Արմինե Հարությունյան (բժիշկ)

Արմինե Գագիկի Հարությունյան
Ծնվել էհուլիսի 15, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊԲՀ
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵՊԲՀ, Բեգլարյան բժշկական կենտրոն, Բարամյան առողջության կենտրոն
ՊաշտոնԱմբիոնի վարիչ, պրոֆեսոր, բաժանմունքի վարիչ, տնօրեն
Ամուսին Արտաշես Բեգլարյան
ԶավակներԳագիկ Բեգլարյան, Արեգ Բեգլարյան
Ծնողներ Գագիկ Հարությունյան

Արմինե Գագիկի Հարությունյան (հուլիսի 15, 1974, Երևան), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր[1], ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտության գծով խորհրդական, Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրեն:[2][3][4]

Կրթություն

Գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, եղել է համալսարանի Օրբելու անվան անվանական թոշակառու: Հետբուհական կրթությունը ստացել է ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում[5]:

Աշխատանքային գործունեութուն

2001 թվականից աշխատում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում. 2001-2002թթ՝ ավագ լաբորանտ, 2002-2006թթ՝ ասիստենտ, 2006թ-2022թթ՝ դոցենտ, 2022թ-ից՝ պրոֆեսոր: Իսկ 2022 թվականին պրոֆեսոր Հարությունյանը ընտրվեց ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ[6]:

2003-ից զբաղեցնում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի, իսկ 2020թ.-ից՝ կենտրոնի գիտական աշխատանքների գծով խորհրդականի պաշտոնը:[7][8]

2010 թվականից հանդիսանում է Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրենը[2]:

Գիտական գործունեություն

2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]:

2012 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[10]։

39 գիտական հոդվածների հեղինակ է[11]:

Ծանոթագրություններ

  1. «Արմինե Գագիկի Հարությունյան». Բարձրագույն որակավորման կոմիտե. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
  2. 2,0 2,1 «Վարչական կազմ — Բաղրամյան ԱԿ ՓԲԸ». Վերցված է 2024-07-27-ին.
  3. «Saving Lives: Armine Harutyunyan (Gynecology)». www.1tv.am (անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
  4. «Dr. Armine G. Harutyunyan». bestofarmenia.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
  5. «Արմինե Գագիկի Հարությունյան – BEGLARYAN MEDICAL CENTERE» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
  6. «Մրցութային ընթացակարգերով ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2022-07-01. Վերցված է 2024-07-27-ին.
  7. «Արմինե Հարությունյան». www.doctors.am. Վերցված է 2024-07-27-ին.
  8. Lara Araqelyan (2024-07-27), Մի բարուր սեր. Արմինե Հարությունյան, Վերցված է 2024-07-27-ին
  9. «Արմինե Հարությունյան, բ.գ.թ». Բարձրագույն որակավորման կոմիտե. 2002-05-02. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
  10. «Արմինե Հարությունյան, բ.գ.դ». Բարձրագույն որակավորման կոմիտե. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
  11. «Արմինե Գագիկի Հարությունյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-07-27-ին.

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!