Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Արմավիրի մարզը[1]։
Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և վեց դատավորից[2].
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի երկու նստավայր հետևյալ հասցեներով[1].