«Արևելյան դար», կիսամսյա հանդես։
Պատմություն
Լույս է տեսել 1860–1863 թվականներին Կոստանդնուպոլիսում։
Խմբագիր-տնօրեն՝ Գրիգոր Տեյիրմենճյան։
Քարոզել է ազգային միաբանություն, ավանդույթների ու բարքերի, եկեղեցու և դավանանքի պահպանում։ Տեղեկություններ է հաղորդել հայկական դպրոցների մասին, հետամտել գավառի կրթական կյանքի զարգացմանը, դավանաբանական սուր պայքար է մղել «Մեճմաայը Հավատիս» պարբերականի դեմ։
«Արևելյան դար» սահմանադրության շուրջ բանավիճել է նաև «Մեղու» հանդեսի հետ, հակադրվել ժողովրդավար-սահմանադրականներին։
Տպագրել է գրական նյութեր, հրապարակախոսական հոդվածներ, Եզոպոսի առակներից, թարգմանություններ հունական գեղարվեստական արձակից։