Բիլլի Ջո Արմսթրոնգը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ փոքրիկ քաղաքում։ Նա ընտանիքում ամենափոքրն է և ունի չորս ավագ եղբայր և մի քույր՝ Դևիդը, Ալանը, Մարսին, Հոլլին և Աննան[5]։ Նրա հայրը հեռահար էր աշխատում, ինչպես նաև վաստակում էր նվագելով ջազ ակումբներում։ Բիլլիի մայրը մատուցողուհի էր աշխատում քաղաքի ռեստորաններից մեկում։ 1982 թվականի սեպտեմբերին, երբ ապագա աստղն ընդամենը 10 տարեկան էր, նրա հայրը՝ Էնդին, մահացավ կերակրափողի քաղցկեղից[6]։ Դրանից երկու տարի անց նրա մայրը կրկին ամուսնացավ։ Բիլլին ծանր ընդունեց այս իրադարձությունը, նա սկսեց ատել այդ մարդուն։ 14 տարեկանում Բիլլի Ջոն գրել է իր առաջին երգը (Why Do you Want Him?), որը պատմում էր իր մոր և խորթ հոր մասին[7]։ Բիլլին երգել սկսել է բավականին վաղ՝ 5 տարեկանում։ Նա հաճախ է եղել հիվանդանոցներում և այնտեղ երգել է հիվանդների համար։ Ավելի ուշ նա գրել է Look for Love երգը, որը ձայնագրվել է տեղի Fiat Records ընկերության կողմից։ 11 տարեկանում մայրը նրան նվիրել է առաջին էլեկտրական կիթառը, դա եղել է հայտնի Blue-ն, որի վրա Բիլլին նվագում է մինչ օրս։
10 տարեկանում Բիլլի Ջոն դպրոցական սրճարանում ծանոթացել է Մայք Դերնթի հետ[8]։ Գիշերը միմյանց մոտ մնալով՝ նրանք ունկնդրել և կատարել են ռոքի այնպիսի գրանդների երգեր, ինչպիսիք են Օզի Օսբորնը, Դեֆ Լեպպարդը և Վան Հալենը։ Նրանց երաժշտության վրա ոչ պակաս ազդեցություն է ունեցել նաև Bay Area այլընտրանքային խմբի ստեղծագործությունները[9]։
1988 -ին Բիլի Ջոն և Մայքը Sweet Children խումբ են հրավիրել թմբկահար Ջոն Քիֆմեյերին և սկսել են իրենց ստեղծագործական կարիերան։ Նրանց առաջին, բայց ոչ վերջին, ելույթը տեղի է ունեցել Rods Hickory Pit in Vallejo ակումբում։ Իր տասնութամյակից մեկ օր առաջ, արդեն գրեթե ավարտելով դպրոցը, Բիլլին թողեց իր ուսումը և որոշեց իր ամբողջ ժամանակը նվիրել Sweet Children-ին։ Երաժշտությունը դարձավ նրա կոչումը[10]։
Գործիքներ
Արմսթրոնգի առաջին կիթառը եղել է Cherry Red Hohner ակուստիկ կիթառը, որը գնել էր հայրը։ Այնուհետև, երբ նա տասնմեկ տարեկան էր, նա ստացավ իր առաջին էլեկտրական կիթառը, Fender Stratocaster-ի պատճենը, որը նա անվանել էր Blue[11]:
Այսօր Արմսթրոնգը հիմնականում օգտագործում Gibson և Fender կիթառները։ Նրա Fender-ի հավաքածուն ներառում է՝ Stratocaster, Jazzmaster, Telecaster, Hollowbody Gretsch և նրա Blue կիթառները։ Նա հայտարարել է, որ իր սիրելի կիթառը 1956 Gibson Les Paul Junior-ն է, որը նա անվանում է Ֆլոյդ։ Նա այդ կիթառը գնել էր 2000 թվականին իրենց Warning ալբոմի ձայնագրությունից քիչ առաջ[12][13]։
Նա լավ է նվագում նաև մի քանի այլ գործիքների վրա։ Վերջերս Արմսթրոնգը սկսել է յուրացնել սաքսոֆոնը[14] ։
Սեքսուալ կողմնորոշում
Արմսթրոնգը բաց բիսեքսուալ է։ 1995 թվականին The Advocate-ի ամսագրի հետ հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ՝ ես միշտ բիսեքսուալ եմ եղել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք երևակայություններ ունի սեփական սեռի մարդկանց մասի։. Ես կարծում եմ, որ մարդիկ բիսեքսուալ են ծնվում, բայց մեր ծնողները և հասարակությանը տրամադրում է մեզ, որ ինչ-որ բան չի կարելի։ Նրանք ասում են, որ դա արգելք է։ Մեր գլուխներում արմատավորվել է, որ դա վատ է,չնայած դա վատ չէ։ Դա հրաշալի է«[15]։
2010 թվականին Out ամսագրին տված հարցազրույցում Արմսթրոնգն ասել է․«Կային շատ մարդիկ, ովքեր չէին ընդունում դա, ովքեր հոմոֆոբ էին։ Փաստն այն է, որ դա խնդիր է, դա ֆոբիա է։ Վաղ թե ուշ դուք պետք է հասկանաք, որ դա պարզապես պետք է ընդունվի«[16]։
2014 թվականի փետրվարին, քննարկելով Dookie ալբոմը Rolling Stone ամսագրի հետ, Արմսթրոնգը ձայնասկավառակը նկարագրել է որպես «բիսեքսուալությունը շատ շոշափող«[17]։
Քաղաքական հայացքներ
Արմսթրոնգը պաշտպանել Է Բարաք Օբամայի թեկնածությունը 2008 և 2012 թվականներին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում[18][19]։ 2016-ի ընտրություններում Արմսթրոնգը սատարում էր Բեռնի Սանդերսին[20]։ Հիլարի Քլինթոնի կողմից դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու ճանաչվելուց հետո Արմսթրոնգը պաշտպանել է նրա թեկնածությունը[21]։
Պատահարներ
2012 թվականի սեպտեմբերին Արմսթրոնգն ուղարկվել է վերականգնողական կլինիկա՝ ալկոհոլային կախվածությունից բուժման կուրս անցնելու և անքնությունից պատրաստուկների գերդոզավորումից խուսափելու համար[22]։