1968 թ. Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կազմակերպեց աֆրիկյան ազգերի գավաթի 6-րդ խաղարկությունը։ Երկրորդ անգամ մրցաշարն անցկացվեց Եթովպիայում։ Հանդիպումները տեղի ունեցան հունվարի 12-ից մինչև հունվարի 21-ը Ադիս Աբեբա և Ասմարա քաղաքներում։ Մրցաշարի 1968 թ. խաղարկությունում մասնակից թիմերի թիվն ավելացավ՝ հասնելով ութի։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ 4-ական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։