Բասկետբոլի աշխարհի առաջնություն 2014 (խումբ B), B խմբում ընդգրկված թիմերը որոշվելեն 2014 թ. փետրվարի 3-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Կատալոնյան երաժշտության պալատում կայացած վիճակահանության արդյունքում[1]։ Խմբում ընդգրկվել են Արգենտինայի, Հունաստանի, Պուերտո Ռիկոյի, Սենեգալի, Ֆիլիպինների և Խորվաթիայի բասկետբոլի ազգային հավաքականները։ Խաղերն անցկացվել են 2014 թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Իսպանիայի Սևիլյա քաղաքի «Palacio Municipal de Deportes San Pablo»-ում։ 4 լավագույն թիմերը հնարավորություն են ստացել խաղալու եզրափակիչ փուլում։
Պաշտոնական մրցաշարերում այս հանդիպումը առաջինն էր Խորվաթիայի և Ֆիլիպինների միջև։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երկրորդն էր Պուերտո Ռիկոյի և Արգենտինայի միջև։ 1990 թ. աշխարհի առաջնության ժամանակ կարողացել էր հաղթել Պուերտո Ռիկոյի հավաքականը։ 2013 թ. Ամերիկայի առաջնության ժամանակ ևս հաղթել էր Պուերտո Ռիկոն։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երկրորդն էր Հունաստանի և Սենեգալի միջև։ 1998 թ. աշխարհի առաջնության ժամանակ կարողացել էր հաղթել Հունաստանի հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը առաջինն էր Արգենտինայի և Խորվաթիայի միջև։ Թիմերը 2 անգամ հանդիպել էին Օլիմպիական խաղերի ժամանակ. 2008 թ. հաղթել էր Արգենտինան, 1996 թ.՝ Խորվաթիան։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երրորդն էր Սենեգալի և Պուերտո Ռիկոյի միջև. 2 խաղերում կարողացել էր հաղթել Պուերտո Ռիկոյի հավաքականը։ 2006 թ. աշխարհի առաջնության ժամանակ ևս հաղթել էր Պուերտո Ռիկոն։
Պաշտոնական մրցաշարերում այս հանդիպումը առաջինն էր Ֆիլիպինների և Հունաստանի միջև։
Պաշտոնական մրցաշարերում այս հանդիպումը առաջինն էր Խորվաթիայի և Սենեգալի միջև։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երկրորդն էր Արգենտինայի և Ֆիլիպինների միջև։ 1974 թ. աշխարհի առաջնության ժամանակ կարողացել էր հաղթել Արգենտինայի հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երկրորդն էր Պուերտո Ռիկոյի և Հունաստանի միջև։ 2010 թ. աշխարհի առաջնության ժամանակ կարողացել էր հաղթել Հունաստանի հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը չորորդն էր Ֆիլիպինների և Պուերտո Ռիկոյի միջև. առաջին խաղում՝ 1959 թ. աշխարհի առաջնության ժամանակ կարողացել էր հաղթել Պուերտո Ռիկոյի հավաքականը։ 1972 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ ևս հաղթել էր Պուերտո Ռիկոն։
Պաշտոնական մրցաշարերում այս հանդիպումը առաջինն էր Սենեգալի և Արգենտինայի միջև։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երրորդն էր Հունաստանի և Խորվաթիայի միջև. 1994 թ. աշխարհի առաջնության ժամանակ կայացած 2 խաղերում կարողացել էր հաղթել Հունաստանի հավաքականը։ 2013 թ. Եվրոպայի առաջնության ժամանակ հաղթել էր Խորվաթիայի հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը առաջինն էր Սենեգալի և Ֆիլիպինների միջև։ 1972 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էր հաղթել Ֆիլիպինների հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը առաջինն էր Խորվաթիայի և Պուերտո Ռիկոյի միջև։ 2008 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էր հաղթել Խորվաթիայի հավաքականը։
Աշխարհի առաջնություններում այս հանդիպումը երրորդն էր Արգենտինայի և Հունաստանի միջև. 2 խաղերում կարողացել էր հաղթել Հունաստանի հավաքականը։ 2008 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել էր հաղթել Արգենտինայի հավաքականը։