Բիշնուպրիյա, նաև՝ Բիշնուպրիյա մանիպուր (ինքնանվանումը ইমার ঠার (Իմար Թար)` բառացի նշանակում է «մայրենի լեզու»), բիշնուպրիյա համանուն ժողովրդի լեզուն, պատկանում է հնդարիական լեզվաընտանիքին։ Խոսողների թիվը՝ շուրջ 115.000, որից 75 հազարը՝ Հնդկաստանում (հիմնականում Ասամ, Տրիպուրա և Մանիպուր նահանգներում)[4]։
Ձևավորվել է 19-րդ դարում Մանիպուր նահանգում։ Բիշնուպրիյա ժողովրդի մեծ մասն այժմ ապրում է Ասամ նահանգում, որտեղ նրանք ընդհանուր բնակչության 1,2%-ն են կազմում (1991 թ. տվյալներով)[5]։ Չշփոթել չին-տիբեթական լեզվաընտանիքին պատկանող մանիպուրերենի հետ։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ