Բոսնիական պատերազմ/Պատերազմ Բոսնիա և Հերցեգովինայում
|
Հարավսլավիական պատերազմներ
|
Հրդեհված պառլամետնը, Սարաևո, 1992 մայիս; Ռատկո Մլադիչը բոսնիական զինվորների հետ; ՄԱԿ-ի ուժերի նորվեգական զինծառայողը Սարաևոյի օդանավակայանում
|
|
Հակառակորդներ
|
Բոսնիա և Հերցեգովինա ՆԱՏՕ (1995)
|
Բոսնիացի խորվաթներ Խորվաթիա
|
Սերբական Հանրապետություն Հարավսլավիա
|
Հրամանատարներ
|
Ալիյա Իզետբեգովիչ (Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ)
Սեֆեր Հալիլովիչ (Բանակի հրամանատար 1992-1993)
Ռասիմ Դելիչ (Բանակի հրամանատար 1993-1995)
|
Ֆրայո Տուդման (Խորվաթիայի նախագահ)
Մաթե Բոբան (Խորվաթիայի հանրապետություն Հերցեգ-Բոսնիայի նախագահ)
Միլիվոյ Պետկովիչ (ՀՎՈ հրամանատար)
Դարիո Կորդիչ (քաղաքական առաջնորդ խորվաթների միջին-Բոսնիայում)
|
Սլոբոդան Միլոշևիչ (Սերբիայի նախագահ) (1989-1997)
Ռադովան Կարաջիչ (Սերբական հանրապետության նախագահ)
Ռատկո Մլադիչ (Սերբական հանրապետության բանակի հրամանատար)
|
Կողմերի ուժեր
|
~100 տանկեր ~200,000 հետևազոր
|
~200 տանկեր ~70,000 հետևազոր
|
500-600 տանկեր 120,000 հետևազոր
|
Ռազմական կորուստներ
|
31,270 ռազմական զոհ 32,723 քաղաքացիական զոհ
|
5,439 ռազմական զոհ 1,899 քաղաքացիական զոհ
|
20,649 ռազմական զոհ 3,555 քաղաքացիական զոհ
|
Բոսնիական պատերազմ, տեղի է ունեցել 1992 թվականից մինչև 1995 թվականիի նոյեմբեր։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թվականին իրեն անկախ հռչակեց։
Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը՝ բոսնիակները, խորվաթները և սերբերը։
Երկու անկախություններ
1992 թվականի փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թվականի ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. Սերբական Հանրապետությունը (Republika Srpska) և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։
Զինյալ կազմավորումներ
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։
Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թվականի ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձավ թիրախ։
Հակամարտող կողմեր
Ըստ Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Բոսնիայի, Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության (հետագայում Սերբիա և Մոնտենեգրոյի)[1] և Խորվաթիայի[2] միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն տվել է Բոսնիայի սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, Սերբական հանրապետության բանակից, Սերբական հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն տվել է Բոսնիայի խորվաթներ զինված ուժերին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակից[3]։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։
Հակամարտության սկզբնական շրջանում բոսնիացի խորվաթները և բոսնիակները կռվում էին բոսնիացի սերբերի դեմ, որոնք Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակումից հետո, հռչակել էին նոր հանրապետություն՝ Սերբական Հանրապետությունը։ Բոսնիացի սերբերին աջակցում էր Սերբիան՝ Սլոբոդան Միլոշևիչի ղեկավարությամբ։
1993-ին պատերազմ սկսվեց նաև մուսուլման բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ Խորվաթներին օժանդակում էր Խորվաթիան։ 1994 թվականին՝ Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տուջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև կնքվեց հաշտություն։
Մարդկային վնասներ
Մարդկային զոհերի թիվը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել էր 200,000 Բոսնիայի կառավարությունից և ՆԱՏՕ-ից։ Նրանք նաև գրառել են 1,326,000 փախստական և աքսորական։ Հունիսի 21, 2007 թ. Հետազոտության և Փաստագրության Կենտրոնը Սարաևոյում հրատարակել է «Բոսնիական մեռյալների գիրքը» (անգ. The Bosnian Book of the Dead), տվյալների բազա որ ցուցաբերում է 97,207[4] անուններ Բոսնիա և Հերցեգովինայի զոհված և կորած քաղաքացիների 1992-1995 պատերազմի ժամանակ։ Միջազգային մի խումբ մասնագետների գնահատել է գյուտերը հրատարակումից առաջ և 240,000-ից ավելի տվյալներ հավաքվել, տեխնոլոգիայի պրոցեսի ենթարկվել, ստուգվել, բաղդատվել և գնահատվել են որպեսզի կարողանան վերջնական համարը ստանալ ավելի քան 97,000 մարդկային վնասների բոլոր ազգություններից։ Վերջերս պատահած հետազոտություն ցուցադրել է որ մեծամասնությունը 97,207 մարդկային վնասների (ռազմական և քաղաքացիական) Բոսնիական պատերազմի բոսնիակներն էին (65 %), սերբերը երկրորդ (25 %) և խորվաթները երրորդ (8 %)։ 83 տոկոսը քաղաքացիական զոհերի բոսնիակներ էին, 10 տոկոսը սերբեր և 5 տոկոսը խորվաթներ ու ավելի քիչ քանակով ալբանիացիներ և ռոմանիներ։ Ընդհանուր գումարը զոհերի կարելի է բարձրանա 10,000 բոլոր երկրում որովհետև հետազոտությունը շարունակվում է[5][6]։ Նաև, 320 զինվոր միջազգային զորքերից զոհվել են Բոսնիայի պատերազմում։
Մարդկային վնասների թվեր ըսկ «Դեմոգրաֆիկ Յունիտ»ի ՀՀՄԴ-ում։
Ընդհանուր 102,622 |
Բոսնիակներ և խորվաթներ |
c. 72,000
|
Սերբեր |
c. 30,700
|
Քաղաքացիականներ 55,261 |
Բոսնիակներ և խորվաթներ |
c. 38,000
|
Սերբեր |
c. 16,700
|
Զինվորներ 47,360 |
Բոսնիակներ |
c. 28,000
|
Սերբեր |
c. 14,000
|
Խորվաթներ |
c. 6,000
|
Մարդկային վնասների թվեր ըստ RDC-ի։
(Մարտ 2006)
Ընդհանուր 96,175 |
Բոսնիակներ |
63,994 |
66.5 %
|
Սերբեր |
24,206 |
25.2 %
|
Խորվաթներ |
7,338 |
7.6 %
|
այլ |
637 |
0.7 %
|
Քաղաքացիականներ 38,645 |
Բոսնիակներ |
32,723 |
84.7 %
|
Սերբեր |
3,555 |
9.2 %
|
Խորվաթներ |
1,899 |
4.9 %
|
այլ |
466 |
1.2 %
|
Զինվորներ 57,529 |
Բոսնիակներ |
31,270 |
54.4 %
|
Սերբեր |
20,649 |
35.9 %
|
Խորվաթներ |
5,439 |
9.5 %
|
այլ |
171 |
0.3 %
|
չհաստատված |
4,000 |
|
Միջազգային դատարանի որոշումները
Բոսնիակների մեծամասնությունը, շատ խորվաթներ, ինչպես նաև արևմտյան քաղաքական գործիչներ և մարդու իրավունքների կազմակերպություններ հավաստում են, թե պատերազմը սերբական և խորվաթյան հարձակում (ագրեսիա) էր։ Իսկ սերբերը հավաստում են, թե այն քաղաքացիական պատերազմ էր։ Ըստ միջազգային դատարանի 2007 թվականի փետրվարի 26-ի եզրակացության՝ պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան ցեղասպանություն չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին, մասնավորապես գեներալ Ռատկո Մլադիչին, հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, թե ցեղասպանություն տեղի է ունեցել միայն Սրեբրենիցայում 1995 թվականին։
Ծանոթագրություններ