Պաշտոնապես ստեղծվելով 1990-ականների սկզբին՝ Հարավսլավիայի փլուզման հետևանքով առաջացած ավերիչ բոսնիական պատերազմի և էթնիկ տարանջատման համատեքստում, Ֆակուլտետն անվանապես պատկանում է նորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների խմբին։ Ֆակուլտետը, սակայն, զրոյից չի կառուցվել որպես ամբողջովին նոր հաստատություն։ Նոր ֆակուլտետը դե ֆակտո պարզապես անջատված սերբական բաժին էր Սարաևոյի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի նախապատերազմական հատվածից, որը Սարաևոյի կենտրոնից տեղափոխվեց Սերբական Հանրապետության վերահսկվող հարևան բնակավայրեր։
Պատերազմի պատճառով ավելի քան 600 դասախոս և մի քանի հազար ուսանող ստիպված էր լքել Սարաևոն։ Մինչ այդ քաղաքը Հարավսլավիայի հիմնադիր Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետության գլխավոր համալսարանական կենտրոնն էր։ Համալսարանի դասախոսների խումբը որոշեց թարմացնել Փիլիսոփայության ֆակուլտետի աշխատանքը Սարաևոյի արվարձաններում, որտեղ ապաստան էր փնտրում Սարաևոյի սերբերի մեծ մասը[3]։ Պատերազմական համեստ պայմաններում Սարաևոյի ֆակուլտետի սերբական բաժինը կրկին սկսել է աշխատել՝ չնայած հակամարտությունից առաջացած զգալի խոչընդոտներին։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին ֆակուլտետը համագործակցության պայմանագիր է ստորագրել Բելգրադի Ժամանակակից պատմության ինստիտուտի հետ[4]։ 2022 թվականի դրությամբ Փիլիսոփայության ֆակուլտետը Արևելյան Սարաևոյի համալսարանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն ունի 19 ուսումնական ծրագրեր առաջին փուլի, 16՝ երկրորդ և 3 ուսումնական ծրագրեր երրորդ փուլի համար՝ մոտ 2000 ուսանողով[5][6][7]։
Կրթական ծրագրեր
Փիլիսոփայության ֆակուլտետը Արևելյան Սարաևոյի համալսարանի ամենամեծ ստորաբաժանումն է, ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական կազմի առումով։ Այն նաև կազմակերպում է ամենամեծ թվով գիտական առարկաներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից։ Փիլիսոփայության ֆակուլտետում կրթությունը կազմակերպվում է Բոլոնիայի հռչակագրին համահունչ երեք տարբեր ուսումնական փուլերի։ Փիլիսոփայության ֆակուլտետում ուսանողները կարող են սովորել հետևյալ ուսումնական ծրագրերից մեկը[5].
Փիլիսոփայություն
Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
Լրագրություն և հասարակայնության հետ կապեր
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
Պատմություն և հնագիտություն
Մանկավարժություն
Հոգեբանություն
Տարրական դպրոցական կրթություն
Սերբերեն լեզու և գրականություն
Ռուսաց լեզու և գրականություն և միջազգային հարաբերություններ
↑ 5,05,1«Филозофски факултет». Faculty of Philosophy of the University of East Sarajevo. n.d. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
↑«О Филозофском факултету Пале». Faculty of Philosophy of the University of East Sarajevo. n.d. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
↑«Rethinking the Culture of Tolerance 2016». University of East Sarajevo, University of Sarajevo, Università degli Studi di Milano-Bicocca. n.d. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.