Արևելյան Թրակիայի բնակչությունը, ինչպես և ամբողջ Թրակիայում, միջնադարում հիմնականում կազմված է եղել հույներից և սլավոններից, չնայած VII դարի վերջից սկսած տարածքում հունական ազդեցությունը սկսել է թուլանալ և սլավոնները սկսեցին աստիճանաբար ներթափանցել նաև տարածաշրջանի արևելյան բնակավայրերը ևս՝ դառնալով տարածաշրջանի էթնիկ մեծամասնություն, հատկապես Ադրիանապոլսում։ Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո էթնիկ մեծամասնություն են դառնում բուլղարները։ XIV-XV դարերի թուրքական ասպատակություններից հետո, այստեղ գերիշխող է դառնում թուրքական բնակչությունը։ Նրանց տարածումը հիմնականում տեղի է ունենում հույների և բուլղարների ասիմիլացմամբ։ Ներկայումս Արևելյան Թրակիայում էթնիկական հիմնական խումբը թուրքերն են, չնայած կան նաև իսլամացված գնչուների համայնքներ։ Այդուհանդերձ՝ գերակշիռ են նաև հարևան Հունաստանի և Բուլղարիայի սահմանամերձ հատվածներում թուրքերի առկայությունը։