Արթուր Բորիսի Ավագյան (հուլիսի 19, 1920(1920-07-19)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ աշխարհագետ, ջրաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1985)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991)։
Կենսագրություն
Արթուր Ավագյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվա քաղաքում (Ռուսաստան)։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ջրային հիմնահարցերի ինստիտուտի բաժնի, լաբորատորիայի վարիչ, գլխավոր գիտաշխատող, փոխտնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են ջրամբարների ստեղծման և շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությանը, ներքին ջրային ավազանների արդյունավետ, համալիր օգտագործման հարցերին։
Արթուր Ավագյանը մահացել է 2003 թվականին, Մոսկվայում։
Անդամակցություն
- Ջրաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Երկեր
- Водохранилища в современном мире, М., 1979.
- Водохранилища: [справочное издание], Артур Борисович Авакян, В. П. Салтанкин и В. А. Шарапов, Москва, Мысль,1987, 323 с.
- Полюшкин, Алексей Александрович. Наводнения. М., 1989.
- Водные проблемы: мифы и реальность. М., 1991.
Ծանոթագրություններ