Բարեգործի հուշարձան, 2008 թվականին Կազան քաղաքի Հազարամյակի հրապարակում` Կազանի Կրեմլի պատի մոտ բացված հուշարձան, որը նվիրված է խորհրդային թաթար բարեգործ Ասգատ Գալիմզյանովին[1]։ Բրոնզե քանդակային կոմպոզիցիայում քանդակագործ Ասյա Միննուլլինան ստեղծել է ձիուն կցված քառանիվ սայլ, որի վրա նստած են երեխաներ, իսկ սայլապանին ստեղծել է Ասգատ Գալիմզյանովի դիմագծերով[2]։
Պատմություն
Բարերարի հուշարձանը Կազանում տեղադրվել է 2008 թվականի օգոստոսին` Թաթարստանի Հանրապետության օրվա առթիվ։ Հուշարձանի նախատիպն իրական մարդ է, Կազանի բարեգործ և բարերար, սայլապան Ասգատ Գալիմզյանովը։ Իր ողջ կյանքը նա զբաղվել է բարեգործությամբ. օգնել է մանկատներին և անօթևաններին, Չեռնոբիլի աղետից, Սպիտակի երկրաշարժից տուժածներին[3]։
Հուշարձանը կերտել է Ասյա Միննուլլինայի գլխավորած քանդակագործների խումբը։ Բրոնզե քանդակը պատկերում է միջին տարիքի տղամարդու` աշխատանքային հագուստով և թասակով, որը բռնել է ձիու սանձից, իսկ սայլին նստած են ուրախ երեխաները։ Հուշարձանի երկարությունը գրեթե յոթ մետր է։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Ասգատ Գալիմզյանովը, ինչպես նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Մինտիմեր Շայմիևը, ով եղել է Կազանի բարեգործի հուշարձանի գաղափարի հեղինակը, և նրա ընտանիքը միջոցներ է հատկացրել դրա իրականացման համար։ Թեև քանդակն ունի իրական նախատիպ, այն նվիրված է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են անշահախնդիր օգնել մարդկանց։
Պուրակը, որտեղ տեղադրված է հուշարձանը, 2016 թվականին կոչվել է Ասգատ Գալիմզյանովի անունով[4]։
Ծանոթագրություններ