նրան հանձնարարություն տրվի՞»,- հարցրի։ Նրանք պատասխանեցին. «Մասերի կբաժանվի, բայց ղեկավարության ցանկացած առաջադրանք կկատարի»։
- Յա.Պ.Ռյաբով
1976 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղխորհրդի երաշխավորությամբ նշանակվեց ԽՄԿԿ Սվերդլովսկի շրջկոմի առաջին քարտուղար[22] (Սվերդլովսկի շրջանի փաստացի ղեկավարը), այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 1985 թվականը։ Ելցինի հանձնարարությամբ Սվերդլովսկում կառուցվեց ԽՄԿԿ շրջկոմի՝ քաղաքի ամենաբարձր քսաներեքհարկանի շինությունը, որը քաղաքում ստացավ «Սպիտակ տուն», «Իմաստության ատամ» և «Կուսակցության անդամ» մականունները։ Կազմակերպեց Սվերդլովսկը շրջանի հյուսիսին կապող ավտոճանապարհների շինարարությունը, ինչպես նաև բնակիչների տեղափոխումը բարաքներից նոր տներ։ Կազմակերպել է Քաղբյուրոյի որոշման կատարումը՝ Իպատևների տան քանդումը (1918 թվականին ցարական ընտանիքի գնդակահարման վայրը), որը չէր կատարվել նրա նախորդի՝ Յա. Պ. Ռյաբովի կողմից, ստացավ Քաղբյուրոյի որոշումը Սվերդլովսկում մետրոպոլիտեն կառուցելու վերաբերյալ։ Զգալիորեն լավացավ Սվերդլովսկի շրջանը սննդամթերքով ապահովումը, աշխուժացավ թռչնաֆաբրիկայի և ֆերմաների շինարարությունը։ Ելցինի ղեկավարման տարիներին շրջանում կրճատվեցին կաթին հատկացվող կտրոնները։ 1980 թվականին ակտիվորեն պաշտպանեց Երիտասարդական բնակելի համալիրի շինարարության նախաձեռնությունը և Բալտիմ և Պատրուշի գյուղերում փորձարարական գյուղակների շինարարությունը։ Հպարտության առարկա էր Բալտիմի մշակութային-սպորտային համալիրը, որի շինությունը ճանաչվեց որպես «շինարարության պրակտիկայում նմանը չունեցող»[23]։ Սվերդլովսկում զբաղվելով կուսակցական աշխատանքով՝ Բորիս ելցինը ստացավ գնդապետի զինվորական կոչում[24]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդում
1978-1989 թվականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (Միության Խորհրդի անդամ). 1984 թվականից 1985 թվականը և 1986 թվականից 1988 թվականը հանդիսանում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահություն|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ Բացի այդ, 1981 թվականին ԽՄԿԿ 26-րդ համագումարում ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի անդամ և անդամ էր մինչ 1990 թվականին կուսակցությունից դուրս գալը։
1985 թվականին՝ Մ.Ս.Գորբաչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո, տեղափոխվեց Մոսկվա (Ե.Կ. Լիգաչյովի երաշխավորությամբ), իսկ ապրիլին գլխավորեց ԽՄԿԿ Կենտկոմի շինարարության բաժինը, իսկ 1985 թվականի հունիսին ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար շինարարական հարցերով։
Մոսկվայի ԽՄԿԿ քաղկոմում
1985 թվականի դեկտեմբերին ԽՄԿԿ Քաղխորհրդի կողմից երաշխաորվեց ԽՄԿԿ Մոսկովյան քաղաքային կոմիտեի (ՄՔԿ) առաջին քարտուղարի պաշտոնում։ Գալով այս պաշտոնին՝ պաշտոնանկ արեց ԽՄԿԿ ՄՔԿ մի շարք ղեկավար աշխատակիցների և շրջխորհուրդների առաջին քարտուղարների։ Հանրաճանաչություն ստացավ խանութների և պահեստների անձնական ստուգումների և քաղաքային տրանսպորտով երթևեկելու շնորհիվ։ Մոսկվայում կազմակերպեց սննդամթերքի տոնավաճառներ[25]։ Ելցինի օրոք սկսվում է մշակվել Մոսկվայի նոր Գլխավոր հատակագիծը, որը արգելում էր պատմական շինությունների քանդումը, սկսվեց նշվելլ Քաղաքի օրը[21]։ Աշխատանքային վերջին օրերին սկսեց հրապարակայնորեն քննադատել կուսակցության ղեկավարությանը։
ԽՄԿԿ XXVII համագումար]]ին 1986 թվականի փետրվարին ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամի թեկնածու և մնաց այդ պաշտոնում մինչ 1988 թվականի փետրվարի 18-ը։
ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի ղեկավարության հետ մի շարք տարաձայնություններից հետո՝ 1987 թվականի հոկտեմբերի 21-ին, բավականին կտրուկ արտահայտվեց ԽՄԿԿ Կենտկոմի Պլենումում (քննադատեց Քաղբյուրոյի որոշ անդամների աշխատելաոճը, մասնավորապես՝ Ե. Լիգաչովի, Վերակառուցման դանդաղ տեմպերը, մնացածի շարքում նշեց նաև Գորբաչովի «անհատի պաշտամունքի» ձևավորման մասին), որից հետո խնդրեց ազատել իրեն Քաղբյուրոյի անդամի թեկնածուի պարտականություններից։ Դրանից հետո քննադատության ենթարկվեց նրանց կողմից, ովքեր նախկինում պաշտպանում էին նրան (օրինակ՝ «վերակառուցման ճարտարապետ» Ա. Յակովլևի կողմից)։ Քննադատական որոշ ելույթներից հետո ապաշխարեց և խոստովանեց իր սխալները։
Որոշ արտահայտություններից բացի ընդհանուր առմամբ ես գնատականի հետ համամիտ եմ։ Այն, որ ես հուսախաբ արեցի Կենտրոնական կոմիտեին և Մոսկովյան քաղաքային կազմակերպությանը՝ այսօր հանդես գալով. սա սխալ է։
Պլենումը հաստատեց Ելցինի ելույթն ընդունել «քաղաքականապես սխալ» և առաջարկեց ՄՔԿ-ին վերանայել իր առաջին քարտուղարի վերընտրման հարցը։ Ելցինի ելույթի սղագրությունը ժամանակին չհրապարակվեց մամուլում, ինչը բազմաթիվ շշուկների տեղիք տվեց։ «Սամիզդատ»-ում հայտնվեցին մի քանի կեղծ տարբերակներ, որոնք ավելի ծայրահեղական էին, քան բնօրինակը։ Դրանցից մեկի հեղինակը «Մոսկովսկի պրավդայի» գլխավոր խմբագիր Մ. Պոլտորանինն էր։
Նոյեմբերի 3-ին Ա. Խինշտեյնի պնդմամբ Ելցինը նամակ գրեց Գորբաչովին՝ նախկին պաշտոնում թողնելու խնդրանքով[26]։
1987 թվականի նոյեմբերի 9-ին սրտի կաթվածի պատճառով տեղափոխվեց հիվանդանոց։ Որոշ վկաների հավաստմամբ՝ (օրինակ Մ. Գորբաչովի, Ն. Ռիժկովի և Վ. Վորոտնիկովի վկայությամբ[27][28])՝ ինքնասպանության միջոցով կյանքին վերջ տալու (կամ ինքնասպանության փորձի կեղծման՝ «մկրատների դեպք») պատճառով[26][29]։
1987 թվականի նոյեմբերի 11-ին ՄՔԽ պլենումում կրկնակի զղջաց[30], ընդունեց իր սխալները, բայց ազատվեց ՄՔԽ առաջին քարտուղարի պաշտոնից։ Բայց այնուամենայնիվ, ամբողջովին չաստիճանազրկվեց և մնաց անվանացանկում։
1988 թվականի հունվարի 14-ին նշանակվեց ԽՍՀՄ Պետշինի նախագահի առաջին տեղակալ՝ ԽՍՀՄ նախարար։
1988 թվականի փետրվարի 18-ին ԽՄԿԿ Կենտկոմի Պլենումի որոշմամբ ազատվեց ԽՄԿԿ Քաղկոմի անդամի թեկնածուի պարտականություններից (բայց մնաց Կենտկոմի անդամ)։
1988 թվականի ամռանը Կարելիայի կողմից դարձավ XIX համախորհրդային կուսակցական համագումարի պատվիրակ։ Հուլիսի 1-ին Ելցինը ելույթ է ունենում կուսակցական համագումարում։ Իր խոսքում նա պնդում է իր այն տեսակետը, որ Լիգաչովը պետք է հեռացվի Քաղբյուրոյից, քննադատեց կուսակցական վերնախավի առավելությունները, պնդում է, որ «լճացման» համար պետք չէ միայն Բրեժնևին մեղադրել, այլ մեղավոր է ամբողջ Քաղբյուրոն՝ որպես «կոլեկտիվ մարմին»։ Ելույթի ավարտին Ելցինը խնդրում է ԽՄԿԿ Կենտկոմի հոկտեմբերյան համագումարի՝ իր ելույթը համագումարին սխալմունք համարած որոշումը չեղարկել և այդպիսով վերականգնել Ելցինին։
Գիտեք, որ իմ ելույթը ԽՄԿԿ Կենտկոմի Համագումարում համարվեց «քաղաքական սխալմունք»։ Բայց այնտեղ արծարծված հարցերը բազմիցս բարձրացվել են մամուլի և կոմունիստների կողմից։ Այս օրերին այս հարցերը հնչել են հենց այս ամբիոնից և՛ զեկուցումներում, և՛ ելույթներում։ Ես գտնում եմ, որ իմ միակ սխալն այն էր, որ ես ելույթ ունեցա ոչ ճիշտ ժամանակին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակի նախօրեին։
Ես խոր կսկիծ եմ զգում պատահածի համար և խնդրում եմ համագումարին չեղարկել որոշումը։ Եթե հարմար կգտնեք չեղարկել, այսպիսով կվերականգնեք ինձ կոմունիստների աչքերում։ Դա ոչ միայն անձնական է, դա կլինի վերակառուցման ոգով, դա կլինի ժողովրդավարական, և ինչպես ինձ է թվում, կօգնի նրան՝ ավելացնելով մարդկանց վստահությունը։
ԽՍՀՄ ժողպատգամավորի ընտրություններ
1989 թվականի մարտի 26-ին ընտրվեց ԽՍՀՄ ազգային պատգամավոր ազգային-տարածքային համար 1 (քաղաք Մոսկվա) շրջանի կողմից՝ ստանալով մոսկվացիների ձայների 91.53 %-ը, 90 % ներկայության դեպքում։ Ելցինի հետ մրցակցում էր իշխանությունների կողմից հովանավորվող ԶԻԼ գործարանի գլխավոր տնօրեն Եվգենի Բրակովը։ Համագումարում ընտրությունների ժամանակ Ելցինը չեկավ Գերագույն խորհուրդ, իսկ պատգամավոր Ալեքսեյ Կազաննիկը (հետագայում Ելցինի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ) հրաժարվեց մանդատից հօգուտ Ելցինի։ 1989 թվականի հունիսից մինչև 1990 թվականի դեկտեմբերը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ։ Ընտրվեց ԽՍՀՄ ԳԽ շինարարության և ճարտարապետության հանձնաժողովի նախագահ և այդ առիթով մտավ ԽՍՀՄ ԳԽ նախագահության կազմի մեջ։ Միջտարածաշրջանային պատգամավորական խմբի ղեկավարներից մեկը։
1989 թվականին տեղի ունեցան մի շարք սկանդալներ. 1989 թվականի ամռանը Բ. Ելցինը, հրավիրված լինելով ԱՄՆ, իբրև հարբած վիճակում ելույթ է ունեցել.[31] իտալական La Repubblica թերթից վերատպությունը «Պրավդայում» ընդունվեց որպես կուսակցական վերնախավի սադրանք «այլախոհ» Ելցինի հանդեպ, հանգեցրեց զանգվածային բողոքների և թերթի գլխավոր խմբագիր Վիկտոր Աֆանասևի պաշտոնանկության։ Ելցինի պնդմամբ՝ դեպքը բացատրվում է քնաբերի չափաքանակով, որը Ելցինը խմել էր առավոտյան՝ տանջվելով անքնությունից։ 1989 թվականի սեպտեմբերին Մերձմոսկվայում Ելցինը վայր ընկավ կամրջից։ Պատահեց ավտովթար. սեպտեմբերի 21-ին «Վոլգա» ավտոմեքենան, որով գնում էր Ելցինը, բախվեց «Ժիգուլի» մեքենայի հետ, Ելցինը ազդրի վնասվածք ստացավ։
1990 թվականի ապրիլի 25-ին՝ Իսպանիա կատարած ոչ պաշտոնական այցի ժամանակ, տեղի ունեցավ ավիավթար, ստացավ ողնաշարի վնասվածք և վիրահատվեց։ Դեպքից մեկ ամիս անց՝ ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ, մամուլում ակնարկներ հայտնվեցին, որ վթարը կազմակերպվել էր ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից։ Կարծիք էր հայտնվում, որ այս վթարից հետո ծագած բազմաթիվ շշուկներն ազդեցին ընտրությունների ելքի վրա[29]։
1990 թվականի մարտի 4-ին ՌԽԴՍՀ ազգային պատգամավոր ընտրվեց Սվերդլովսկից։
1990 թվականի մայիսի 29-ին ընտրվեց ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (երրորդ փորձից՝ հավաքելով 535 ձայն ընդդեմ «Կրեմլի թեկնածու» Ալեքսանդր Վլասովի)։ Ելցինի նախագայության ընթացքում Գերագույն խորհուրդն ընդունեց երկրի հետագա զարգացման վրա ազդող մի շարք օրենքներ, այդ թվում 1990 թվականի դեկտեմբերի 24-ի ՌԽԴՍՀ սեփականության մասին օրենքը։
1990 թվականի հունիսի 12-ին համագումարը հռչակագիր ընդունեց ՌԽԴՍՀ պետական ինքնուրույնության մասին՝ նախատեսող ռուսական օրենքների գերակայություն խորհուրդների օրենքների նկատմամբ։ Սա էական մեծացրեց նախկինում երկրորդական, կախյալ դեր ունեցող ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի նախագահի քաղաքական կշիռը։ 1991 թվականին հուլիսի 12-ը, համաձայն ՌԴ Գերագույն խորհրդի որոշման[32]՝ դարձավ Ռուսաստանի Դաշնության պետական տոնը։
1990 թվականի հուլիսի 12-ի ԽՄԿԿ վերջին՝ XXVIII համագումարում Ելցինը հանդես եկավ կոմունիստական կուսակցության և նրա ղեկավար Գորբաչովի հասցեին քննադատությամբ և հայտարարեց իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին։
1991 թվականի փետրվարի 19-ին Ելցինը հեռուստատեսային ելույթի ժամանակ քննադատեց ԽՍՀՄ կառավարության քաղաքականությունը և առաջին անգամ պահանջեց Միխայիլ Գորբաչովի հրաժարականն ու իշխանության փոխանցումը խորհրդային հանրապետությունների ղեկավարներից կազմված Դաշնային խորհրդին։
1991 թվականի հունիսի 12-ին ընտրվեց ՌԽՖՍՀ նախագահ՝ ստանալով 45 552 041 ընտրողների ձայները, որը կազմեց ընտրություններին մասնակցած ընտրողների 57,30 տոկոսը և ակնհայտորեն գերազանցելով Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին, ով, չնայած խորհրդային իշխանությունների աջակցությանը, ստացավ ընտրողների ձայների միայն 16,85 %-ը[33]։ Բ.Ն. Ելցինի հետ փոխնախագահ ընտրվեց Ալեքսանդր Լուցկոյը[34]։ Ընտրվելուց հետո Բ. Ելցինի կարգախոսները դարձան բարձրաստիճան պաշտոնյաների առավելությունների դեմ պայքարը և ԽՍՀՄ կազմում Ռուսաստանի ինքնիշխանության պահպանումը։
Ռուսաստանի պատմության մեջ սրանք նախագահական առաջին համաժողովրդական ընտրություններն էին։ ԽՍՀՄ նախագահ Գորբաչյովը չէր ընտրվել համաժողովրդական ընտրություններում, այլ ԽՍՀՄ ազգային պատգամավորների Համագումարի քվեարկության արդյունքում։
1991 թվականի հուլիսի 10-ին Ելցինը Ռուսաստանի ազգին և ռուսական Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց և ստանձնեց ՌԽՖՍՀ նախագահի պաշտոնը։ Երդմնակալությունից հետո ելույթ ունեցավ ծրագրային ելույթով, որը սկսեց վճռականորեն և հուզական՝ հասկանալով պահի հանդիսավորությունը[35]։
Անհնար է խոսքերով արտահայտել այն հոգևոր վիճակը, որը ես ունեմ այս պահին։ Առաջին անգամ հազարամյա Ռուսաստանի պատմության մեջ նախագահը հանդիսավոր երդմնակալեց իր համաքաղաքացիների առջև։ Չկա ավելի բարձր պատիվ, քան այն, որը ցուցաբերում է մարդուն ժողովուրդը, չկա ավելի բարձր պաշտոն, որի համար ընտրում են պետության քաղաքացիները։ … Ես լավատեսորեն նայում եմ դեպի ապագան և պատրաստ եմ ակտիվ քայլերի։ Մեծն Ռուսաստանը բարձրանում է ծնկած վիճակից։ Մենք անպայման այն կդարձնենք բարգավաճող, ժողովրդավարական, խաղաղասեր, իրավական և ինքնիշխան պետություն։ Բոլորիս համար արդեն սկսվել է բազմազբաղ աշխատանքը։ Անցնելով այսքան փորձությունների միջով, հստակ պատկերացնելով մեր նպատակները՝ մենք կարող ենք վստահ լինել՝ Ռուսաստանը կվերածնվի։
Ելցինի՝ ՌԽՖՍՀ նախագահ ընտրվելու հետ կապված ՌԽՖՍՀ ազգային պատգամավորների համագումարն ազատեց նրան Գերագույն խորհրդի նախագահի պարտականություններից և դադարեցրեց նրա պատգամավորական իրավասությունները[36]։
Առաջին հրամանագիրը, որն ստորագրեց Ելցինը, «ՌԽՖՍՀ կրթության զարգացման առաջնահերթ խնդիրների մասին» հրամանագիրն էր։ Փաստաթղթի պատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունեցավ ՌԽՖՍՀ կրթության նախարարությունը՝ Է.Դ.Դնեպրովի գլխավորությամբ, նկատվեցին կրթության համակարգին օժանդակության մի շարք միջոցներ (հիմնականում՝ ֆինանսական), որոնք կրում էին հռչակագրային բնույթ։ Հրամանագրում նշված շատ կետեր այդպես էլ անկատար մնացին, օրինակ՝ խոստումը «յուրաքանչյուր տարի արտերկիր սովորելու, պրակտիկայի, որակավորման բարձրացման ուղարկելու ոչ պակաս, քան 10 հազար սովորողների, ասպիրանտների, դասախոսների և գիտամանկավարժական աշխատակիցների»[37]։
1991 թվականի հուլիսի 20-ին Ելցինի կողմից ստորագրված համար 14 հրամանագիրը՝ «ՌԽԴՍՀ պետական մարմիններում, հաստատություններում և կազմակերպություններում քաղաքական կուսակցությունների և հասարակական զանգվածային շարժումների կասեցման մասին»[38]՝ դառնալով ապակուսակցականացման և ապագաղափարախոսացման քաղաքականության եզրափակիչ ակորդը։ Ելցինն սկսեց բանակցություններ նոր համագործակցային պայմանագրի շուրջ Միխայիլ Գորբաչյովի և խորհրդային մյուս հանրապետությունների ղեկավարների հետ։
Դիմադրություն
1991 թվականի օգոստոսի 19-ին՝ ԱԻՊԿ ստեղծելու հայտարարությունից և ԳորբաչովինՂրիմում մեկուսացնելուց հետո, Ելցինը գլխավորեց ընդդիմադիրների դեմ գործողությունները և Ռուսաստանի Խորհուրդների տունը («Սպիտակ տուն») դարձրեց դիմադրության կենտրոն։ Դիմադրության հենց առաջին օրը Ելցինը, Սպիտակ տան դիմաց ելույթ ունենալով զրահամեքենայի վրայից, ԱԻՊԿ գործողությունները որակավորեց պետական հեղաշրջում, այնուհետև հրապարակեց ԱԻՊԿ գործողությունները չճանաչելու մասին մի շարք հրամանագրեր։ Օգոստոսի 23-ին Ելցինը հրամանագիր ստորագրեց ՌԽՖՍՀ ԿԿ գործունեությունը դադարեցնելու մասին[39], իսկ նոյեմբերի 6-ին՝ ԽՄԿԿ գործունեության կասեցման վերաբերյալ։
Դիմադրության անկումից և Գորբաչովի՝ Մոսկվա վերադառնալուց հետո նոր Խորհրդային պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտան փակուղի, իսկ Գորբաչովն սկսեց վերջնականապես կորցնել կառավարման լծակները, որոնք աստիճանաբար անցնում էին Ելցինի և խորհրդային մյուս հանրապետությունների ղեկավարների ձեռքը։
↑Ельцин, Борис Николаевич // Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993, С. 232—233 ISBN 5-86564-033-X
↑[[ՌԽՖՍՀ նախագահի հրամանագիր առ 11.07.1991 № 1|ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ «ՌԽՖՍՀ կրթության զարգացման առաջնահերթ խնդիրների մասին»]]
1993 comic book crossover This article is about the comic book story arc. For the video game, see Spider-Man and Venom: Maximum Carnage. Maximum CarnageCover of Spider-Man: Maximum Carnage (2005), trade paperback collected editionPublisherMarvel ComicsPublication dateMay – August 1993Genre Superhero Crossover Title(s)The Amazing Spider-Man #378-380Spider-Man #35-37The Spectacular Spider-Man #201-203Spider-Man Unlimited #1-2Web of Spider-Man #101-103 Main character(s)Spider-ManVen...
EcoRVL'enzima EcoRV legato al DNA bersaglio.ProteinaPDB1AZ0 Modifica dati su Wikidata · Manuale EcoRV (pronuncia: eco R cinque) è una endonucleasi di secondo tipo isolata da specifiche linee di Escherichia coli. Spesso l'enzima viene anche definito Eco32I. In biologia molecolare, EcoRV è un enzima di restrizione comunemente utilizzato, in grado di produrre tagli orizzontali ed estremità non coesive. Esso riconosce la sequenza palindromica 5'-GAT|ATC-3', operando un taglio presso la l...
Book by Sarah Joseph Aalahayude Penmakkal Cover page of the latest edition by Current BooksAuthorSarah JosephOriginal titleആലാഹയുടെ പെണ്മക്കൾCountryIndiaLanguageMalayalamPublisherCurrent BooksPublication date1999Pages152ISBN978-81-226-0946-2Preceded byThaikulam Followed byMattathi (Malayalam: മാറ്റാത്തി) Aalahayude Penmakkal (English: Daughters of God the father) is a Malayalam novel written by Sarah Joseph and pu...
Voici la liste des films du cinéma français des années 1950. Ces films appartiennent à l'Histoire du cinéma français. Il s'agit d'une liste non exhaustive. 1950 Article détaillé : Liste de films français sortis en 1950. Le 84 prend des vacances de Léo Joannon La Beauté du diable de René Clair Black Jack de Julien Duvivier et José Antonio Nieves Conde Le Château de verre de René Clément Les derniers jours de Pompéi de Marcel L'Herbier Dieu a besoin des hommes de Jean Dela...
JennovineCover albumAlbum studio karya Sheryl SheinafiaDirilis15 Januari 2021 (2021-01-15)Direkam2017-2021GenreR&BDurasi24:11LabelMusica StudiosProduser Petra Sihombing Pamungkas Andre Harihandoyo Tushar Apte Kronologi Sheryl Sheinafia ii (2017)ii2017 Jennovine (2021) Jennovine adalah album studio ketiga penyanyi asal Indonesia Sheryl Sheinafia, dirilis pada 15 Januari 2021 oleh Musica Studios. Album ini hanya dirilis dalam format digital. Album itu digarapnya bersama beberapa pr...
$15 billion bond initiative for educational facility maintenance For other uses, see California Proposition 13. Proposition 13Public Preschool, K-12, and College Health and Safety Bond Act of 2020OutcomeBallot measure rejected.Results Choice Votes % Yes 4,304,013 46.99% No 4,856,154 53.01% Valid votes 9,160,167 100.00% Invalid or blank votes 0 0.00% Total votes 9,160,167 100.00% For 70%–80% 60%–70% 50%–60% Against 80%–90% 70%...
2020 studio album by PentagonUniverse: The HistoryType C and digital coverStudio album by PentagonReleasedSeptember 23, 2020Recorded2017–2020GenreJ-popLanguageJapaneseLabelCubeU-CubePentagon chronology Universe: The Black Hall(2020) Universe: The History(2020) We:th(2020) Pentagon Japanese chronology Shine(2018) Universe: The History(2020) Do or Not(2021) Alternative coverType A Type B Singles from Universe: The History Dr. Bebe (Japanese Ver.)Released: September 14, 2020 Universe: ...
List of works by the English singer-songwriter David Bowie discographyBowie in 1990Studio albums26Live albums9Compilation albums26Video albums28Music videos72EPs8Singles128Soundtrack albums2Posthumous studio albums1Posthumous live albums13Posthumous compilation albums1Posthumous soundtrack albums1Box sets16 During his lifetime, English singer-songwriter David Bowie (1947–2016) released 26 studio albums, 9 live albums, 2 soundtrack albums, 26 compilation albums, 8 extended plays, 128 singles...
Medical conditionHyperinsulinismInsulinSpecialtyEndocrinology Hyperinsulinism refers to an above normal level of insulin in the blood of a person or animal. Normal insulin secretion and blood levels are closely related to the level of glucose in the blood, so that a given level of insulin can be normal for one blood glucose level but low or high for another. Hyperinsulinism can be associated with several types of medical problems, which can be roughly divided into two broad and largely non-ov...
Основная статья: Volvo 900 series Volvo S90/V90 Общие данные Производитель Volvo Cars Годы производства 1997—1998 Сборка Швеция Класс бизнес Дизайн и конструкция Тип кузова 4‑дв. седан (5‑мест.) 5‑дв. универсал (5‑мест.) Компоновка переднемоторная, заднеприводная Двигатель 2,473 л, 170 л. ...
Madeline ParentBorn(1918-06-23)June 23, 1918MontréalDiedMarch 12, 2012(2012-03-12) (aged 94)NationalityCanadian Madeleine Parent (June 23, 1918 – March 12, 2012) was a Canadian labour, feminist and aboriginal rights activist.[1][2] Her achievements included her work in establishing the Canadian Textile and Chemical Union and the Confederation of Canadian Unions alongside her partner and fellow trade unionist Kent Rowley. She was a prominent figure in the 1946 Montreal ...
Recepcionistas Un o una recepcionista es un profesional que atiende a los clientes o usuarios de un edificio en una zona particular conocida como recepción. Su función consiste en proporcionar todo tipo de información y asistencia, por lo que usualmente suelen poseer conocimientos administrativos o secretariales.[1] Dependiendo de su especialidad, las tareas que puede llegar a realizar varían significativamente. En hostelería están considerados como «La tarjeta de presentación ...
Dani Dwi PermanaLahir(1991-08-17)17 Agustus 1991BogorMeninggal17 Juli 2009(2009-07-17) (umur 17)JakartaSebab meninggalBomTempat tinggalIndonesiaDikenal atasTeroris Dani Dwi Permana (17 Agustus 1991 – 17 Juli 2009) merupakan salah satu dari otak pelaku peristiwa Bom Jakarta 2009. Riwayat Hidup Selama menjadi pelajar di sekolah itu, ia dikenal sebagai murid yang berprestasi. Tidak hanya di bidang akademis, tetapi ia juga memiliki sejumlah prestasi di bidang lain. Di ma...
Hong Kong design school Hong Kong Design Institute香港知專設計學院Established2007; 16 years ago (2007)Parent institutionVocational Training CouncilPrincipalOng Lay LianLocationTiu Keng Leng, Hong Kong22°18′21″N 114°15′12″E / 22.3057°N 114.2534°E / 22.3057; 114.2534CampusUrbanWebsitewww.hkdi.edu.hk Hong Kong Design InstituteHong Kong Design Institute in January 2010Traditional Chinese香港知專設計學院Simplified Chinese...
English cricketer For other people named Jim Smith, see Jim Smith (disambiguation). Jim SmithSmith in 1936Personal informationFull nameCedric Ivan James SmithBorn(1906-08-25)25 August 1906Corsham, WiltshireDied8 February 1979(1979-02-08) (aged 72)Mellor, LancashireBattingRight-handedBowlingRight-arm fastRelationsWilliam Smith (brother)International information National sideEnglandTest debut8 January 1935 v West IndiesLast Test24 July 1937 v New Zealand Career sta...
American Eagle Eaglet 31 Eaglet B-31 of 1931 at Santa Fe airfield, New Mexico, in June 1995 Role ultra-light sports aircraftType of aircraft National origin United States Manufacturer American Eagle Aircraft Corporation Designer Edward E. Porterfield First flight June 30, 1930 Introduction 1930 Status several airworthy in 2009 Primary user private pilots Number built approximately 93 The Eaglet 31 was a United States two-seat tandem ultra-light high-winged monoplane of the early 1930s. I...
Cercul C cu centrul O circumscrie poligonul înscris în el, P În geometrie cercul circumscris al unui poligon este un cerc care trece prin toate vârfurile poligonului. Nu orice poligon are un cerc circumscris. Un poligon care are unul se numește poligon înscriptibil. Toate triunghiurile, poligoanele regulate, dreptunghiurile, romboizii dreptunghici și trapezele isoscele sunt înscriptibile. O noțiune înrudită este problema cercului minim(d), care este cel mai mic cerc care conțin...
Adolfo Bautista Pełne imię i nazwisko Adolfo Bautista Herrera Data i miejsce urodzenia 15 maja 1979 Dolores Hidalgo Wzrost 185 cm Pozycja napastnik Kariera seniorska[a] Lata Klub Wyst. Gole 1998–2002 Tecos UAG 70 (15) 2002–2003 Monarcas Morelia 45 (19) 2003 → CF Pachuca (wyp.) 20 (2) 2004–2007 Chivas de Guadalajara 131 (42) 2007–2009 Chiapas FC 69 (22) 2010–2011 Chivas de Guadalajara 37 (3) 2011 → Querétaro FC (wyp.) 10 (1) 2013 Atlético San Luis 12 (0) 2014 Chivas USA...